Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՈՒՍՏ
(-ից)
«տեղից-, որտեղից»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *pu-sti-
որի *po-sti- ձեւից է ըստ-ը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուստի,
ուստեք,
ուստեմն,
այլուստ,
անդուստ,
անդստին,
աստուստ,
աստստին,
յերկնուստ,
աստուածուստ,
յետուստ,
վերուստ,
վերստին
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
post
«հետո»
ումբր.
post
«հետո (տեղով եւ ժամանակով)»
ումբր.
pus
«հետո (տեղով եւ ժամանակով)»
Տե՛ս նաեւ
ՈՒՍՏԻԿ
««կտոր. հագուստ» (՞)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ues-
«հագցնել»
(անմիջական նախաձեւ՝ *us-ti-s-)
ձայնդարձային ձեւ
ըստ ՆՀԲ-ի՝ ճշգրտված
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
զգեստ
լատ.
vestis
Տե՛ս նաեւ
ՈՒՐԱՆԱԼ
«ուրանալ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *or-
«խոսել, կանչել»
ծիսական բառ
բաղարկվել է հ.-ե. *ar- «հրաժարվել, ժխտել» արմատի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուրացութիւն,
ուրաստ,
ուրալի,
աստուածուրաց,
երդմնուրաց,
անուրանալի,
ազգուրաց,
հաւատուրաց
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ἀρά
«աղոթք, նզովք»
լատ.
ōrō
«աղոթել»
ռուս.
орать
«գոռալ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 615
ՈՒՐՈՒ
«ուրու, ուրվական, տեսիլք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *prep-
«աչքի ընկնել, երեւալ»
(անմիջական նախաձեւ՝ *prop-)
արմատից, որից նաեւ երեւիլ, երես: բառասկզբի ու նախահաւելվածը տարնմանութեան արդիւնք է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուրուական,
ուրուապաշտ,
ուրուաբար,
ուրուաձայն,
ուրուագիծ,
ուրուագծել,
ուրուանկար
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
πρέπω
«երեւալ, աչքի ընկնել»
հ. խոլ.
richt
«տեսք, կերպարանք»
ՓԱԹԵՐԱԿ
«փորձանք, արհավիրք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական աղբյուրից patyārak
փոխատու լեզու՝ մ. պ. patyārak
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փաթերակիլ,
փաթորակիլ,
փաթորկեցնել,
փոթորկեցնել
Մատենագիտություն
H. AG 254;
Աճ. ՀԱԲ 469
ՓԱՂԱՂԵԼ
«ուտել, խժռել»
Ստուգաբանություն (բնաձայն)
կրկնավոր կազմություն՝ անծանոթ փաղ- արմատից (փաղփաղ>փաղաղ)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փաղաղիչ,
փաղադութիւն,
բազմափաղադ
ՓԱՂԱՒ
«սերմ»
(ԲՀ)
Ստուգաբանություն (անստույգ)
փառ բառի սխալագրությունը
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 474
ՓԱՂԵՐԱՅ
«վարդապետ»
(ԲՀ)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ասոր.
փոխառություն ասորերենից (հմմտ. -այ), բայց բուն աղբյուրը չի հավաստվում
ՓԱՅԼՓԱՔԵԼ
««սփոփել, փաղաքշել» (ԲՀ)»
Ստուգաբանություն (անստույգ)
թերեւս փաղաքշել-ի աղավաղված ձեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։