Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱՂԱՓԱՐԻԼ
«ամաչել (՞), շառագունել (՞)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստոյգ բառ
ԱՂԲԵՍՏՐՈՅ
«կիր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἀλάβαστρος
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 125
ԱՂԵԿԱՏ
(աղեկատ, աղեկանդ)
«իլիկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. άλεκάτη
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղեկատիկ
Մատենագիտություն
H. AG 340;
Աճ. ՀԱԲ 126
ԱՂԵՆ
«սարդիոն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. 'aqīq
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 126
ԱՂԵՐՍ
-ոյ, -ի, -ից
«աղաչանք, մեղմ (ձայն), գութ, ողորմություն, ողոքում, չքմեղություն, նվեր, հարաբերություն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *el-
«բնաձայնական»
բայց պարզ չէ կազմությունը (-երս-ը):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղերսել,
աղերսալից,
աղերսական,
աղերսանք,
աղերսագին,
աղերսախառն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ
աղատել
հայ
աղաւթ-ք
հայ
ողորմ
հայ
ողոքել
ԱՂԷՏ
-ի, -ից -աւք
«գութ, ցավ, վիշտ, չարիք, փորձանք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *lei-
«դադարել, փոքրանալ, անհայտանալ»
(անմիջական նախաձեւ՝ *oleid-)
*lei- <*elei-
ամենից ավելի հավանական է բխեցնել հ.-ե. *oleid- ձեւից... Ավելի քիչ հավանական է համեմատությունը *ol- «ոչնչացնել, վնասել, փչացնել» արմատի ածանցյալների հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղետական,
աղետաբեր,
աղիտաբեր,
աղետանալ,
աղետալ,
աղետաւոր,
աղիտարար,
բազմաղետ,
չարաղետ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. խալ.
litt
«քիչ, վատ»
գ.
leiden
«հանդուրժել, տառապել»
հայ
եղեռն
հայ
ողբ
Մատենագիտություն
Ջհաուկյան, OIDПAЯ 150;
Աղայան, ԲՍՀ 17-18
ԱԹԱՆԴՈՒՄՆ
«խելագարումն»
Ստուգաբանություն (անստույգ)
Կեղծ բառ՝ աղանդումն բառի աղավաղումը:
Մատենագիտություն
Ամալյան 346
ԱԹԱՊԱՍՏ
«մի փշոտ ծառ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԱԹԱՐՄԱՅ
(ախթարմայ, աղբասմայ)
«խառնիճաղանջ, խաժամուժ, կաթոլիկացած հայ, հայ-կաթոլիկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ թրք. aktarma
«փոխվածություն»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 128
ԱՂԹԵԿ
«տոռչտ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. άλθαία
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 128
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։