Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԳՈՒՌԱՅ
(գառայ)
«սափրիչ, վարսավիր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. κουρεύς
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 597
ԳՈՒՍԽԱՐՍԽԵԼ
(գուսախարսխել)
«տերեւաթափել»
(ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԳՁԻՐ
«գայլիկոն, շաղափ»
Ստուգաբանություն (անստույգ)
գրիչ բառի աղավաղված (դրափոխված) ձեւ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 599-600
ԳՈՒԼԱՓ
«ագահորեն ուտող, ագահակեր»
Ստուգաբանություն (անստույգ)
Կազմված է գո- (՞) եւ լափ (լափել բայի արմատը) բաղադրիչներից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գուլափել
Մատենագիտություն
Ջահ. None
ԳՐԱՄԱՐ
«ծանրության փոքր մի չափ, գրամ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. γραμμάριον
Մատենագիտություն
H. AG 345;
Աճ. ՀԱԲ 602
ԳՐԱՒ
(-ի, -աց, ուշ՝ նաեւ -ից, -ու)
«գրաւ, կանխավճար, ապացոյց, նշան, փրկանք, գրազ»
Ստուգաբանություն (փոխառություն)
հ.-ե. արմատ՝ *ghrebh-
«բռնել, իրեն քաշել»
փոխատու լեզու՝ մ. պ. graw
փոխատու լեզու՝ ավ. girav
Փոխառութիւն իրանական աղբիւրից. հմմտ. մ. պ. graw, ավ. girav։ Թերեւս խառնվել է բուն հայերեն՝ հնդեւրոպական *ghrebh- «բռնել, իրեն քաշել» արմատից բխող հայերեն ձեւերի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գրաւել,
գրաւումն,
գրաւական,
գրաւահարկ,
գրաւաթափ,
դիմագրաւել,
միջագրաւ,
գրաւիչ,
գրաւչութիւն
Մատենագիտություն
H. AG 131;
Աճ. ՀԱԲ 604
ԳՐԻՒ
(-ի, -աց)
«արմտիքի մի չափ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. *grīw
փոխատու լեզու՝ պ. girēb
Փոխառություն իրանական աղբյուրից` *grīw: հմմտ. պ. girēb:
Մատենագիտություն
H. AG 131;
Աճ. ՀԱԲ 606
Տե՛ս նաեւ
ԳՐՈՒԱՆ
-ի, -աց
(գրտաան)
«արմտիքի մի չափ` մի քանի գրիվ», սխալմամբ` «ծածկույթ, մահիճ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. grīwān
Փոխառություն իրանական աղբյուրից` grīwān (*griw-ի հոգնակին:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գրուանել
Տե՛ս նաեւ
ԴԱԳԱՂ
(-ի, -աց)
(դագեղ)
«դագաղ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dheguh-
«այրել»
(անմիջական նախաձեւ՝ *dhogu-)
o-ձայնդարձ
դագաղ-ն սկզբնապես պիտի նշանակեր «աճյունի հետ կապված»։ ... բայց աճյունի գաղափարի հետ կապված լինելը դարձնում է այս ստուգաբանությունը անհավանական
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դագաղատր,
դագաղակիր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
τεφρα
«մոխիր, աճյուն»
լատ.
fuvilla
«տաք մոխիր»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 610
ԴԱԼԱԿԵԼ
(դարլակել)
«ջանքով ձեռք բերել, հայթայթել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԲՀ՝ «կատարել» կամ «ջանալ». -իլ «աշխատել, ջանք թափել»։ Հավանական չէ բխեցնել հնդեւրոպական *dhy-lo-ից, որ ծագում է *dhē- «դնել» արմատից (հմմտ. ռուս. дело «գործ», делать «գործ անել», հ. իռլ. dalidum «նրանք արեցին, կատարեցին»)
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։