Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«աղ» որոնման արդյունք՝ 5731 բառահոդված
· Էջ 189 / 574
ԺԱՌ
««պարգեւ» (ԲՀ)»
Ծագումն անհայտ է (՞)
Ծագումն անհայտ է (իրանակա՞ն): Կապ ունի արդյո՞ք ժառանգ բառի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ժառաշնորհ
Տե՛ս նաեւ
ԺԱՌԱՆԳ
-ի, -աց
«ժառանգորդ, ժառանգութիւն, եկեղեցական, կղեր»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ իրանական *žaradāng
(թերեւս)
«բաժին ստացող»
Աղբյուր՝ հիմն. *ĵara(t)-
(թերեւս)
«վերցնել, ստանալ»
Աղբյուր՝ հիմն. dā(y)
(թերեւս)
«բաժանել, բաժին հանել»
Թերեւս *žaradāng «բաժին ստացող» (<ժառանգ )< *ĵara(t)- (ĵar- վերցնել, ստանալ) եւ dā(y) «բաժանել, բաժին հանել»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ժառանգել,
ժառանգութիւն,
ժառանգակից,
ժառանգաւոր,
թագաժառանգ,
գեհենաժառանգ,
երկնաժառանգ
Նոր՝
ժառանգական, ժառանգականութիւն
ժառանգական, ժառանգականութիւն
Մատենագիտություն
Периханян, МЭСДЯ 90-99
ԺԵՐԺԱՐԺՈՂ
(ժեր(ա)շարժող)
«անշարժական»
Ստուգաբանություն
Առաջացել է «ժիր, շարժող» հոդվածի միացումից՝ ժիր-ի աղավաղմամբ
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 374
-ԺԵՏ
(-ժետ, -ժատ)
«(ա)-հար», «խփող, սպանող»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. žat
«խփել, սպանել»
իրան. հիմքերով ձեւերը հիմնականում ամբողջական փոխառություններ են
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ախտաժետ,
ախտաժետութիւն,
դիւաժետել,
դեւաժետել,
լուսնաժետ,
նենգաժետ,
որկորաժետութիւն,
որովայնաժետութիւն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 228;
Ջահ. ՀԼՊ 526
ԺԻՏ
«հետաքրքիր, հետամուտ, հանդուգն, լկտի, լիրբ, երեսապինդ, բախանձող, աղերսող»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ իրան. (՞)
(թերեւս)
d > տ անցումը կասկածելի է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ժտել,
ժտիլ,
ժտութիւն,
անժտելի
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
jaidyemi «խնդրում եմ»
ԺԻՐ
(-ի, -աց)
«ժիր, աշխույժ, եռանդուն»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. *žīr
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ժրանալ,
ժրել,
ժրագլուխ,
ժրահաւ,
ժրաջան,
ժրապէս,
ժրանձնակ,
ժրութիւն,
ժիրաժիր,
քաջաժիր
Նոր՝
ժրաջանութիւն
ժրաջանութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
jīra
պ.
zīrak
աֆղ.
žir
Մատենագիտություն
H. AG 156;
Աճ. ՀԱԲ 230
ԺԼԱՏ
(-ի, -ից)
(շլատ)
«ժլատ, կծծի»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ժլատել,
ժլատութիւն
ԺԽՈՐ
«ժխոր, խառնաշփոթ, աղմուկ. խառնաշփոթություն, խառնակ, շփոթ»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ժխորել,
ժխորումն,
ժխորտել
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։