Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 394 բառահոդված (էջ 19/40)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 328, սյունակ 1 Էջ 328
ԽԶԵԼ (խուզ) «պոկել, կտրել, խուզել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)kēu- «կտրել, անջատել, քերել, փորփրել, քչփորել» (անմիջական նախաձեւ՝ *khu-gh-) ձայնդարձային ձեւ
որտեղից նաեւ` խուզել ձայնդարձային ձեւը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խզումն, խզելի, խզտել, խզրատել
Տե՛ս նաեւ
Էջ 335, սյունակ 1 Էջ 335
ԽՃԵԼ «խիտ լինել, ճխտել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kʰei- «կիտել, իրար վրա դարսել» (անմիջական նախաձեւ՝ *k(u)hi-di-)
Սակայն հնարավոր է կապը խիտ բառի հետ՝ *khidio- > խիճ, խճել:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խճող, խճողել, խճճողել, խճղել, խճողություն, խճող, խճողակ, խճճել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
cāyati
«խիտ լցնում է, կիտում է, կուտակում է»
հ. հնդկ.
caya
«կույտ, դեզ»
Մատենագիտություն
Ջհաուկյան, ՕԻՄՊԱՅ 114
Էջ 336, սյունակ 1 Էջ 336
ԽՆՈՒԼ (կտր. խից-) «խցանել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)kel- «կտրել, անջատել» (անմիջական նախաձեւ՝ *khi-n-)
*(s)kel-(-t/d)- «կտրել, անջատել» արմատից
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
σχάω
«կտրել, անջատել, դադարեցնել»
հ. իռլ.
skeina
«թեթեւ վիրավորել»
Տե՛ս նաեւ
Էջ 336, սյունակ 1 Էջ 336
ԽՇԵԼ «դադար առնել, (անկողնում) հանգստանալ» (ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կապ ունի՞ արդյոք խիշտ «անկողին» բառի հետ
Էջ 339, սյունակ 1 Էջ 339
ԽՈՅԶ «որոնում, փնտրտուք, զննություն, քննություն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)keu- «ուշադրութիւն դարձնել, զննել, դիտել» (անմիջական նախաձեւ՝ *kheu-gh-)
արմատից. այլեւ, *s նախաձայնով` հայ. ցոյց, ցուցանել: Բեյլին (DKS 76) բխեցնում է *(s)keu- «նետ(վ)ել» արմատից կամ նոյն արմատից ծագող իրանական աղբյուրից (հմմտ. խոտ.-սակ. kūys «որոնել»)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խուզել, մանրախոյզ, խուզակ, դատարկախոյզ, խուզական, բազմախոյզ, խուզարկ, ընդվայրախոյզ, խուզարկու, ժամանակախոյզ, խուզումն, իրախոյզ, խուզախնդիր, լեռնախոյզ, հետախոյզ, խուզարկել, խուզարկիչ, խուզարկութիւն, հետախուզութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
kavi
«խելոք, իմաստուն»
լատ.
caveō
«ուշադիր լինել, զգուշանալ»
հ. անգլ.
hāwīan
«նայել»
հ. իսլ.
skygna
«լրտեսել, գաղտնի հսկել»
հ. իսլ.
skynja
«հետազոտել, քննել, հասկանալ»
Էջ 342, սյունակ 1 Էջ 342
ԽՈՍՏԱԿ (այլն՝ խոստար, խոշտար, խուշտար, խոշտուր) «հողատիրույթ, կալվածք, ավար»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. xvāstak
Մատենագիտություն
H. AG 161; Աճ. ՀԱԲ 401-402
Տե՛ս նաեւ
Էջ 342, սյունակ 1 Էջ 342
ԽՈՍՏԱԿԴԱՐ (-ու) (ուշ՝ -ու) «կալվածատեր, ավարատեր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. xvāstakdar
Մատենագիտություն
H. AG 161; Աճ. ՀԱԲ 401
Էջ 346, սյունակ 1 Էջ 346
ԽՈՒԶԵԼ (խոյզ) «խուզել, կտրել, հնձել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)keu- «կտրել, անջատել, քերել, փորփրել, քչփորել» (անմիջական նախաձեւ՝ *kheu-g'h-)
արմատից, որտեղից նաեւ՝ խզել (խուզ-) ձայնդարձային ձեւը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խուզումն, ստորախուզել
Տե՛ս նաեւ
Էջ 347, սյունակ 1 Էջ 347
ԽՈՒԼ (-ի, -ից) «խուլ, չլսող, լուռ, անխոս»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *s(k)h(e)l- «թեքել, ծռել, հենել, ծուռ» (անմիջական նախաձեւ՝ *khōl-)
«թեքել, ծռել, հենել, ծուռ» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խլանալ, խլխլել, խլութիւն, խուլակոյր, անխուլ, անխլանալ, անխլաբար, զանխուլ, զանխլանալ, զանխլաբար
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
խեղ, շեղ, շիլ
հուն.
σκολιος
«ծուռ, անարդար, խորամանկ»
հուն.
κυλλος
«կաղ»
գ.
scheel
«շիլ»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 148
Էջ 350, սյունակ 1 Էջ 350
ԽՈՒՌՆ «ամբոխ, խառն բազմություն, շատություն, առատություն, խիտ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Խառն-ի (տե՛ս) ձայնդարձային ձեւը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խռնել, խուռնընթաց, խառնիխուռն, բազմախուռն, թանձրախուռն, միախուռն
Տե՛ս նաեւ