Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ամ» որոնման արդյունք՝ 3432 բառահոդված · Էջ 181 / 344
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 407, սյունակ 1 Էջ 407
ԿԻՑ «մոտ, կպած, միասին, ճանապարհների կցատեղ»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *geit- «հարեւան կամ կից լինել» (անմիջական նախաձեւ՝ *geit-so- կամ *geit-sk-) արմատի վերականգնումը հեղինակինն է
Ավելի քիչ հավանական է փոխառություն լինելը արեւելակովկասյան աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կցեմ, կցան, կցորդ, կցորդող, կցուած, կցկտուր, կցկցութիւն, կցխանի, կցղաք, կցիր, ձայնակից, գոռակից, գործակից, ժամանակակից, ժառանգակից, իւրակից, լծակից, խաչակից, ծառայակից, կենակից, նիզակակից, հանցակից, գաղափարակից, մեղսակից, կիցք, կիցսընկեց, կցուտող, կցածեմ, կցարկեմ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. γείτων «հարեւան, դրկից»
հուն. γειτόσυνος «հարեւան» (հայ-հունական զուգաբանություն)
տինդ. kicv «հանգույց»
Էջ 407, սյունակ 1 Էջ 407
ԿԻՒԻ(Ւ) (բրբ. կիվ, կիվիվ, կիվկիվ) «կիվիվ (թռչուն)»
Բնաձայն
Բնաձայնական կազմություն` կիվիվի արձակած ձայնի նմանողությամբ:
Էջ 408, սյունակ 1 Էջ 408
ԿԻՍ -ի, -ից «կախարդ, կախարդանք»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *keu- «ուշադրութիւն դարձնել, նկատել, լսել»
Համեմատութիւնը հուն. γόης «կախարդ» բառի հետ (ՆՀԲ) կասկածելի է ձայնաւորման պատճառով. հուն. բառը ծագում է հնդեւրոպական *gou- «գոռալ, կանչել» արմատից եւ չունի -e- ձայնաւորում, որպէսզի տար կիս (*gēuk > կիս): Հնարաւոր է բառի իրանեան ծագումը:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. γόης «կախարդ» (կասկածելի է)
Էջ 408, սյունակ 1 Էջ 408
ԿԻՒՐԱԿԷ (կիրակէ, կիրակի, կիւրիակէ, -եայք) «կիրակի»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κυριακή «կիրակի»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կիրակամուտ, կիրակէմուտ, կիրակմուտ
Նոր՝
կիրակնօրեայ
Մատենագիտություն
H. AG 357; Աճ. ՀԱԲ 598
Էջ 408, սյունակ 1 Էջ 408
ԿԼԱՅ «բերդ, ամրոց»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. qal‘a
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կլայեած, Հռոմկլայ
Մատենագիտություն
H. AG 269; Աճ. ՀԱԲ 599
Էջ 408, սյունակ 1 Էջ 408
ԿԼԱՓՆ ((բրբ. կլափ՝ կլափին անել, կլափին տալ), կլափել, կլամ) «կզակ», «բերանը բացուխուփ անել», «բերանը բաց անել», «կոկորդի բերան» (բրբ.)
Բնաձայն
հ.-ե. արմատ՝ *gel- «գնդ(վ)ել» (անմիջական նախաձեւ՝ *gleb(h)-)
Կարծես թե զուգահեռ ունի ն. գ. klaffen «բաց լինել» բայի մէջ, որ գալիս է հնդեւրոպական *gel- «գնդ(վ)ել» արմատի աճականով *gleb(h)- հիմքից (այս դէպքում կլամ ձեւը պիտի գար *gləm(bh)-ից), բայց հայերենում *g-ն *l-ից առաջ պիտի ընկնէր, եթէ չենթադրենք *gĕləm(bh) նախաձեւը:
Զուգաբանություններ այլ լեզուներում
ն. գ. klaffen «բաց լինել»
Էջ 408, սյունակ 1 Էջ 408
ԿԼԻՄԱ(Յ) (կղիմայ, կլեմ, կղեմ) «աշխարհամաս, կլիմայական գոտի, կլիմա»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κλίμα
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կլիմայագէտ, կլիմայագիտութիւն, կլիմայական, կլիմայավարժ
Մատենագիտություն
H. AG 358; Աճ. ՀԱԲ 600
Էջ 408, սյունակ 1 Էջ 408
ԿԼԻՐ «առնանդամ»
Ստուգաբանություն
Էջ 409, սյունակ 1 Էջ 409
ԿԼՄՊՈՒՏԻԿ «բակլա» (բարբառային)
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *gel- «գնդ(վ)ել, կլոր բան» (անմիջական նախաձեւ՝ *g(e)lemb-) հիմքից՝ առանց *b-ի անկման
Բառի սկզբնամասը ակնհայտորեն կապված է կլմպ/բ-բարբառային արմատի հետ, որ, թերեւս, գալիս է հ.-ե. *g(e)lemb- հիմքից՝ առանց *b-ի անկման (հմմտ. Ջահ. ՀԼՊ 124)՝ *gel- «գնդ(վ)ել, կլոր բան» արմատից։ Սակայն կազմությունը լիովին պարզ չէ։
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 124
Էջ 409, սյունակ 1 Էջ 409
ԿԼՈՒՆՈՒՍ «խունդատ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. qlūnūs
արաբ. qlūnūs (ընթերցված flunus` արաբ. նմանագիր q եւ f տառերի շփոթությամբ)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 600