Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298) · Էջ 184 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 159, սյունակ 1 Էջ 159
ԳԷԱԹ «ժամանակ» (ԲՀ)
Ծագումն անհայտ է
Անստոյգ բառ:
Էջ 159, սյունակ 1 Էջ 159
ԳԷԵՂ «տիրոջ ողորմութիւն» (ԲՀ՝ «ողորմութիւն տեառն»)
Ծագումն անհայտ է
Անստոյգ բառ:
Էջ 159, սյունակ 1 Էջ 159
ԳԷԵՂԱԴՐԵԼ «վրիպել» (ԲՀ)
Ծագումն անհայտ է
Անստոյգ բառ:
Էջ 159, սյունակ 1 Էջ 159
ԳԷԶ (գեզ, գիզ) (գեզ, գիզ) «արատ, բիծ, ճեղք, ճեղքվածք, պատռվածք»
Ծագումն անհայտ է
Աղբյուր՝ ակկադ. gazāzu (հազիվ թե) «խուզել»
Աղբյուր՝ ակկադ. gizzu(m) (հազիվ թե) «խուզում»
Հազիվ թե որեւէ կապ ունի ակկադ. gazāzu «խուզել», gizzu(m) «խուզում» ձեւերի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գիզակն, անգէզ, գեզութիւն, գզել, գզիլ, անգիզ, բրդգզել, բրդագզել, գզզել, գզգզել, գզվտիլ
Էջ 159, սյունակ 1 Էջ 159
ԳԷԹ (գեթ) (գեթ) «գեթ, գոնե. միայն, միայն թե, թե որ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ghe-/*gho- (անմիջական նախաձեւ՝ *g'hi/g'he)
Կապ ունի՞ արդիւնք հ.-ե *ghe-/*gho- մասնիկի հետ, որ ունի *g'hi/g'he տարբերակները:
Տե՛ս նաեւ
Էջ 159, սյունակ 1 Էջ 159
ԳԷԹՍՈՒՐ «գցած» (ԲՀ՝ «ձգեալ»)
Ծագումն անհայտ է (թերեւս)
Անստոյգ բառ: Թերեւս եբրայական որեւէ անվան աղավաղված ձեւ:
Էջ 159, սյունակ 1 Էջ 159
ԳԷԻՄ «հագուստ, զգեստ»
Փոխառություն
Աղբյուր՝ թրք. giyim
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 549
Էջ 159, սյունակ 1 Էջ 159
ԳԷՄ «իրոք, իսկապես»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
Կապ ունի՞ արդիւնք գէթ «գոնե» եւ գէն «խնդրեմ» մասնիկների հետ, որոնք թերեւս հնդեւրոպական ծագում ունեն:
Տե՛ս նաեւ
Էջ 159, սյունակ 1 Էջ 159
ԳԷՆ (մասնիկ) «խնդրեմ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
Կապ ունի՞ արդիւնք գէթ (գեթ) եւ գէմ «իրոք, իսկապես» մասնիկների հետ, որոնք թերեւս հնդեւրոպական ծագում ունեն:
Տե՛ս նաեւ
Էջ 159, սյունակ 1 Էջ 159
ԳԷՇ -ոյ, -ի, -ից, -ու ««դիակ, պատառ, մարմնի պատառ», (ուշ՝ «վատ, գէջ»)»
Փոխառություն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ueis- «հոսել, խոնավութիւն»
Աղբյուր՝ զնդ. vaeša (թերեւս) «փտել, նեխել»
Թերեւս փոխառութիւն իրանական աղբիւրից. հմմտ. զնդ. vaeša «փտել, նեխել»: (ըստ Ղափանցյանի): Աւելի քիչ հաւանական է բնիկ հնդեւրոպական ծագման վարկածը՝ *ueis- «հոսել, խոնավութիւն» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գիշակեր, գիշախանձ, գիշատել, գիշահոտ, գիշահոտութիւն, գիշագէջ, գազանագէջ, հոգեգէջ
Զուգաբանություններ այլ լեզուներում
զնդ. vaeša «փտել, նեխել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 550; Pok. IEW 1134