Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«աղ» որոնման արդյունք՝ 5731 բառահոդված
· Էջ 185 / 574
ԹՈՒՂԱՅ
«մահմեդական աղոթք»
(կրոն.)
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. duya
ԹՈՒՂԲ
I
(թուխայ, թողփ)
«ամպամածություն, մշուշ, մառախուղ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
Եթե սկզբնաձեւը թուխայ-ն է, ապա թուխ-ի ածականով ձեւն է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թխապհոծ,
թլփայորդ
Տե՛ս նաեւ
ԹՈՒՂԹ
(թուխթ), -ոյ, ուշ՝ -ի, -ից
«գրություն, նամակ, թուղթ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ լատ. titulus
(թերեւս)
«արձանագրություն, ստորագրություն, հայտարարություն»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թղթաբեր,
թղթել,
թղթատար,
թղթապահ,
թղթեան
Նոր՝
թղթադրամ, թղթախաղ, թղթակազմ, թղթակից, թղթակցութիւն, թղթապանակ, արժեթուղթ, դրոշմաթուղթ, խաղաթուղթ
թղթադրամ, թղթախաղ, թղթակազմ, թղթակից, թղթակցութիւն, թղթապանակ, արժեթուղթ, դրոշմաթուղթ, խաղաթուղթ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 630-631
ԹՈՒՄԱՆ
I
(դուման)
«տասը հազար, բյուր»
Փոխառություն
Աղբյուր՝ թյուրք-թաթարական tumān
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 205
ԹՈՒՄԱՆ
II
«նահանգի կենտրոնի շրջակա վայրերը»
Փոխառություն
Աղբյուր՝ թյուրք-թաթարական tuman
թյուրք-թաթարական աղբյուրից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 206
ԹՈՒՄԲ
«պատնեշ, ամբարտակ, պարիսպ, նավեզերք, բլրակ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *tēu-
«ուռչել»
(անմիջական նախաձեւ՝ *tumbho-)
հ.-ե. արմատ՝ *tu-
«ուռչել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բմբաձեւ,
բմբել,
բմբիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
τύμβος «գերեզմանաբլուր, հողաբլումբ, դամբան»
լատ.
tumulus «բլումբ, հողաբլումբ, գերեզմանաբլուր, դամբարան»
հ. շվեդ.
pumi
հ. վ. գ.
dūma «բութ մատ»
մ. իռլ.
tom «բլուր, թումբ, քուփ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 206;
Ջահ. ՀԼՊ 154
ԹՈՒՄՆ
(թումնի, այլեւ թուրմն (°), թուսի (°))
««խավար» (ԲՀ)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *tem(ə)-
«մութ, խավար»
(անմիջական նախաձեւ՝ *tom-no)
հ.-ե. արմատ՝ *tem(ə)-
«մութ, խավար»
(անմիջական նախաձեւ՝ *tom(e)s-no-)
Աճառյանը (ՀԱԲ 2, 210) թուրմն ձեւի կապակցությամբ գրում է. «կա պ. tum «մութ», բայց այս բառը մենք պարսկերենի բառարաններում չգտանք»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թումանալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
támas «մութ, խավար»
իլիր.
τομαρος «լեռնանուն»
հ. սլ.
təmənə
ռուս.
темный «մութ, խավար»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 210
ԹՈՒՆԴ
I
(թնդո, -ի, -ից), ուշ` -ոյ
««թնդյուն» (թունդ- «ցնցում, բախում»)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ * (s)teu-
«հրել, խփել»
(անմիջական նախաձեւ՝ *(s)tund-)
*(s)teu-d- ա-ծականով եւ *-n ռնգային ձեւից
*(s)teu-d- ա-ծականով եւ *-n ռնգային ձեւից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թնդիւն,
դնդիւն,
թնդումն,
թնդել,
թնդական,
թնդոց,
թնթոց,
անթունդ,
սրտաթունդ,
թնդանոթ,
թնդանոթաձիգ,
թնդանոթամարտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
tundatē «հրում է, խթանում է»
հ. հնդկ.
tudati «հրում է, խթանում է»
լատ.
tundō «խփել, հրել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 207;
Pok. IEW 1033
ԹՈՒՐ
(թոյր), -ոյ
«թուր, սուր (զենք)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ter(ə)-
«տորորել, շփել, շփելով մաշեցնել, ծակել»
(անմիջական նախաձեւ՝ *tōr-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թրաթափ,
թրածեծ,
կիսաթուր,
թրաձեւ,
թրաձուկ,
թրամարտ,
թրամերկ,
թրասուր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
τείρω «մաշեցնել, ուժասպառել»
հուն.
τορέω «ծակել, կտրել»
հուն.
τόρος «դուր»
լատ.
terō «տորորել, փշրել, աղալ»
ռուս.
тереть «տորորել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 208
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։