Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298)
· Էջ 182 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
ԳԵՐԵԶՄԱՆ
(-ի, -աց)
«գերեզման, շիրիմ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ ավ. garō dəmāna
(թերեւս)
«գովեստի տուն (իմա՛ «արքայութիւն»)»
Աղբյուր՝ մ. պ. garōtmān
(թերեւս)
«երկինք»
Աղբյուր՝ պ. garizmān
(թերեւս)
«երկինք»
Աղբյուր՝ պ. garazmān
(թերեւս)
«երկինք»
աղբիւրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գերեզմանատուն,
գերեզմանակրկիտ,
գերեզմանահատ,
գերեզմանատեղի,
գերեզմանաւրինէք,
գերեզմանափոր,
գերեզմանաքար,
գերեզմանոց,
գերեզմանային
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 542
ԳԵՐԵՐԻ
«գետնասողուն»
Ծագումն անհայտ է
ԳԵՐԻ
«գերի, գերիների խումբ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *uer-
«գտնել, վերցնել»
(անմիջական նախաձեւ՝ *ueriio-)
արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գերել,
գերեդարձ,
գերեկից,
գերեվար,
գերիչ,
գերութիւն,
մարդագերի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ευρισκω «գտնել, ստանալ, ձեռք բերել»
ռուս.
об-рести «ձեռք բերել»
ԳԵՐԻՈՆ
(գերիւն(ն)°)
(բրբ. կերիոն)
«աղիմա, խարշափուն»
Ծագումն անհայտ է
Աղբյուր՝ հուն. γηρτιον
«ուղտափուշի գլուխ»
Կա հուն. γηρτιον բուսանունը, բայց այն նշանակում է «ուղտափուշի գլուխ»։
ԳԵՐԾ
«ածիլված»
(ԲՀ՝ «գաւ»)
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *uer-
«պատռել, ճղել»
(անմիջական նախաձեւ՝ *uerd-s-)
s-ընդլայնում
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գերծանել,
գերծել,
գերծումն,
գլխագերծ,
գլխագերծութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս.
веред «վերք»
պրուս.
redo «ակոս»
շվեդ. բրբ.
rota «փորփրել»
Մատենագիտություն
Pok. IEW 1163;
Ջահ. ՀԼՊ 156
ԳԵՐԴ
«մի բույս՝ աղավնաբուս»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ։
ԳԵՐՄԱԿ
«նուրբ ալյուր, նուրբ փոշի, սպիտակ ալյուրով հաց, սպիտակամարմին, (բրբ.) մանր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gher-
«շփել, տրորել»
(անմիջական նախաձեւ՝ *gher-mo-)
-ակ ածանցով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գերմակել,
գերմականալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
χερμας «խճաբար, քար»
հուն.
χεραδος «խիճ, մանր քարեր»
լատ.
furfur «կճեպ»
լիտվ.
gurti «փշրվել»
լիտվ.
gurus «փխրուն»
Մատենագիտություն
Ջահ. None
ԳԵՐՄԱՍՏ
-ի
(գերամաստի)
«ամրափայտ մի ծառ»
Անստույգ (թերեւս)
հայերեն բարբառային կազմություն՝ գարմիր մասրի (կարմիր մասուրի) կամ գիլի մասրի կապակցությունից. թյուրք. germešid ձեւը հավանաբար բնիկ չէ (թյուրքական այլ լեզուներում զուգահեռներ չունի)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 546
ԳԵՐՈՒ(Ն)ԱՅՆ
«փոխարկված»
(ԲՀ՝ «փոխարկեալ»)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ։
ԳԵՐՈՒՄ
(գերսամ)
«պանդուխտ»
(ԲՀ)
Փոխառություն
Աղբյուր՝ եբր. Gersom
Աղբյուր՝ հուն. Γερσάμ
Եբրայական Գերսամ < հուն. Γερσάμ (< եբր. Gersom) հատուկ անվան մեկնությունից։
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։