Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ագ» որոնման արդյունք՝ 4294 բառահոդված
· Էջ 182 / 430
ԿԻՍ-
Ծագումն անհայտ է (՞)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կիսաբաց,
կիսադեպ,
կիսամահ,
կիսամասնեայ,
կիսայբեաց,
կիսառատ,
կիսեփեաց,
կիսէջ,
կիսասարկաւագ,
գրակէս,
դրամակէս,
իշակէս
Նոր՝
կիսակաշի, կիսամեայ, կիսամսեայ, կիսանդրի, կիսավանկ, կիսակատար, կիսակօշիկ, կիսաշրջան, կիսավայրենի
կիսակաշի, կիսամեայ, կիսամսեայ, կիսանդրի, կիսավանկ, կիսակատար, կիսակօշիկ, կիսաշրջան, կիսավայրենի
ԿԻԶԱՐԵԼ
«նվագել»
Ծագումն անհայտ է
կապ ունենա կեզն «թեք» արմատի հետ
ԿԻԹԵԼ
«ձմերուկ»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ
ԿԻՃ
«կծել, քոր»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *gig-՛
«կծել, խայթել»
(անմիջական նախաձեւ՝ *geig-՛)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կծանել,
կծել,
կծատել,
կծու,
կծ(ու)ութիւն,
կծուակն,
կծուագին,
կծուահամ,
կծուել,
ջերմակծիծ,
բոցակծիծ,
կսկիծ,
կծկիծ,
կսկծիլ,
կսկծական,
կսկծակիծ,
շատակսկիծ,
դառնակսկիծ,
զկծիլ,
զկծանք,
կծմթել
Զուգաբանություններ այլ լեզուներում
օս.
angezum «խմորվել»
հ. իռլ.
gēr «սուր, կծու, թթու» ((*gig-ro-))
լիտվ.
gìžti «թթվել»
Մատենագիտություն
Pok. IEW 356;
Ջահ. ՀԼՊ 124
ԿԻՃ
III
(կինճ՞)
«քարի ծերպ»
Ծագումն անհայտ է
կապ ունենա հնդեւրոպական *geid- «ծակել, խայթել, խուտուտ ածել» արմատի հետ, որից՝ կիճ «խայթոց» (*gidio-)
Տե՛ս նաեւ
ԿԻՄԵՐՈՍ
««կեռաս» (ԲՀ՝ «քիրէզ»)»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ։ (ձեւով շատ հեռու է հուն. κέρασος-ը, որպեսզի դիտվի սրա աղավաղված ձեւը)։
ԿԻՄՈՂԻԿ
««հալվե» (բբ)»
Ծագումն անհայտ է
ԿԻՆ
(-ոջ, -աւ, կան-ամբ, կան-այք, -անց, -ամբք)
«կին»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gʷen-
«կին»
(անմիջական նախաձեւ՝ *gʷenā-)
Աղբյուր՝ ակկադ. qinnatum
(թերեւս)
«հետույք, հետեւի կողմ»
Աղբյուր՝ վրաց. ukan
(թերեւս)
«հետո, հետեւում»
Աղբյուր՝ մեգր. keni
(թերեւս)
«դեպի հետ»
Բնիկ հնդեւրոպական՝ *gʷenā- «կին» արմատից։ սեմական կամ քարթվելական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կնութիւն,
զ-կնի,
կնահան,
զկնընթացաբար,
կնամոլ,
կնամոլի,
կնասեր,
կնամարդ,
կնամարդի,
կնատրութիւն,
կնատիլ,
կնահաճոյ,
կնոջածին,
կնոջական,
կնոջասեր,
կանամբի,
կանանի,
կանանոց,
կանանցաբարոյ,
կանանցածին,
կանանցական,
կանանցահանդերձ,
կանացի,
կանացաբար,
անկին,
բազմակնութիւն,
երկկին,
միակին,
կննարմատ,
քեռակին,
տագերակին
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
gna ((*gʷnā-))
հուն.
γυνή
հ. իռլ.
ben
հ. վ. գ.
qena
պրուս.
gena
հ. սլ.
žena
Մատենագիտություն
H. AG 460;
Աճ. ՀԱԲ 589;
Pok. IEW 473-474
ԿԻՆԴՐԻՆ
(կիրթրին)
««սերկեւիլ» (ԲՀ)»
Անստույգ
Նույն ծագումն ունի, ինչ կիտրոն-ը, որի նշանակած տեսակներից մեկը համարվել է սերկեւիլը՝ Citrus Aurantium sinense։
Տե՛ս նաեւ
ԿԻՆՃ
«աքացի»
Անստույգ (թերեւս)
կից-ք «աքացի» բառի այլագրությունն է կամ բարբառային արտասանությունը։
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։