Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՍԱՏԱՐ
«մշակ, ոստայնանկ, օգնական»
Ստուգաբանություն (փոխառություն)
հ.-ե. արմատ՝ *sam-
«չարչարվել, հոգնել»
(անմիջական նախաձեւ՝ *sam-tar)
փոխատու լեզու՝ իրանական sātar
«իշխող»
փոխատու լեզու՝ իրանական *sātar
բայց առաջարկված ստուգաբանությունները լիովին հավաստի չեն, ըստ Բեյլիի (DKS 123)՝ sātar «իշխող», ըստ Փերիխանյանի՝ *sātar, *sam-tar (*sam - «չարչարվել, հոգնել»): Քիչ հավանական է նաեւ սեմական ծագման վարկածը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սատարել,
սատարութիւն,
անսատար
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 472
ՍԱՐԿԱՐԱՆ
Ստուգաբանություն (անստույգ)
փոխատու լեզու՝ հուն. կրատիր
թերեւս ուղղելի է արկարան որպես թարգմանություն հուն. կրատիր-ի
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 188;
ՀԱ 19
ՍՈՍ
-ի
«60 տարվա մի շրջան (ըստ քաղդեական օրացույցի)»
(օրացույց)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. σώσσος
փոխատու լեզու՝ լատ. sossus
Մատենագիտություն
H. AG 380;
Աճ. ՀԱԲ 244
ՍՈՒԿԱՆ
«վերնաշապիկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հին ֆր. souquenille
նոր հունարենի միջնորդությամբ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 250 (ըստ Ս. Մալխասյանի)
ՍՈՒՂՐՈՆ
«մի տեսակ վաղահաս գարի»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ բելգիական hainaut բարբառ soucrion
ֆրանսերենի միջնորդությամբ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 250 (ըստ Ս. Մալխասյանի)
ՍՏԵՐՋ
(ստերջ, ըստերջ)
«չբեր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ster-
«ստերջ, ամուլ»
(անմիջական նախաձեւ՝ *sterdhio- (*sterdh-))
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
stari-
«չբեր (ստերջ) կով»
հուն.
στεῖρα
«չբեր, ստերջ»
Մատենագիտություն
H. AG 492;
Աճ. ՀԱԲ 272
ՍՏԻՆ
-եան
«ստինք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *pstēn-
«ստինք»
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ստնտու,
ստնդիել,
ստնդիայ,
ստնդիաց,
ստնդի,
միաստնի,
կրկնաստին,
դիւրաստին
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
stana
«կուրծք»
հուն.
σπάω
«ծծել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 275
ՍՏԻՔՍ
(ստիքի, ստիքս, ստիքի, ստիք, ըստիքս)
«տարր, տարերք, տառ, կետ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. στοιχεῖον
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ստ(ի)քսել
Մատենագիտություն
H. AG 381;
Աճ. ՀԱԲ 276
ՍՏԿԵԼ
«շողոքորթել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ստկու,
ստկող,
ըստկու,
ստկանք
ՍՏՈՐՄԻ
«ծածուկ տեղ»
Ստուգաբանություն (անստույգ)
ըստ որմի կապակցությունն է (ըստ ՆՀԲ-ի):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ստորմակերպ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։