Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298) · Էջ 185 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 159, սյունակ 1 Էջ 159
ԳԷՋ (գէճ) -ոյ (գէճ) «խոնավութիւն, թացութիւն, խոնավ, բաց, վավաշոտ, ցանկասեր, ականջի կեղտ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *guheid- «հեղուկ, խոնավ» (անմիջական նախաձեւ՝ *guhoidhio-)
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *guhoidhio-` *guheid- «հեղուկ, խոնավ» արմատից: հմմտ. հ. սլ. židŭkŭ «հեղուկ, ջրիկ» (հայ-սլավոնական զուգաբանություն):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գիջութիւն, գիջագոյն, գիջակն, գիջագործ, գիջալից, գիջին, գիջանալ, գիժագոյն, գիժական
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. սլ. židŭkŭ «հեղուկ, ջրիկ» ((հայ-սլավոնական զուգաբանություն))
Էջ 160, սյունակ 1 Էջ 160
ԳԷՍ I (-ոյ, ուլ՝ նաեւ ու, -ի, -աց) «երկար մազ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. gēs
Աղբյուր՝ պ. gēs
Փոխառութիւն իրանական աղբիւրից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գիսակ, գիսաբուղխ, գիսագերծ, գիսախոխ, գիսարձակ, գիսաւոր, ետթնագիսեան, բառագէս, ոսկեգիսակ, վերագիսել
Նոր՝
գիսաստղ
Մատենագիտություն
H. AG 127; Աճ. ՀԱԲ 551
Էջ 160, սյունակ 1 Էջ 160
ԳԷՍ II «քիվ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. γεῖσος
Ավելի քիչ հաւանական է նոյնութիւնը հայ. գէս «երկար մազ» բառի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ախաւեղագէս
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 97
Էջ 160, սյունակ 1 Էջ 160
ԳԷՏ (-ի, -աց, -ից) «իմացող, գիտակ, ծանօթ, բարեկամ, կախարդ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ueid- «տեսնել, գիտենալ» (անմիջական նախաձեւ՝ *ueid-/*uoid-)
«տեսնել, գիտենալ» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գիտել, գիտուն, գիտակ, գիտահարց, գիտութիւն, գիտնական, անասնագէտ, մեռելագէտ, երկնագէտ, խորագէտ, տգէտ, տգիտանալ, տգիտանք, չգիտանք, չգիտուն, անգէտս, զանգիտել, զանգիտանք
Նոր՝
գիտակից, գիտակցաբար, գիտակցական, անգիտակցաբար, ազգագրագէտ, աշխարհագրագէտ, բնագէտ, լեզուագէտ, մասնագէտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. veda «գիտութիւն»
հ. հնդկ. ved, vid «գիտենալ»
հուն. οἶδα «գիտեմ»
լատ. video «տեսնել»
հ. պ. vēdōtu «գիտենալ»
գոթ. vitan «իմանալ, գիտենալ»
Մատենագիտություն
H. AG 428; Աճ. ՀԱԲ 552
Էջ 160, սյունակ 1 Էջ 160
ԳԷՐ (գուէր) «պարարտ, ճարպոտ, յուղահամ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *g(u)hei- «սնել, պարարտացնել» (անմիջական նախաձեւ՝ *g(u)hai-ro-)
«սնել, պարարտացնել» արմատից (չկա Pok. IEW-ում)։ (հայ-սլաւոնական զուգաբանութիւն): Ջահ. ՀԼՊ 127 (կասկածելի է *ghei- > գէ անցումը՝ փոխանակ ջէ-ի. սլավ. ձեւերը հակուած են կապելու *guei- «ապրել, կեանք» արմատի ձեւերի հետ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գիրանալ, գերանալ, գիրութիւն, գիրապարար, գիրացութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
չեխ. žir
լեհ. żer (zyr) «սնունդ, կերակուր»
ռուս. жир «ճարպ»
ռուս. жирный «ճարպոտ» (ըստ Լիդենի եւ Ղափանցյունի)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 553; Ֆասմեր ԷՍՐՅԱ 56; Ջահ. ՀԼՊ 127
Էջ 160, սյունակ 1 Էջ 160
ԳԺԱՏ «մոմ»
Ծագումն անհայտ է (թերեւս)
Թերեւս սխալ ընթերցման արդիւնք՝ «*մաղթ. բարկժատ» կարդալու փոխարեն կարդացվել է «մաղթբար գժատ»։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 553
Էջ 160, սյունակ 1 Էջ 160
ԳԺՄ(Ն)ԻԼ (դժմ(ն)իլ) «զայրանալ, բարկանալ, խռովել»
Ծագումն անհայտ է
Աճառյանը (ՀԱԲ 1, 553) նախնական է համարում գժ-ով ձեւերը եւ դժ-ով ձեւերը կարծում է սխալ ստուգաբանությամբ դժ-ի առանձնացման հետեւանք. սակայն կարող է դժ-ով ձեւը լինել նախնական եւ ունենալ իրականական ծագում, եթե կապ չկա գժտիլ (գժդ-) բայի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գժմագոյն, դժմագոյն, գժմ(ն)ութիւն, դժմութիւն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 553
Տե՛ս նաեւ
Էջ 160, սյունակ 1 Էջ 160
ԳԺԻՌ «դաժան խոսք»
Ծագումն անհայտ է
Էջ 160, սյունակ 1 Էջ 160
ԳԺՏԵԼ (գժդ-) ««բարկացնել, նեղացնել» (գժտիլ «խռովել, նեղանալ»)»
Ծագումն անհայտ է (թերեւս)
Թերեւս կապ ունի գժմ(ն)իլ բայի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գժտութիւն, գժդութիւն
Տե՛ս նաեւ
Էջ 160, սյունակ 1 Էջ 160
ԳԻ (գիհի), -ոյ «գիհի, արտուտ»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *uei- «պտտել, ծռել»
«պտտել, ծռել» արմատից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. vayi «ճիւղ»
հուն. υιην «խաղողի որթ»
կիմր. gwialen «ճիւղ»
մ. իռլ. fē «ճիպոտ»
Մատենագիտություն
Աճ. None