Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«հավ» որոնման արդյունք՝ 787 բառահոդված
· Էջ 19 / 79
ԴԻԲԱԳԱՂ
««նիզակակից» (ԲՀ)»
Անստույգ (հավանաբար)
հունարեն δι «երկ-» բաղադրիչով ինչ-որ բառի տառադարձություն. անհայտ է մնում բագաղ-ը:
ԴԼՈՒԿ
«բծավոր զինագոխ»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *dhel-
Հավանաբար կապված է դեղ, դալար խմբի հետ՝ *dhel- ձեւից, միայն եթե ճիշտ է Ռ. Ղազարյանի «Բուսանունների բառարանի» (էջ 26) աղբյուրը:
ԴՊԱՀ
(-ոջ, -ւոջ)
«ժամանակավոր բանտ»
Փոխառություն
Հավանաբար փոխառություն իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դպահատուր
ԴՂԵԱԿ
-ի, -աց (դղեկ)
«դղյակ, ամրոց, բերդ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
(բուն աղբյուրը չի հավաստված)
Փոխառութիւն իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված։ նույն աղբյուրից է նաեւ վրաց. dilegi «զնդան, բանտ»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դղեակկբերդ,
դղեակապարիսպ,
դղեկաձեւ,
դղեկապաք
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
dilegi «զնդան, բանտ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 625-626
ԴՇԽՈՅ
(դժխոյ)
(դժխոյ)
«թագուհի»
Փոխառություն (հավանաբար)
իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դշխոյութիւն
ԴՈՒԺ
(-ի, -ից)
«վայրենի, բարբարոս»
Անստույգ (՞)
Հավանաբար խուժ (խուժաստանցի) ցեղի անունից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խուժադուժ,
խժդուժ,
դժակ,
դժական,
դժականութիւն,
դժաբան,
դժուարաբան
ԴՈՒԿԱՆ
(դոկան, դակոն)
«գերան»
(բբ)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ: Ծագումն անհայտ է. անհավանական է Ամալյանի կարծիքը, որ ըստ դագօն ձեւի եբր. «ցորեան» մեկնության, «ցորեան»-ը համարում է «գերան» մեկնության աղբյուրը:
ԴՈՒՂԱՅ
I
«մի տեսակ թանկագին կերպաս»
Փոխառություն (թերեւս)
(ըստ Աճ. (ՀԱԲ 1, 683) ուղղելի է դուռայ). թերեւս փոխառություն թյուրք-թաթարական աղբյուրից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 683
ԴՈՒՇԱՂԱՅ
««ցից» (թթ)»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ թյուրքական (՞)
(թերեւս, բուն աղբյուրը չի հավաստված)
թերեւս փոխառություն թյուրքական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված
ԴՈՒՐԳՆ
-ան
«բրուտի անիվ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *dhregh-
«վազել, պտտվել»
(անմիջական նախաձեւ՝ *dhōrgh-)
Բնիկ հնդեւրոպական *dhōrgh- (ավելի քիչ հավանական է *dhrgh-, որովհետեւ հայերենին *r- > ուր անցումը հատուկ չէ) *dhregh- «վազել» (եւ «պտտվել»)։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
τροχός
հ. իռլ.
drooh «անիվ»
Մատենագիտություն
H. AG 440;
Աճ. ՀԱԲ 687;
Pok. IEW 273
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։