Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ել» որոնման արդյունք՝ 4109 բառահոդված · Էջ 186 / 411
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 384, սյունակ 1 Էջ 384
ԿԱՊԵՐՏ (-ի, -ից) (թրք. կարպետ) «շորի կտոր, լաթ, ցնցոտի, քուրձ, կապերտ»
Ծագումն անհայտ է
Հազիվ թե կապ ունենա կապ բառի հետ։ Հնարավոր է մ. լատ. carpīta-ի (> անգլ. carpet «գորգ») աղբյուրը համարել հայ. բարբ. մի ձեւ, բայց քիչ հավանական է կապը «գորգ» նշանակող սլավոնական բառերի հետ (հմմտ. ռուս. ковер):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կապերտոց, կապերտավրան, կապերտագործ, կապերտագործութիւն, կապերտաթել
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. լատ. carpīta (> անգլ. carpet «գորգ»)
ռուս. ковер
Տե՛ս նաեւ
Էջ 385, սյունակ 1 Էջ 385
ԿԱՊՈՒՏ «կողոպուտ, ավար, կողոպտված»
Փոխառություն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kap- «բռնել»
Աղբյուր՝ իրանական (՞) (թերեւս)
փոխառություն իրանական աղբյուրից (հնդեւրոպական *kap- «բռնել»)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կապտել, մեհենակապուտ, տաճարակապուտ, դիակապուտ, անկապուտ, եկեղեցակապուտ, սեղանակապուտ, հանդերձակապուտ
Էջ 385, սյունակ 1 Էջ 385
ԿԱՌ I «կառուցում, կանգնեցում»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gʰā- «գալ, գնալ, ծնվել, երեւան գալ» իմաստի յուրահատուկ զարգացմամբ
բուն արմատական մասով կապված է կալ, կայ-, կանգ արմատների հետ եւ ծագում է *gʰā- «գալ, գնալ, ծնվել, երեւան գալ» արմատից՝ իմաստի յուրահատուկ զարգացմամբ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
-կառել, նաւակառել, կառուած, նաւակառու, ոտնակառել, կառուցանել, կառուցումն, կառոյց, ակնակառոյց, հաստակառոյց, երկնակառոյց, ինքնակառոյց, կալակառոյց, կանխակառոյց, կառչիլ, կարկառ, կառակոյտ, կարկառել, քարակարկառ, լեռնակարկառ, խեցակարկառ
Էջ 386, սյունակ 1 Էջ 386
ԿԱՌ III «վառում, վառելը» (թրբ.)
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *ker- «այրել, վառ(վ)ել, տաքացնել»
Հազիվ թե հնդեւրոպական որեւէ լեզվի միջոցով գա *ker- «այրել, վառ(վ)ել, տաքացնել» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կառել
Էջ 386, սյունակ 1 Էջ 386
ԿԱՌԱՀԱՍ «շնակռիվ» (ԲՀ՝ «կագշան»)
Ծագումն անհայտ է (թերեւս)
թերեւս բաղադրյալ բառ է, որի հաս-ը կարող է լինել հասանիլ բայի արմատը։
Էջ 386, սյունակ 1 Էջ 386
ԿԱՌԱՆ(Չ) ուշ՝ -ոյ, -ի, -ից «ողբ, ճիչ»
Բնաձայն
Բնաձայն կազմություն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կառա(ն)չել, կառաչյուն, կառաչումն, մագակառաչ
Էջ 386, սյունակ 1 Էջ 386
ԿԱՌԱՓՆ -ին, -ունք, -անց (կառափ-) «գլուխ, գանգ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ger- «պտտել, ոլորել» (անմիջական նախաձեւ՝ *ger-p(h)) -ափն ածանցով (հմմտ. կլ-ափն) կամ *-p(h)ա- ածականով ձեւից
Հազիվ թե բնիկ հնդեւրոպական՝ *ger- «պտտել, ոլորել» արմատից՝ -ափն ածանցով (հմմտ. կլ-ափն) կամ *-p(h)ա- ածականով ձեւից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կառափնատել, կառափնիչ, նրբակառափն, կառափել, կառափետող, կառափիչ
Զուգաբանություններ այլ լեզուներում
պրուս. garbis «լեռ» ((*gerb->))
հ. հնդկ. grapsa «փունջ, խուրձ» ((*gerbh>))
Էջ 386, սյունակ 1 Էջ 386
ԿԱՌԵԼ «համառել» (ԲՀ)
Ծագումն անհայտ է
Էջ 386, սյունակ 1 Էջ 386
ԿԱՌԿՈՒՌ «հաճախ»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *ger- «պտտել, ոլորել» (անմիջական նախաձեւ՝ *gr-s)
Հնարավոր է կապը հնդեւրոպական *ger- «պտտել, ոլորել» արմատի հետ՝ *gr-s > կառ.
Զուգաբանություններ այլ լեզուներում
նորվ. karra «կուլ գալ, ոլորվել»
Տե՛ս նաեւ
Էջ 387, սյունակ 1 Էջ 387
ԿԱՌՔ (-աց) (հազվադեպ` -ի, -ից) «կառք»
Փոխառություն
Աղբյուր՝ լատ. carrus
Աղբյուր՝ հուն. κάρρον
կա նաեւ սրանից փոխառված հուն. κάρρον
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կառավար, կառավարել, կառաւետ, կառամարտիկ, կառանշան, կառապետ, կառամուտ, կառապան, կառաւոր, խաչակառք, մարտակառք, ոսկիակառք, սայլակառք, կառախումբ, կառավարիչ, կառավարչական, կառատուն, դիակառք, հանրակառք, շոգեկառք
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 532