Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«մի» որոնման արդյունք՝ 2396 բառահոդված
· Էջ 183 / 240
ՊԱՐՊՈՒԼՈՒՌԻ
(պարպու լուլու)
«մի բոյս»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ կամ բառակապակցութիւն:
ՊԱՐՍԻՆԱ
«մի բույս (թերեւս սագախոտ, թելուկ)»
(բուսաբանական)
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ արաբ. barsiānā
(թերեւս)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 67
ՊԱՐՏԵԼ
(ԻԼ)
«պարտության մատնել, հաղթել»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. ni-part
«մարտ, կռիվ»
Աղբյուր՝ խոս.-սակ. purr (pr-nu-)
«հաղթել»
Ջահ. ՀԼՊ 541: Աճառյանը (ՀԱԲ 4, 68) միացնում է պարտ «պարտք» արմատի հետ որպես փոխաբերական գործածություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պարտութիւն,
պարտումն,
անպարտելի,
դիտապարտելի
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 541;
Աճ. ՀԱԲ 68
Տե՛ս նաեւ
ՊԱՔՍԻՄԱՏ
(պաքցամատ, պաքսիմիտ)
«պաքսիմատ, չորացած հաց»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. παξιμάδι
Մատենագիտություն
H. AG 371;
Աճ. ՀԱԲ 71
ՊԵՀԻԱՐՈՆ
«մի բույս»
Ծագումն անհայտ է
ՊԵՂԻՍ
(պեղիէս)
«մի հեղուկաչափ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. πελίκη
«գավաթ»
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
πελίνη «մի հեղուկաչափ»
ՊԵՌՊԵՌԱՏ
«բյուզանդական մի դրամ»
Փոխառություն
Աղբյուր՝ ուշ լատ. hyper-perata < հուն. ὑπέρπυρον
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 73
ՊԵՏՄՈԳ
«զրադաշտական մի աղանդ»
Փոխառություն
փոխառություն իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված:
ՊԵ(Տ)ՐԻՔՈՆ
(պետրիքոն)
«հնդկական մի ծառ»
Անստույգ
Աճառյանը (ՀԱԲ 4, 76) որպես աղբյուր նշում է (ըստ ՆՀԲ-ի) հուն. περιδέξιον «աջ թեւի ապարանջան» բառը, որ չունի այդ իմաստը:
ՊԵՐՍԷ
I
«մի ծառ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. περσέα
Աղբյուր՝ լատ. persea
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 76
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։