Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«որ» որոնման արդյունք՝ 4475 բառահոդված · Էջ 19 / 448
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 52, սյունակ 1 Էջ 52
ԱՆԱՍՏՐ (նաւստր, անուստր) «նոսր, նվազ, տկար»
Ծագումն անհայտ է
Հնարավոր է բնիկ հնդեւրոպական ծագում (*nau-k-, *neu-k-), բայց վերականգնվող ձեւերը` *nāu-, *neu-, *neuk-, համապատասխան հավաստի զուգահեռներ չունեն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
(ա)նաւստրագոյն, անաւստրամարմին, (ա)նաւստրութիւն, անաւստրաբար, նաւստրահոդ
Տե՛ս նաեւ
Էջ 52, սյունակ 1 Էջ 52
ԱՆԱՓՈՐԱՅ «դիմում, աղերսագիր»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ἀναφορά
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 182
Էջ 53, սյունակ 1 Էջ 53
ԱՆԳԵԼԻԿԱ «angelica»
Փոխառություն
Աղբյուր՝ լատ. angelica (նոր հարմարեցված)
Աղբյուր՝ ֆր. angélique (նոր հարմարեցված)
Աղբյուր՝ իտալ. angelica (նոր հարմարեցված)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 183
Էջ 53, սյունակ 1 Էջ 53
ԱՆԳԻԱՑԵԼ «մերժել, հերքել»
Ծագումն անհայտ է
Սխալ բառաձեւ, որ ստացվել է ընգեաց=ընկեց կատարյալին արհեստականորեն անորոշ ձեւ տալով. Աճառյանը (ՀԱԲ 1, 184) բերում է հուն. բնագրի աղավաղված ձեւը՝ ἀνέτρεφω «սնել», փոխանակ ἀνατρεπω «կործանել, տապալել, հերքել»:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 184
Էջ 53, սյունակ 1 Էջ 53
ԱՆԳԶ II (անգզ) «ունկ, կանթ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ank- «ծռել, թեքել»
անգզ «մի գիշատիչ թռչուն» բառի իմաստային մի զարգացումն է: Աճառյանը, (ՀԱԲ 1, 184) բխեցնում է պրսկ. angul(a), (angēla) «օղակ, կնճկամայթ» բառից, որի հնչյունական նման փոփոխությունը անհավանական է:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 184
Էջ 53, սյունակ 1 Էջ 53
ԱՆԳՈՍ (-ից) (անգոսն-, անկոսն-, անկուսն-, անկոշն-, անկուշն, անկուշ-, անկուս-) «արհամարհանք, մեծամտություն, ամբարտավանություն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ang/k- «ծռել, թեքել»
արմատից, որից կազմված են մարմնի մասերի զանազան անվանումներ: Հնարավոր է նաեւ բառի փոխառություն լինելը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անգոսնել, անկոսնել, անկոսնտել, անկոշնել, անգոսնասեր, անգոսնասիրութիւն, անգոսնութիւն, անգոսնումն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. angustha «ոտքի բթամատ»
ավ. angušta «ոտքի մատ»
հ. վ. գ. ancha, anka «ծոծրակ»
հ. իսլ. ekkja «կրճ. գարշապար»
Տե՛ս նաեւ
Էջ 53, սյունակ 1 Էջ 53
ԱՆԳՈՆ (անգոն կոռնաւոր) «երկնքի յոթ գոտիներից մեկը՝ Մեծասփիր» (հին աստղաբաշխության տերմին)
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. αγκών
Մատենագիտություն
Ջահ. ՊԲՀ 1963, 88
Էջ 53, սյունակ 1 Էջ 53
ԱՆԴ I «այնտեղ, վաղ, այն ժամանակ»
Բնիկ հնդեւրոպական
Կազմված է բնիկ հնդեւրոպական ծագման ն- ցուցականից (ն-ա, -այ-ն, -ն)՝ ա- նախամասնիկով եւ -տ- > դ (ռնգայինից հետո) վերջամասնիկով, որը հանդես է գալիս նաեւ ա-ս-տ «այստեղ» բառի մեջ: Հնարավոր է կապը հուն. ένθα, իռլ. and «այնտեղ» բառերի հետ, այսինքն՝ շատ հին կազմություն լինելը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անդէն, անդանոր, անդուստ, անտուստ, անդր, անդրէն, անդստին, անտի, անդի, անդրագոյն, անդրադարձ, անդրութիւն, անդրանալ, յանդրանալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. ένθα «այնտեղ»
իռլ. and «այնտեղ»
Էջ 54, սյունակ 1 Էջ 54
ԱՆԴԱՃԵԼ (անդիճ-ել, անտիճ-ել, անդէճ լինել, հանդիճել, հանդիջել) «մտածել, քննել, խորհրդածել, մտմտալ, մտահոգ լինել»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. andāčak «ապացույց, օրինակ»
Աղբյուր՝ մնք. andač «չափել, նախատել, դատել»
Փոխառություն իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անդաճումն, անդէճք
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 186-187
Էջ 54, սյունակ 1 Էջ 54
ԱՆԴԱՄ (-ոյ, -աւք) «մարմնի մաս, անդամ, սեռական անդամ, մարմին, մասնակից»
Փոխառություն
Աղբյուր՝ պրթ. handām
Աղբյուր՝ մ. պ. andām
Աղբյուր՝ պ. andām
Փոխառություն իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անդամաբիւ, անդամալոյծ, անդամայաղթ, յաղթանդամ, ծանրանդամ, ձիանդամ, խեղանդամ, հաշմանդամ, անդամագրել, անդամավճար, անդամատել, առնանդամ
Մատենագիտություն
H. AG 98; Աճ. ՀԱԲ 187; Ջահ. ՀԼՊ 514