Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 471 բառահոդված (էջ 19/48)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 270, սյունակ 1 Էջ 270
ԹՈՄԻՆԱՆ «շար» (ԲՀ)
Ստուգաբանություն ()
Կեղծ բառ, որ ստեղծվել է ԲՀ-ի թոմին բառի անշարժ մեկնության թոմին-անշար գրությամբ՝ թոմին բառի եւ անշար(ժ)-ի ան-ի միացմամբ։
Էջ 271, սյունակ 1 Էջ 271
ԹՈՅՆ (թիւն), -ի, -աց, ուշ՝ նաեւ -ից «թույն, մահադեղ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *steu- «խտանալ, թանձրանալ»
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *steu- «խտանալ, թանձրանալ» արմատի հետ, որտեղից՝ հուն. στυφιο «թանձր լինել, սեղմել» (*steu-)> «տտիպ, կծու», στυγος «ատելի բան» (*teu-no-, *tou-no- > թոյն՞)։ Անհավանական է նաեւ Աճառյանի ստուգաբանութիւնը հուն. κτείνω «սպանել» բայի հետ ունեցած կապի մասին (որպես «սպանիչ»)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թունաւոր, թիւնաւոր, թունել, թունալից, թունամուխ, թիւնաբեր, թիւնաբուխ, ապաթոյն, դառնաթոյն, չարաթոյն, իժաթոյն, հրաթոյն, եռաթիւնեալ
Մատենագիտություն
ՀԱԲ 670-671
Էջ 272, սյունակ 1 Էջ 272
ԹՈՌ II «թաց, խոնավ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)ter- «անմաքուր հեղուկ» (անմիջական նախաձեւ՝ *tor-s-)
«անմաքուր հեղուկ» արմատից, որտեղից նաեւ՝ թորել, թրել, թր-ջ-ել, թուրմ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թորել, թրել, թրջել, թուրմ
Էջ 272, սյունակ 1 Էջ 272
ԹՈՐ I «հոսում, հոսք, հոսանք, կաթում, արցունք, աչքի ճպուռ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)ter- «անմաքուր հեղուկ»
«անմաքուր հեղուկ» արմատից, որտեղից նաեւ՝ թրիք, թուրմ, թարախ, թուրջ, թոռ «թաց, խոնավ»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թորել, թորթորել, թորթորումն, արիւնաթոր, արտասուաթոր, մշտաթոր, արտաթորիլ, ցողաթորիլ, թորակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
նորվ.
stor
«քայքայում, նեխում»
բուլղ.
toro
«գոմաղբ, թրիք»
Մատենագիտություն
Pok. IEW 1031
Էջ 275, սյունակ 1 Էջ 275
ԹՈՒՐԱՅԱ «բազմաստեղք, բազումք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. ϑurayyā
Մատենագիտություն
H. AG 266; Աճ. ՀԱԲ 209
Էջ 276, սյունակ 1 Էջ 276
ԹՈՒՐՋ «թրջում, թրջոց»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)ter- «անմաքուր հեղուկ» (անմիջական նախաձեւ՝ *tōrg'hio-)
որտեղից՝ հայ. թոր, թուրմ, թարախ, թրիք: Հայերենը ցույց է տալիս հնդեւրոպական արմատի ավելի լայն «հեղուկ» իմաստը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թրջած, թրջել, թրջոց, անթրիջ
Էջ 277, սյունակ 1 Էջ 277
ԹՐԵԼ «ալյուր շաղախել, խմոր անել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ter- «անմաքուր հեղուկ» (անմիջական նախաձեւ՝ *(s)ter-)
արմատից, որտեղից նաեւ թոր(ել), թուրմ, թուրջ (տե՛ս):
Տե՛ս նաեւ
Էջ 277, սյունակ 1 Էջ 277
ԹՐԻՔ (-ի, -աց) «թրիք, կղկղանք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ter- «անմաքուր հեղուկ» (անմիջական նախաձեւ՝ *trēk- < *(s)ter-)
արմատից, որտեղից նաեւ՝ թարախ, թոր, թուրմ, թուրջ.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թրքաժողով, թրքանալ, թրքած, թրքել
Զուգաբանություններ այլ լեզուներում
բուլղ.
toro
«գոմաղբ»
լատ.
stercus
«գոմաղբ. կղկղանք»
Մատենագիտություն
Աճառյանը (ՀԱԲ 215
Տե՛ս նաեւ
Էջ 277, սյունակ 1 Էջ 277
ԹՐՈՂԱԿ «թշվառ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *ter- «տրորել»
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *ter- «տրորել» արմատի հետ, որտեղից հ. իռլ. trōg, truak «թշվառ, դժբախտ», մ. բրետ. tru «թշվառ»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թրողակութիւն, թրողականութիւն, թրակողութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իռլ.
trōg
«թշվառ, դժբախտ»
հ. իռլ.
truak
«թշվառ, դժբախտ»
մ. բրետ.
tru
«թշվառ»
Էջ 279, սյունակ 1 Էջ 279
ԺԱՀ (-ու, ուզ՝ նաեւ -ի, -ից) «կեղտոտություն, աղտեղություն, գարշահոտություն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *žah
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ժահադիմութիւն, ժահահոտ, ժահահոտութիւն, ժահատեսակ, ժահահամ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 220