Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առու» որոնման արդյունք՝ 4917 բառահոդված
· Էջ 189 / 492
ԽՈՅ
(-ոյ, -ի, -ից, -(ե)անք, -աւք)
«խոյ, արու ոչխար, մի կենդանակերպ, պատերազմական հին մի գործիք»
Փոխառություն
հ.-ե. արմատ՝ *khoti-
բխեցվում է Պետերսոնի կողմից
Աղբյուր՝ չաղաթ. goy
(բուն աղբյուրը չի հավաստված)
Աղբյուր՝ թրք. koy
(բուն աղբյուրը չի հավաստված)
Աղբյուր՝ ավար. kuy
(բուն աղբյուրը չի հավաստված)
Փոխառութիւն, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած: հմմտ. (թիւրք.) չաղաթ. goy, թրք. koy, կովկ. աւար. kuy (փոխառութիւն թիւրք. աղբիւրի՞ց): Պետերսոնը, KZ 40, 200, բխեցնում է հնդեւրոպական աղբիւրից՝ համեմատելով իռլ. cit, cetnayt «ոչխար» բառերի հետ, բխեցնելով *khoti- ձեւից եւ հայերենից համարելով թիւրքական ձեւերը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոյակ,
խոյակաւոր,
խոյալ,
խոյանալ,
խոյաթիթ,
խոյայթիթ,
խոյեղջիւր,
եզնախոյ
Զուգաբանություններ այլ լեզուներում
իռլ.
cit «ոչխար»
իռլ.
cetnayt «ոչխար»
Մատենագիտություն
KZ 200
ԽՈՅՐ
I
(-ի, -ից)
«բարձրաստիճան անձերի գլխարկ (թագ, փաթթոց եւ այլն)»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական xōδ
Աղբյուր՝ ավ. xaoδa-
Աղբյուր՝ հ. պ. xauda
Աղբյուր՝ պ. xōy
աղբյուրից.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոյրադիր,
խոյրագործ,
խոյրաբանդակ,
խոյրակերպ,
խոյրաբար
Մատենագիտություն
H. AG 160;
Աճ. ՀԱԲ 392
ԽՈՅՐ
II
(խուրանք «փրկանք բազում» ԲՀ)
Ծագումն անհայտ է (թերեւս)
Անստույգ բառ։ փոխառութիւն իրանական աղբյուրից։
ԽՈՆԱՍՏԱՆ
«պարսկական թագավորական պալատ կամ ատյան»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
(բուն աղբյուրը չի հավաստված)
աղբյուրից.
ԽՈՆԱՐՀ
(խոնահ), -ի, -աց, ուշ` նաեւ -ից
«ցած, ներքեւ, ծնրադիր, կոր, համեստ, հեզ, հլու, նվաստ, աղքատ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *hu-āna-ra>xo
(բուն աղբյուրը չի հավաստված)
աղբյուրից (հմմտ. -րհ), բայց բուն աղբյուրը չի հավաստված: Ըստ Հ. Բեյլիի (DKS 188), վերականգնելի է *hu-āna-ra>xo իրանական նախաձեւ, որտեղից` hu-ā > xo:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոնարհիլ,
խոնարհութիւն,
խոնարհաբար,
խոնարհագնաց,
խոնարհամիտ,
խոնարհահակ,
նախախոնարհ
Մատենագիտություն
DKS 188
ԽՈՆԱՒ
(հոնաւ)
«խոնավ, թաց»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
(բուն աղբյուրը չի հավաստված)
հավանաբար իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոնաւութիւն,
խոնաւանալ,
խոնաւակաց,
խոնաւալից,
խոնաւակերտ,
խոնաւայոյզ,
աղտախոնաւ,
խոնաւաչափ
ԽՈՆՍՈՒՆԴ
(ուղղելի՝ խոնսանդ՞)
«ուրախ, գոհ (՞)»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ մ. պ. xōnsand
իրանական աղբյուրից
ԽՈՇԱԿ
«դատարկ հասկ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. hošag
«հասկ»
Փոխառություն միջին իրանական աղբյուրից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 395
ԽՈՇՏԱՆԳ
(խոշտանկ, խոշտանք)
«չարչարանք, տանջանք»
Փոխառություն (թերեւս)
իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված. թերեւս կարելի է առանձնացնել տանգ = տանջ տարրը, բայց ի՞նչ է խոշ-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոշտանգել,
խոշտանգանք,
հոշտանգանք,
խոշտանգալից,
խոշտանգումն,
դիւրախոշտանք,
անխոշտանգ
ԽՈՌ
I
«ծակ, անցք, փոս, խրամ»
Փոխառություն
Աղբյուր՝ արամ. hōrā
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոռել,
խոռոչ,
խոռոչանալ,
խոռոճիլ,
անխոռ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 398
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։