Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«արմ» որոնման արդյունք՝ 2355 բառահոդված · Էջ 189 / 236
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 595, սյունակ 1 Էջ 595
ՇՈՒՐԹՆ (-ան, -ունք) «շուրթ, շրթունք, բերան, լեզու, խոսողութիւն, եզր, եզերք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(s)k'ur-(t-) «կտրել, բաժանել, անջատել, քերծել» (անմիջական նախաձեւ՝ *skhurtom-)
հ.-ե. արմատ՝ *(s)kreu- «պտտել, շրջել, ծռել»
Աճառյանը համարում է շուրջ բառի տարբերակը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շրթնատ, շրթնաշղթայ, միաշուրթն, խորաշուրթն, պղծաշուրթն, զուգաշուրթն, թիւրաշուրթն, մատնաշուրթն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 538
Տե՛ս նաեւ
Էջ 595, սյունակ 1 Էջ 595
ՇՈՒՐՋ «շուրջ, բոլորտիք, շրջան, պտույտ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)ker- «շրջել, ծռել» *-k/gh- աճականների քմայնացմամբ (*-ki-, *-ghi-)
հ.-ե. արմատ՝ *(s)kreu- սահող ձայնդարձով
թերեւս այն արմատի սահող ձայնդարձով:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շրջել, շրջշրջել, շրջան, շրջանակ, շրջանակել, շրջանկեալ, շրջանակի, շրջեալ, յեղաշրջել, շրջակի, շուրջանակի, շուրջառ, շուրջտեսանելիք, խելաշուրջ, գաղտաշուրջ, դժվարաշուրջ, դիւրաշուրջ, շուրջկալ, շուրջպար
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. virum «շուրջ(ը)»
ռուս. круг «շրջան»
Տե՛ս նաեւ
Էջ 595, սյունակ 1 Էջ 595
ՇՓԵԼ (շուփ) «շփել, տրորել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *skeup- «շոշափել, շփել» (անմիջական նախաձեւ՝ *skhupt-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շփշփել, շփումն, ամպաշուփ, ոտնաշուփ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս. щупать «շոշափել»
Տե՛ս նաեւ
Էջ 595, սյունակ 1 Էջ 595
ՇՈՒՔ (-ոյ, -ի) «շվաք, ստվեր, ծածկոց, հովանի, շուք, շքեղութիւն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *k'eu- «լուսավորել, լուսավոր» (անմիջական նախաձեւ՝ *k'uoko-) որից կազմվել է նաեւ *k'euk- հիմքը
որից կազմվել է նաեւ *k'euk- հիմքը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շքալ, շքեղ, շքադիր, շքեղազարդ, շքեղաշուք, մեծաշուք, անշուք, բարեշուք, չարաշուք, սքանչելաշուք, գեղաշուք, գեղեցկաշուք, բազմաշուք, շքախումբ, շքամուտք, շքանշան, շքեղափայլ, շքերթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. scati- «լուսավորում է, փայլում է, վառվում է»
հ. հնդկ. çukra-, çukla- «լուսավոր, սպիտակ, մաքուր»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 132
Էջ 596, սյունակ 1 Էջ 596
ՇՊՈՌՆԵԼ «հրել»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *skeub- «նետել, հրել» (անմիջական նախաձեւ՝ *skhub-)
նույնը բ. շպրտել բայի հետ, որոնց համար կարելի է ենթադրել շուպ- արմատ
Էջ 596, սյունակ 1 Էջ 596
ՇՌԱՅԼ «շռայլ շռայլություն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)ker- «ցատկել, շուրջը ցատկել» (անմիջական նախաձեւ՝ *skher-s-) -այլ ածանցով
*-այլ* ածանցով. (հմմտ. *մռայլ*), որտեղից նաեւ *ցիր*.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շռայլել, շռայլություն, շռայլական
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. kirati- «ցանում է, շաղ է տալիս, թափում է, նետում է, շպրտում է»
մ. վ. գ. schrren «ցատկեցնել, ցրել»
Տե՛ս նաեւ
Էջ 597, սյունակ 1 Էջ 597
ՇՐՏԵԼ «թեքել, ծռել» (ԲՀ)
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)ker- «պտտել, ծռել» (անմիջական նախաձեւ՝ *skhr-d-)
արմատից
Էջ 597, սյունակ 1 Էջ 597
ՇՐՏՆՈՒԼ «խրտնել, վախենալ, շշկլվել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(s)ker-d- «ցատկել, ոստնել» (անմիջական նախաձեւ՝ *(s)kr-d-)
արմատից. առանց *s-ի ձեւից ծագում է խրտնուլ բայը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շրտումն
Տե՛ս նաեւ
Էջ 597, սյունակ 1 Էջ 597
ՇՓԱՆԱԼ «խրոխտալ, պարծենալ, ամբարտավանություն անել, շփանալ, երես առնել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(s)ker- «ուշադրութիւն դարձնել»
հ.-ե. արմատ՝ *(s)ker- «նետել, հալածել»
արմատներից որեւէ մեկի հետ (*skhu-ph-> շուփ՞)
Էջ 597, սյունակ 1 Էջ 597
ՇՓՈԹ (շփոյթ), -ի, -ից, -ոյ «շփոթ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *skeup- «փունջ»
արմատի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շփոթել, շփոթական, շփոթանք, շփոթումն, անշփոթ, դյուրաշփոթ, բազմաշփոթ, հեշտաշփոթ
Նոր՝
շփոթութիւն, խառնաշփոթ