Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առ» որոնման արդյունք՝ 7635 բառահոդված
· Էջ 186 / 764
ԵԲԻԶԱՂ
«(ճգնավորի) վերարկու, պարեգոտ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ թրք. yaponjak
(թերեւս)
Աճառյանը (ՀԱԲ 2, 4) հիշատակում է Թիրաքյանի նշած այս ձեւը՝ հայ. եաբբնճաք գրությամբ, բայց նշում է, որ «բառարաններում չի գտնվում»։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 4
ԵԳՈՒՄԵՆՈՍ
«առաջնորդ»
(ԲՀ)
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ήγεμονεύς
Աղբյուր՝ հուն. ηγεμόνιος
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 4
ԵԴ(Ի)ՍԵԻԴԱ
«քահանա»
(ԲՀ)
Անստույգ
Ծագումն անհայտ է (աստվածաշնչային Եղիսուէլ հատուկ անվան աղավաղմամբ ստացվա՞ծ)։
ԵԶ
(-ոյ)
«մեկ, միակ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *sem-
«մեկ, միասին»
(անմիջական նախաձեւ՝ *sem-gh-)
°
Աճառյանը (ՀԱԲ 2, 4) չի ընդունում, բայց առաջարկում է նույնպես կասկածելի մի ստուգաբանություն՝ արեւելակովկասյան փոխառություն: հմմտ. աբխ., աբազ. zə, za, կաբ., ուբիխ. zzə:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ΐγγια «մեկ» ((Հես.))
լատ.
singuli «առանձիններ»
Մատենագիտություն
Pok. IEW 902
ԵԶՐԵՆԻ
«դափնի»
Փոխառություն (հավանաբար)
Աղբյուր՝ եբր. ezrah
(հավանաբար)
թերեւս բաղարկված հայ. եզր բառի հետ
ԵԶՐԻԿ
«մի բույս»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
թերեւս հայ. եզր բառից
ԵԹ
I
«միայն (՞)»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *et-
դերանվանական արմատից
առկա է նաեւ եթէ-ի մեջ. թ-ի համար հմմտ. նույն արմատից ծագող *i-t(h), որ առկա է *itthā «այստեղ, այնտեղ», *itthám «այսպես, այդպես», լատ. item «այսպես, այսպիսով» բառերում
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ետեթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
item «այսպես, այսպիսով»
ԵԹ
II
««գեղ» (ԲՀ)»
Անստույգ
Աճառյանը (ՀԱԲ 2, 7-8) գեղ-ը կարդում է գէգ «տարակույս» եւ միացնում եթէ-ին, եթիւ ձեւը՝ «տարակույսով, տարակուսական». հմմտ. եթէ «շաղկապ տարակուսական» (ԲՀ)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 7-8
ԵԹԵՐ
(-այ, -ի, -աց)
«եթեր»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. αἰθήρ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եթերական,
եթերածեմ,
եթերային,
եթերեան,
եթերընթաց,
եթերանման
Մատենագիտություն
H. AG 347;
Աճ. ՀԱԲ 7
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։