Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ագ» որոնման արդյունք՝ 4294 բառահոդված
· Էջ 190 / 430
ԿՈՐ
I
«ծուռ, ծռված»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ger-
«պտտել, ոլորել»
(անմիջական նախաձեւ՝ *gor-)
եթե նկատի առնենք կեռ ձեւի առկայությունը, ապա ավելի քիչ հավանական է բխեցումը *gou-ero-ից կամ *gou-tro- ից` *geu- «ծռել, թեքել, կամար կազմել» արմատից, ինչպես կարծում է Յ. Պոկոռնին (IEW, 1, 397)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կորանք,
կորացուցանեմ,
կորակտուց,
կորակնոր,
կորնթարդ,
կորագլուխ,
ակնկոր,
ակնկորեմ,
կամակոր,
գլխակորիմ,
կորաթամակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
կեռ
բրբ.
կոռ
բրբ.
կորձ
Մատենագիտություն
IEW 397
ԿՈՐ
II
«ձագ»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *g^or-
Յ. Պոկոռնին (IEW 1, 485) տալիս է միայն ածանցյալ *g^rebh- «սաղմ, երեխա, ձագ» նախաձեւը, որի *g^orēbh- տարբերակից, թերեւս, ծագում է կորիւն-ը (*g^orēbh-no` ըստ O. Hass-ի)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կորիւն,
խոճկոր,
խոճկորակ,
առիւծակորիւն,
գայլակորիւն,
իժակորիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
gárbhas «արգանդ, սաղմ»
ավ.
garəva «արգանդ, սաղմ»
հուն.
βρειρος «սաղմ, նորածին, երեխա, ձագ»
ռուս.
жеребенок «քուռակ, մտրուկ»
Մատենագիտություն
IEW 485
ԿՈՐԱՆԳԱՍ
«ագռավներ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κόρακες
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 645
ԿՈՐԴԱԿ
(կուրտակ)
«սաղավարտ»
Ծագումն անհայտ է (՞)
ԿՈՐԻԶ
II
«դահիճ»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է (՞)
բառ
ԿՈՐԽ
«ճաղատ, կունդ»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
ԿՈՐՃ
I
«ընկույզի կեղեւ»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *ger-
«պտտել, ոլորել»
(անմիջական նախաձեւ՝ *gord'o-)
ծագի հնդեւրոպական *gord'o- նախաձեւից` *ger- «պտտել, ոլորել» արմատից (որպես «ծուռումուռ»):
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայերեն
կորճ «ծուռ, անհարթ»
ԿՈՐՃ
III
«ծուռ, ծուռումուռ, անհարթ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ger-
«պտտել, ոլորել»
(անմիջական նախաձեւ՝ *gord'o- (կամ *gorg'o-?))
Աճառյանը (ՀԱԲ 2, 652) համարում է Կորճայք նահանգի անունից, բայց սա էլ իր հերթին ծագում է կորճ բառից. կորճայ, կործալեզու, կործաբար բառերը գալիս են Կորճայք-ի հիմքից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կորճայ,
կործալեզու,
կործաբար,
բեկկորճ,
պեկկորճ,
ծակկորճ
Զուգաբանություններ այլ լեզուներում
արեւելաֆրիզ.
kret «կնճռոտված պտուղ» (*ger-d->)
լատվ.
grùods «խիստ ոլորված, պիրկ»
անգլ.
crook «կեռ. ոլորան» (*ger-g->)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 652
Տե՛ս նաեւ
ԿՈՐՈՏՆԻՃ
«կռատուկ»
Ծագումն անհայտ է
Կազմուած է ծագումով անհայտ կորոտն արմատից՝ -իճ վերջածանցով:
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։