Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«նա» որոնման արդյունք՝ 5512 բառահոդված
· Էջ 186 / 552
ԻՊ(Լ)ԻՍ
(իբլիզ)
««սատանա, դեւ» (ԲՀ՝ «քեիար»)»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. iblīs
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 248
ԻՋՈՒԱՆ
««նեղութիւն» (°) (իջուան չտան արտայայտութեան մէջ)»
Անստույգ (հավանաբար)
իջեւան բառի տարբերակն է՝ գործածուած «(դիրքի) իջեցում, արժեզրկում, անարգում» իմաստով
ԻՌԻՈՆ
«բանաստեղծական մի չափ` դիւցազնական, հեքսամետր»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ηρωόν
տառադարձություն; միայն թե տալիս է ոչ թե մեր բերած ձեւը, այլ ηρωίκον-ը, որ իբր աղաւաղուելով տուել է այս ձեւը
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 248
ԻՌՌԷԿՈՒԼԱՐԻՍ
«անկանոն, ոչ կանոնաւոր»
Փոխառություն
Աղբյուր՝ լատ. irregularis
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 248
ԻՍԿ
(ուշ` -ոյ, -ի, -ից)
«իսկականութիւն, էութիւն, իսկական, իսկ, սակայն, բայց, ապա, ուրեմն, արդ, էլ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *istuo-
հայ-սլաւոնական զուգաբանութիւն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
իսկական,
իսկակցութիւն,
իսկոյն,
իսկութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. սլ.
istŭ «իսկական»
ռուս.
истый «իսկական»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 249
ԻՍԿԻՆՈՍ
(իսկենիոս, իսքենիոս)
««սուրբ» (ԲՀ)»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
ձեւով թւում է հունական, բայց այդպիսի բառ հունարենում չկա
ԻՍՕՆ
(իստոն)
«պատճէն, համօրինակ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ίσον
Մատենագիտություն
H. AG 351;
Աճ. ՀԱԲ 250
ԻՐ
(-ի, -աց)
«իր, բան»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *kʷi-ro-
*kʷi- դերանուանական արմատից
որտեղից` ի-, ինչ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
իրագէտ,
իրազեկ,
իրողութիւն,
իրոցել,
յիրարկել,
իրածել,
իրել,
իրաւ,
յիրաւի,
իրատունք,
իրաւացի,
իրաւագէտ,
իրաւախոհ,
անիրաւ,
իրական,
իրականութիւն,
իրապաշտ,
իրաւազուրկ,
իրաւաբան,
իրաւագիտական,
իրաւագիտութիւն
ԻՐԱՆ
(-ի, -աց, ուշ՝ նաեւ -ունք, -անց, -ամբք)
«իրան, մարմնի հիմնամաս, բունք»
Ծագումն անհայտ է
ԻՐԲԻՆՈՍ
«փիլիսոփա»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
բառի տեսքը հունական է, բայց նման բառ հունարենում չկա
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։