Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ական» որոնման արդյունք՝ 4658 բառահոդված
· Էջ 19 / 466
ԱՅՐ
I
(առն, արամբ, արք, արանց)
«տղամարդ, արի, քաջ մարդ, այր, ամուսին, մարդ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *anr-
(անմիջական նախաձեւ՝ *anrio-)
ենթարկված *ario- «տեր» հիմքի ազդեցությանը
բուն նախաձեւը դժվար վերականգնելի է. ենթադրելի է տարահիմք եւ նույնիսկ տարարմատ կազմություն՝ թերեւս այր < *anrio- (ենթարկված *ario- «տեր» հիմքի ազդեցությանը), սեռ. առն < *anros-, տր. առն *anrai-/anri-:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առնակին,
առնակնութիւն,
առնաբար,
առնագէն,
առնութիւն,
առնի,
այրասէր,
այրասիրութիւն,
այրուձի,
այրընտիր,
այրասիրտ,
այրասպան,
այրալքող,
այրիկ,
այրուկ,
բազմայր,
բազմայրութիւն,
իշայր,
սկեսրայր,
արու,
արուաբար,
արուագէտ,
արուական,
արուանալ,
ար(ւ)ութիւն,
արի,
արիաբար,
արիական,
արիանալ,
անարի,
վատարի,
արական,
արամբի,
արանցի,
արանք,
արականք
ԱՅՐ
II
(-ի, -ից)
«քարայր, քարանձավ, ավերակ տեղ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ant-
«այր, քարայր»
(անմիջական նախաձեւ՝ *antrio-` *antrom-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քարայր,
Ուրբաթայրք
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
άντρον «այր, քարայր»
Մատենագիտություն
Pok. IEW 50
ԱՅՐԵԼ
«այրել, վառել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *āt-
«կրակ»
(անմիջական նախաձեւ՝ ātēr-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
այրելի,
այրումն,
այրուք,
հրայրք,
դյուրայրելի,
այրեաց,
կիսայրեաց,
հրայրեաց,
այրեցած,
այրեցեալ,
այրեցուած,
անայրեցող,
հրայրեցութիւն,
զայրանալ,
զայրադին,
զայրադնէլ,
զայրանք,
զայրումն,
զայրացկոտ,
զայրացութիւն,
զայրացուք,
զայրացաբար
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
atari «կրակ»
սերբ.
vàtra «կրակ»
Մատենագիտություն
H. AG 418;
Աճ. ՀԱԲ 175
ԱՅՑ
«այցելություն, քննություն, խնամք, վրեժ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ais-
«ցանկանալ, որոնել, այցելել»
(անմիջական նախաձեւ՝ *ais-sk'ā-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
այցելու,
այցելութիւն,
այցելել,
այցել,
յայցել,
այցելականութիւն,
այցառնութիւն
Նոր՝
այցետոմս, այցեքարտ
այցետոմս, այցեքարտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
ićchā «ցանկություն»
հ. վ. գ.
eiscōn «հետազոտել, հարցնել, պահանջել»
լիտվ.
ieškóti «որոնել, հետազոտել»
Մատենագիտություն
H. AG 418;
Աճ. ՀԱԲ 177
ԱՆԱԳԱՆ
«ուշացած, ուշ ժամանակ, երեկո»
Անստույգ (թերեւս)
թերեւս կազմված է ան- (<հ. -ե. *an- «վրա, վեր») նախածանցով՝ ագանիլ «օթեւանել, գիշերել» բայից: Ավելի քիչ հավանական է բխեցնել ագան «ժրաշան» բառից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անագանել,
անագանութիւն,
անագանավար,
անագանի
ԱՆԱԳԱՆՈՍ
(-ի, -աց)
(անագնովս, անագան)
«եկեղեցական գրակարդաց»
(կրոն.)
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. άναγνώστης
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 178
ԱՆԱԳՈՐՈՅՆ
(անագորոն, անագորուն, անագորովն)
«անգութ, անողորմ, դաժան, անխնայ, անմիտ»
Անստույգ (՞)
հ.-ե. արմատ՝ *uer-
«սիրալիրություն, բարյացակամություն»
Կազմված է ան- ժխտականով՝ այլուր անհայտ *ագոր «գութ, ողորմածություն» արմատից: Վերջինիս համար կարելի՞ է արդյոք ենթադրել կապ գորով բառի կամ հնդեւրոպական *uer- «սիրալիրություն, բարյացակամություն» արմատի հետ:
ԱՆԱԳՈՒՄ
«մի տեսակ օդ կամ քամի»
Անստույգ
հ.-ե. արմատ՝ *an-
«շնչել, շունչ, հողմ, քամի»
Ծագումն անհայտ է: Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *an- «շնչել, շունչ, հողմ, քամի» արմատի հետ:
ԱՆԱԶԱՐՄ
«անգութ, վայրենի»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. anāzarm-
իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անազարմաբար,
անազարմապէս
Մատենագիտություն
H. AG 96;
Աճ. ՀԱԲ 178
ԱՆԱՂԱՓ
«եկեղեցական մի հագուստ (աղարողոն) կամ հագուստի պարագա»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ հուն. ἀνάλαβος
(թերեւս)
Աղբյուր՝ հուն. ἀναβολαιον
(թերեւս)
ἀναβολαιον > աղարողոն՝ աղավաղմամբ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 179
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։