Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՏՆԱԶ
«տնազ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ արաբ. tanz
Փոխառության աղբյուր՝ արաբ. tannāz
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տնազավարի,
տնազատեղ,
տնազել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 415
ՏՈՒՆԴՈՒ
(ստոյյ/ստոյկ)
«մի տեսակ խմորեղեն»
Ծագումն անհայտ է
ՏՈՂ
II
«արտաթորանք, սեկրեցիա, մարմնի արտադրած հեղուկ»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *del-
«կաթել»
Աճառեանը (ՀԱԲ 4, 419) բխեցնում է *stel- «հոսեցնել, միզել» արմատից, որ հնչիւնապէս կասկածելի է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տողիք,
տողուկք
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 419
ՏՈՌՆ
II
(-ան)
«սանդի կոթ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *deru-
«ծառ, փայտ»
(անմիջական նախաձեւ՝ *doru-no-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սանդատոռն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
druna «աղեղ»
հուն.
δόρυ «փայտ, գավազան, նիզակ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 426
ՏՈՏՈՐ
«մի տեսակ աչքացավ, այս աչքացավի դեղը»
Ծագումն անհայտ է
Տ(Ո)ՐՈՄԵԼ
(տորորել)
«տորորել, ճմռել»
Ստուգաբանություն
հ.-ե. արմատ՝ *der-
«քերթել, ճեղքել, պատռել»
հ.-ե. արմատ՝ *ter-
«պտտելով տրորել, շփել»
իրանական միջնորդությամբ
Իմաստային առումով քիչ հավանական է բխեցումը հնդեւրոպական *der- արմատից, որից հայ. տոռ «կոշտուկ» եւ տեռ «շղարշ»։ Բավարար հիմնավորում չունի նաեւ միջնորդական (իրանական միջնորդությամբ) բխեցումը *ter- բառից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տրոսանք,
տորոսանք,
տրոր,
տրորել
Տե՛ս նաեւ
ՏՈՐՐ
«ճյուղ, խաղողի որթի թեւ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *der-
«քերթել, ճեղքել»
ձայնդարձային տարբերակ
տարր բառի ձայնդարձային տարբերակը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տորրել,
տորրանոց,
կարծրատորր
ՏՈՒԱՂՈՒՔ
«մի դեղանյութ»
Ծագումն անհայտ է
ՏՈՒԱՐ
(ուշ՝ դուար, դովար)
«տավար»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *dīpǝro-
«արջառ, զոհաբերվող կենդանի»
(անմիջական նախաձեւ՝ *dipro)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տուարած,
տուարածական,
տուարածափակ,
Տուարածատափ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ.
zebar «զոհվող կենդանի»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 424
ՏՈՒԿԱՏ
«տկար, վատուժ, մի եղանակ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
տոկ «տոկունութիւն»+-ատ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։