Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 773 բառահոդված (էջ 19/78)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 201, սյունակ 1 Էջ 201
ԴՇԽՈՅ (դժխոյ) (դժխոյ) «թագուհի»
Ստուգաբանություն (փոխառություն)
իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դշխոյութիւն
Էջ 202, սյունակ 1 Էջ 202
ԴՈՄՍ «այլակերպ» (ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ձեւը հունական է, բայց հուն. δόμος-ը այլ իմաստ ունի՝ «տուն, բնակարան, շենք»
Էջ 202, սյունակ 1 Էջ 202
ԴՈՅԶ(Ն) «քիչ, մի քիչ, սակավ, աննշան»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dheugh- «շոշափել, դիպչել»
Թեեւ հնչյունապես համապատասխանում է հնդեւրոպական *dheugh- «շոշափել, դիպչել» արմատին, բայց իմաստային կապը կասկածելի է («նպատակակետ, կետ» միջանկյալ օղակո՞վ)։ Էլ ավելի հեռու է մնում *dheu- «փոշի, ծուխ» արմատը, թեեւ «փոշի» իմաստից հնարավոր է «մանր» եւ ապա՝ «քիչ, սակավ» իմաստների ածանցվելը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դոյզնագիտ, դոյզնաբար, դոյզնաքնեայ
Էջ 203, սյունակ 1 Էջ 203
ԴՈՒՂԱՅ I «մի տեսակ թանկագին կերպաս»
Ստուգաբանություն (փոխառություն)
(ըստ Աճ. (ՀԱԲ 1, 683) ուղղելի է դուռայ). թերեւս փոխառություն թյուրք-թաթարական աղբյուրից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 683
Էջ 204, սյունակ 1 Էջ 204
ԴՈՒՇԱՂԱՅ ««ցից» (թթ)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ թյուրքական
թերեւս փոխառություն թյուրքական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված
Էջ 206, սյունակ 1 Էջ 206
ԴՐԱԽ «կպած աղտ, կեղտ»
Ստուգաբանություն (փոխառություն)
Թերեւս փոխառություն իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դրախանք
Էջ 206, սյունակ 1 Էջ 206
ԴՐԱՍԱՆԳ -ի, -աց «դռան ծաղկյա զարդ (տոնի ժամանակ)»
Ստուգաբանություն (անստույգ)
Թերեւս բաղադրված է հայ. դր- «դռան» (հմմտ. դր-անդի) բաղադրիչով, բայց հայտնի չէ սանգ-ի ծագումը
Էջ 206, սյունակ 1 Էջ 206
ԴՐԱՍՊԱԿ «մի զորաբաժանմունք»
Ստուգաբանություն (անստույգ)
Հավանաբար իրանական ծագման բառ, բայց բուն աղբյուրը չի հավաստված
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 692
Էջ 207, սյունակ 1 Էջ 207
ԴՐՈՇՄ -ի, -աց (°) «հետք, նշան, կնիք, խարան, օծում»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան.
բուն աղբյուրը չի հավաստված:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դրոշմել, դրոշմիչ, դրոշմաբար, դրոշմատրութիւն, անդրոշմ, խաչադրոշմ, ձուլադրոշմ, նկարադրոշմ, նշանադրոշմ, դրոշմաթուղթ, դրոշմանիշ, նամականիշ
Էջ 208, սյունակ 1 Էջ 208
ԴՐՈՒԱԳ (դրուագ), -ի, -աց «սիւնագլխի կամ խորանի զարդ, զարդանիւթ, զարդաթիթեղ, գրքի գլուխ, հատուած, դպրութիւն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
բայց Փերիխանեանի (Периханян. МЭСДЯ, 36-39) վարկածը պրթ. dodβay «երկձաւ» բառից ծագելու մասին անհաւանական է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դրուագել, դրուագէլ, բազմադրուագեալ, ինքնադրուագեալ