Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ետ» որոնման արդյունք՝ 1892 բառահոդված · Էջ 184 / 190
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 793, սյունակ 1 Էջ 793
-ԱԳԱՆ «աստուածագան, զարմանագան, սրբագան»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. zan «տեսակ»
Կազմված է -ա- հոդակապից եւ բուն -զան բաղադրիչից, որ իրանական ծագում ունի (zan «տեսակ»)։ բազմազան, հրաշազան բառերը կամ ամբողջովին իրանական փոխառություններ են, կամ բազում, հրաշ իրանական փոխառություններից -զան-ով հայկական կազմություններ։ -զան-ը դերանվանական հիմքերի հետ կազմում է, այսպես կոչված, կցական բարդություններ, այլեւ հանդես է գալիս կրկնությամբ՝ զանազան։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աստուածագան, զարմանագան, սրբագան, բազմազան, հրաշազան, բազում, հրաշ, հիզան, որզան, զանազան
Էջ 793, սյունակ 1 Էջ 793
-ԱԺԵՏ (աժետ, ուշ՝ -աժոտ, -աժատ) «լուսաժետ, որկորաժետ, որովայնաժետ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. žatan (zatan) «խփել»
Կազմված է -ա- հոդակապից (հին հիմքային տարրից) եւ բուն -ժետ բաղադրիչից, որ ծագում է իրան. žatan (zatan) «խփել» բայի հիմքից՝ «-հար» նշանակությամբ։ Հանդիպում է իրանական փոխառություններում։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լուսաժետ, որկորաժետ, որովայնաժետ, ախտաժետ, դիւաժետ
Տե՛ս նաեւ
Էջ 794, սյունակ 1 Էջ 794
(Ա,Ե)ԼԻ
Բնիկ հնդեւրոպական
շրջանից եւ ոչ թե հայկական նորագոյացում է՝ կազմված անորոշի -(ա,ե)լ-ով եւ -ի ածանցով: Զոլտան համեմատում է լատ. -ilis ածանցի հետ (agilis, docilis եւ այլն) (Solta 1974, 64), բայց այս դեպքում չի բացատրվում -լի-ին նախորդող ձայնավորների բնույթը: -(ա,ե)լի ածանցը հանդես է գալիս նաեւ հոգնակերտ -ք-ի հետ միասին
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արբեցիք, լսելիք, բառնալիք, զարմանալիք, գտելիք
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. agilis, docilis
Մատենագիտություն
Solta 64
Էջ 794, սյունակ 1 Էջ 794
-ԱԾ «գթած, երկյուղած, ողորմած, հոգնած, ուսած (սրանք հետագայում դերբայացել են), ասած, գործած, կազմած, կոտորած, ծուլած»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ag- (անմիջական նախաձեւ՝ *ag-yo-) հ.-ե. g' > հայ. ծ անցմամբ
Ծագում է ած-ել բայի արմատից (հմմտ. գթած «գութ ածող»): հնարավոր է համարվում նաեւ գոյականակազմ -ած-ի հնդեւրոպական ծագումը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գթած, երկյուղած, ողորմած, հոգնած, ուսած, ասած, գործած, կազմած, կոտորած, ծուլած
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. άρπαξ, -αγος «թալանչի, ավարառու, թալան, ավար»
Մատենագիտություն
Greppin 22
Էջ 794, սյունակ 1 Էջ 794
-ԱԿ I «աղյուսակ, անտառակ, գավառակ, գետակ, լճակ, տնակ»
Փոխառություն (հավանաբար)
Աղբյուր՝ իրան. -ak (հավանաբար)
որ որոշ տարածքներում թերեւս ունեցել է փոքրացուցիչ արժեք (հմմտ. գնդակ-գունդ, նկանակ-նկան, սրահակ-սրահ իրանական փոխառությունները): հնարավոր է ենթադրել -ակ-ով կազմությունների բաղարկում հ.-ե. *kon > հայ. -կ(ն) ածանցով բնիկ հնդեւրոպական բառերի հետ, ինչպես -իկ եւ -ուկ ածանցների դեպքում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղյուսակ, անտառակ, գավառակ, գետակ, լճակ, տնակ, գնդակ, նկանակ, սրահակ
Տե՛ս նաեւ
Էջ 794, սյունակ 1 Էջ 794
-ԱԿԻ «ետքնակի, երկակի, հնգակի, յոգնակի, հոլովակի, քառակի, արշաւակի, երեւակի, թեթեւակի, կողմնակի, ուղղակի»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
Ծագում է -ակ ածանցի սեռական-տրական հոլովաձեւից, որ հետո որպես ինքնուրույն ածանց տարածվել է առանց -ակ-ի ձեւերի վրա: այս մեկնության դեպքում պատահական պետք է համարել նմանությունը հուն. -ακις եւ խեթ. -anki
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առանձնակի, ընդելակի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. -ακις «հնգիցս, հինգ անգամ» (πεντάκις)
խեթ. -anki «երկիցս, երկու անգամ» (2-anki)
Էջ 795, սյունակ 1 Էջ 795
-ԱԿՆ (հմմտ. -ակ) «դիակն, այլեւ, թերեւս, արեգակն, կայծակն, փայլակն (եթե վերջիններիս ակն-ը նոյնը չէ ակն «աչք» բառի հետ)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *kon- նախորդող ա-ով
կ-ի անհնչեղութիւնը բացատրւում է նրա դիրքով ն-ից առաջ:
Էջ 795, սյունակ 1 Էջ 795
-ԱՅԻՆ «ամառային, ամսային, գարնանային, երկնային, մարդկային, իւրային, ծերային, մերային, նոցային»
Բնիկ հնդեւրոպական
Կազմուած է -ա(յ) տարրից եւ -ին ածանցից: Հմմտ. նախ՝ իւրային-իւրոյին, ծերային-ծերոյին, մերային-մերոյին տարբերակները՝ իւրոյ, ծերոյ, մերոյ ձեւերի կողքին՝ իւրոյ-իւրոյին-իւրային զարգացմամբ (վերջինս՝ համաբանութեամբ): Երկրորդ՝ նոցա-նոցային կազմութիւնը՝ հիմքային ա-ի պահպանմամբ եւ -ին ածանցով: Երրորդ՝ ա-ով հիմք ունեցող բառերի -ային-ով կազմութիւնները՝ հնդեւրոպական դարբին, -ա-ց-դարբնային, երկիր, -ա-ց-երկրային, լեզու, -ա-ց- լեզուային եւ այլն (հերթագայական են ամարային, ձմերային ձեւերը ամառն, -րան, ձմեռն, -րան ձեւերից՝ ամառնային, ձմեռնային ուշ ձեւերի կողքին), ոչ հնդեւրոպական ագարակ, -ա-ց - ագարակային, աշխարհ, -ա-ց - աշխարհային, խաւար, -ա-ց - խաւարային, հրեշտակ, -ա-ց - հրեշտակային եւ այլն: Հիմքային -ա-ի անկումից յետոյ ընկալուելով որպէս ինքնուրոյն ածանց՝ -ային-ը բառեր է կազմել նաեւ ոչ -ա-ով հիմքերից՝ աշուն, -նան - աշնանային, երկին, -ի-ց - երկնային, հող, -ոյ հողային, ջերմ, -ոյ ջերմային եւ այլն: Անհաւանական պէտք է համարել իրանական ծագման վարկածը՝ -aina- (աւեստ. -aēna-, հ. պրսկ. -aina-) ածանցից, որ նիւթական ածականներ է կազմել՝ աւեստ. zaranaēna- «ոսկեայ», հ. պրսկ. aθangaina «քարէ» եւ այլն: Իրանական ածանցը գործածութեամբ շատ աւելի նեղ է եղել եւ միջին շրջանում ունեցել է -են տեսքը: Կարելի է կարծել, որ իրանական ածանցը նպաստել է հայերեն ածանցի բաղադրիչների միասնացմանը եւ տարածմանը, եթէ ունենայինք նիւթ նշանակող իրանական ծագման հիմքերից -ային-ով կազմութիւններ, բայց այդպիսիք չկան: ուրարտական -aini-ով հատուկ անունները պէտք է հայկական եւ իրանական կազմութիւններ լինեն, կամ կազմուած լինեն ուրարտական -ni-ով՝ -ia-ով հիմքերից:
Էջ 795, սյունակ 1 Էջ 795
-ԱՅՆ «ամենայն, արկայն (հմմտ. երկար), միայն, որովայն, ոստայն, ունայն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *-ino- *ā/ə-ով վերջացող բառերի վրայ *-ino ածանցի յաւելմամբ
*ā/ə-ից ծագող ա-ն հետագայում գիտակցուել է որպէս ածանցի տարր, իսկ i-ն ձայնաւորից յետոյ վերածուել է յ-ի:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. δηρόν (հմմտ. dwā-ro->երկար)
հուն. άνθινος «ծաղկային» (άνθος «ծաղիկ»)
Էջ 796, սյունակ 1 Էջ 796
-ԱՅՔ «իշխանայք, աշխարհայք, ագոնիստայք, արդե(ս)տայք, հերեսիո(վ)տայք»
Փոխառություն (հավանաբար)
Աղբյուր՝ հուն. ἀγωνισταί (հաւանաբար) «մարտիկներ»
Աղբյուր՝ հուն. ἀθληταί (հաւանաբար) «աթլետներ, ըմբիշներ»
Աղբյուր՝ հուն. αἱρησιῶται (հաւանաբար) «հերետիկոսներ»
Աղբյուր՝ ասոր. -ā (հաւանաբար) «status emphaticus»
Այս ածանցի մէջ միաւորուող ձեւերը կազմուած են -այ տարրից՝ -ք հոգնակերտով, ընդ որում -այ-ը հաւանաբար գալիս է տարբեր աղբիւրներից. 1) եպիկուրայք, պիւթագորայք ձեւերում -այ-ը գալիս է Եպիկուր, Պիւթագոր(աս) հատուկ անունների սեռական-տրականի ձեւից (Եպիկուր, -այ, -այ-ք). 2) ագոնիստայք, արդե(ս)տայք, հերեսիո(վ)տայք ձեւերում այն գալիս է հունական այ-ով հոգնակի ձեւերից. 3) իրանական փոխառյալ հիմքերով աշխարհայք, իշխանայք ձեւերում թերեւս պահպանուել է հիմքային -ա-ով ձեւը (հմմտ. աշխարհ-ա-ց, իշխան-ա-ց, այլեւ զճանապարհայն). 4) ասորական փոխառյալ հիմքերով խանութայք, հռիտորայք, պրակտատայք ձեւերում հաւանաբար ասոր. -ā-ն հայերենի համար սովորական յ-ի յաւելումով եւ -այք-ի համաբանական տարածմամբ: Հնարաւոր է, թերեւս, մի շարք ձեւերի համար ենթադրել կանայք ձեւի համաբանական ազդեցութիւնը: Նկատի ունենալով հայերենի շեշտի բնոյթը՝ շեշտահաջորդ վանկերի անկումով՝ պատահական պետք է համարել եւ ձագումնաբանօրէն չմեկնել նմանութիւնը հուն. α-ով հիմքերի հոգն. ուղղ. θεαί «աստուածուհիներ» ձեւի հոգնակիի հետ: Պատահական պետք է համարել նաեւ -այ-ի նմանութիւնը միջ. պրսկ. -āy ածանցի հետ՝ հակառակ Գրեպինի կարծիքի:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
իշխանայք, աշխարհայք, ագոնիստայք, արդե(ս)տայք, հերեսիո(վ)տայք, եպիկուրայք, պիւթագորայք, խանութայք, հռիտորայք, պրակտատայք, կանայք
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. deae
Մատենագիտություն
Greppin 1975, 66