Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՇԱՐՇԱՓ
«շրշյուն, սոսափյուն»
Ստուգաբանություն (բնաձայն)
Կրկնավոր-բնաձայնական կազմություն (հմմտ. թարթափ, կարկափ)։ Մալխասյանցը (ՀԲ 3, 507) միացնում է շորշոփ-ի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շարշափիւն
Մատենագիտություն
ՀԲ 507
Տե՛ս նաեւ
ՇԱՐՇԵԼ
(շարժել)
«պատառոտել, ցնցել, ուժեղ շարժել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)ker-
«կտրել»
Կրկնավոր կազմություն (խարխլել-ի տիպի), որի արմատը թերեւս կապ ունի հնդեւրոպական *(s)ker- «կտրել» արմատի հետ (թերեւս բաղարկվել է շարժ արմատի հետ եւ ստացել «ցնցել» իմաստը)։
Տե՛ս նաեւ
ՇԱՐՍԱՂԱՐ
(շադսաղար)
«քաղաքագլուխ»
Ստուգաբանություն ()
ՇԱՐՓՈՒՇ
(շարփուր)
«գլխարկ, խույր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. sarpūš
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 505
ՇԱՒԱՇԱՐ
«հոնազգի մի բույս»
(բբ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ:
Տե՛ս նաեւ
ՇԱՒԱ(Ր)ՇԱՐԻՒՆ
«նվիկ խոտը, մի հիվանդություն»
Ստուգաբանություն (պատճենում)
փոխատու լեզու՝ պ. xūn-i-siyāvaš
Կազմված է շաւար եւ արիւն բաղադրիչներից՝ պ. xūn-i-siyāvaš կապակցության պատճենմամբ:
Մատենագիտություն
H. AG 213;
Աճ. ՀԱԲ 505
ՇԵՔ
(բ. շէք, շէնք, շքեռ)
«շեք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *skek-
«ցատկել, արագ շարժում»
(անմիջական նախաձեւ՝ *skhek-)
Ավելի անհավանական է Աճառյանի վարկածը (ՀԱԲ 3, 512) ասորերենից ծագելու մասին՝ ասոր. saga «ազդր»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շեք-շեքել,
շեքատակ,
շեքամէջ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ.
scehan
«շտապել»
մ. վ. գ.
schicken
«ուղարկել»
հ. սլավ.
skoka
«ցատկ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 512
ՇՂԱՐՇ
(շղաշ, շարշ)
«նուրբ կտոր, տոյլ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շղարշատենդ
ՇՈՅՏ
(շուտ)
«փութկոտ, արագաշարժ, շուտ, արագ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *skheud- *skeud-
«գցել, նետել, հալածել, (անանցող.), նետվել, շտապել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շուտաբան,
շուտախօս,
շուտութիւն,
շուտասելուկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ.
zūd
«փութկոտ, արագաշարժ, շուտ, արագ»
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։