Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298)
· Էջ 188 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
ԳՀԱԼ
«ծույլ, դանդաղաշարժ, ծանրախոս»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
ԳՁՈՒՁ
(գձուժ)
«անարգ, նվաստ, համեստ, խոնարհ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *guhdei-
«անհետանալ, կործանվել»
(անմիջական նախաձեւ՝ *guhdio- *guhdei-)
կրկնությամբ
կրկնությամբ եւ կծիծ արմատից ազդված։ ընդհանրապես այս արմատի տակ միավորվող ձեւերի հնչյունական փոխհարաբերությունը պարզ չէ, եւ հայերենի գձուժ-ի միացումը կասկածելի է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գձձել,
գձձիլ,
գձձութիւն,
գձձասէր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
ksināti «ոչնչացնում է, կործանում է»
հուն.
φθίνω «ոչնչացնել, կործանել (անանց.), ոչնչանալ, կործանվել»
ԳՂԱՒԿ
«մի կենդանի (ձուկ կամ թռչուն)»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ հուն. γλαύκος
(կասկածով)
«մի ձուկ»
Աղբյուր՝ հուն. γλαύξ
(կասկածով)
«բու»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 566
ԳԳԻՂ
«թիթեռնածաղկավոր մի բույս»
(բուսաբանություն)
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *uēl-
«պտտել, ոլորել»
(անմիջական նախաձեւ՝ *uēl- > գիղ)
կրկնությամբ՝ գգիղ
կրկնությամբ՝ գգիղ։ Ճիշտ չէ կապել կ(ի)կիլ-ի հետ։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
գեղձ «բաղեղ»
հայ.
գաղձն
հայ.
գալար
բրբ.
գլգիլ (կլկիլ) «կորեկանման մի բույս»
ԳԶՏՈՐ
(գզթոր, գխթոր, գխտոր)
«բույսի վրայի ներկատու այտուցք»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *uēl-
«պտտել, ոլորել»
(անմիջական նախաձեւ՝ *uēl-d- -ուր)
ածանցով
-ուր ածանցով՝ *uēl- արմատից, որտեղից նաեւ՝ գելում, գիլ, գալար, գեղձ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գզտորահամ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
գելում
հայ.
գիլ
հայ.
գալար
հայ.
գեղձ «բաղեղ»
ԳՄԲԵԹ
(-ի, -աց)
(գմբէթ, բրբ. գումբէթ, գումբէթ, կմբէթ, կմպետ, կմբէթ)
«գմբէթ, շենքի գնդաձեւ վերնամաս»
(ճարտարապետություն)
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. gumbat
Աղբյուր՝ մ. պ. gmbat
Աղբյուր՝ պ. kunbad
Աղբյուր՝ պ. gunbad
Աղբյուր՝ ասոր. gubbāθā
Իրանական աղբյուրից. իրանական ձեւերը ծագում են ասորերենից:
Մատենագիտություն
H. AG 127;
Աճ. ՀԱԲ 567
ԳՄԵԼ
I
«ջարդել, կոտրել»
Ծագումն անհայտ է
ԳՄԵԼ
II
«պառկեցնել» կամ «քնեցնել»
Ծագումն անհայտ է
Իմաստի սովորական մեկնությամբ պետք է ուղղել գամել։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 567
Տե՛ս նաեւ
ԳՄԻՐ
«զորեղ, ուժեղ»
Փոխառություն
Աղբյուր՝ վրաց. gmiri
«քաջ, հսկա»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 567
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։