Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 1179 բառահոդված (էջ 19/118)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 154, սյունակ 1 Էջ 154
ԳԳՈՒԱՂՆ (գզգուաղել, գբբուաղել, գդուղել, ղբդուաղել, դղուաղել) «ցնցոտիապատ լինել (՞)»
Ծագումն անհայտ է (՞)
Թերեւս կապ ունի գրգլի «ցնցոտի» բառի հետ։
Էջ 157, սյունակ 1 Էջ 157
ԳԵՐԱՆԴԻ «գերանդի, մանգաղ»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *uer- «պտտել, ծռել» (անմիջական նախաձեւ՝ *uerŝnā-)
եթե կապ ունի գերան (*uerŝnā-) բառի կամ *uer- «պտտել, ծռել» արմատի հետ (հմմտ. հ. հնդկ. vrnta- «կոթ. ցողուն») (՞) (ըստ Պետերսոնի)։ քիչ հաւանական է բխեցումը *uer- «պատռել, ճեղքել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գերանդազէն, գերանդաբեր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. vrnta- «կոթ. ցողուն»
Էջ 157, սյունակ 1 Էջ 157
ԳԵՐԲՆ «սրբիչ, ջնջոց. ավել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *uer- «պտտել» (անմիջական նախաձեւ՝ *uer-p-om-) *p- ածականով
արմատից։ Աւելի քիչ հաւանական է կապել գերփել (գերթել) «շորթել, կողոպտել, ջնջել, աւերել» բայի արմատի հետ:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. ρωπες «ճիպոտներ, թուփ, թփուտ»
լատ. veprēs «փշաթուփ»
հ. վ. գ. worf «գերանդու կոթ»
Մատենագիտություն
Ջահ. None
Էջ 158, սյունակ 1 Էջ 158
ԳԶԵՌԵԼ «շորթել, կորզել»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *ueg'h- «շարժել, քաշել, տանել»
Փոխառության աղբյուր՝ թաթվ. gza- (հազիվ թե) «ճանապարհ»
որեւէ կապ կա հնդեւրոպական *ueg'h- «շարժել, քաշել, տանել» արմատի հետ, որ պիտի տար *գեզ եւ նորից, թերեւս, հայերենի միջնորդությամբ, փոխառված է թաթվ. gza- «ճանապարհ» բառը։
Էջ 159, սյունակ 1 Էջ 159
ԳԶԻՐ III (գզեր) «խոչ, խոչընդոտ» (ԲՀ)
Ծագումն անհայտ է
Բաղադրութիւն՝ գզրել: Անստոյգ բառ: Կապ ունի՞ գզրել «զղջալ, ափսոսալ» բայի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գզրել
Էջ 159, սյունակ 1 Էջ 159
ԳԶՐԵԼ «զղջալ, ափսոսալ»
Ծագումն անհայտ է
Կապ ունի՞ արդիւնք գզիր «խոչ» բառի հետ:
Տե՛ս նաեւ
Էջ 159, սյունակ 1 Էջ 159
ԳԶՐՈՑ «սնդուկ, արկղ, տուփ»
Անստույգ (թերեւս)
Բաղադրութիւն՝ գզրոցիկ: Բաղկացած է գզր- արմատից, որ թերեւս կապ ունի գզիր «սեզ, կնիւն, պրտու՝ կողով կամ խսիր հիւսելու համար» բառի հետ, եւ -ոց ածանցից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գզրոցիկ
Տե՛ս նաեւ
Էջ 159, սյունակ 1 Էջ 159
ԳԷԶ (գեզ, գիզ) (գեզ, գիզ) «արատ, բիծ, ճեղք, ճեղքվածք, պատռվածք»
Ծագումն անհայտ է
Փոխառության աղբյուր՝ ակկադ. gazāzu (հազիվ թե) «խուզել»
Փոխառության աղբյուր՝ ակկադ. gizzu(m) (հազիվ թե) «խուզում»
Հազիվ թե որեւէ կապ ունի ակկադ. gazāzu «խուզել», gizzu(m) «խուզում» ձեւերի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գիզակն, անգէզ, գեզութիւն, գզել, գզիլ, անգիզ, բրդգզել, բրդագզել, գզզել, գզգզել, գզվտիլ
Էջ 159, սյունակ 1 Էջ 159
ԳԷԹ (գեթ) (գեթ) «գեթ, գոնե. միայն, միայն թե, թե որ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ghe-/*gho- (անմիջական նախաձեւ՝ *g'hi/g'he)
Կապ ունի՞ արդիւնք հ.-ե *ghe-/*gho- մասնիկի հետ, որ ունի *g'hi/g'he տարբերակները:
Տե՛ս նաեւ
Էջ 159, սյունակ 1 Էջ 159
ԳԷՄ «իրոք, իսկապես»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
Կապ ունի՞ արդիւնք գէթ «գոնե» եւ գէն «խնդրեմ» մասնիկների հետ, որոնք թերեւս հնդեւրոպական ծագում ունեն:
Տե՛ս նաեւ