Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ագ» որոնման արդյունք՝ 4294 բառահոդված
· Էջ 181 / 430
ԿԵՌ
(բրբ. նաեւ կոռ)
«ծուռ, կեռ, կեռիկ, ճանկ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ger-
«պտտել, ոլորել»
(անմիջական նախաձեւ՝ *ger-s-)
Աճառյանը (ՀԱԲ 2, 574) համարում է կոր-ի տարբերակը՝ առանց մանրամասների մեջ մտնելու
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կռածագ,
կռապայլ,
կեռկեռ,
կռանալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
նորվ.
karra «կուլ գալ, ոլորվել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 574
ԿԵՌԻ
(-եայ)
(կիտի)
«առագաստակալ, առագաստափայտ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κεραία
(տառադարձություն)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 574
ԿԵՌՆԵԽ
«երգեցիկ մի թռչուն»
Բնաձայն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ger-
(անմիջական նախաձեւ՝ *ger-en-)
բնաձայնական արմատից ածանցված ձեւ
-եխ վերջածանցով (հմմտ. գոռեխ) կազմված է հնդեւրոպական *ger- բնաձայնական արմատից ածանցված *ger-en- ձեւից
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
γέρανος, γέρην «կռունկ»
հայ.
կռունկ
հ. վ. գերմ.
kranuh (-ih) «կռունկ»
լիտվ.
garnys «ձկնկուլ, արագիլ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 574-575
ԿԵՍԱՐՈՍ
(կեսարոս)
«իշխան»
Անստույգ
Կայսր բառի սխալագրությունը՝ ա եւ տ տառերի շփոթությամբ
ԿԵՐՁՆ
«փոխենի արեւելեան»
Ծագումն անհայտ է
Բաղադրութիւն՝ կերձգենի։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կերձգենի
ԿԵՐՊԱՍ
(-ոյ, -ու, ուջ՝ նաեւ -ի, -ից)
«նուրբ գործուածք, կերպաս, մետաքս»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. karpās (karbās)
Աղբյուր՝ թելուգ. karpās
«բամբակ»
Փոխառութիւն իրանական աղբիւրից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կերպասաբեր,
կերպասագործ,
կերպասի,
կերպասեայ
Նոր՝
կերպասավաճառ
կերպասավաճառ
Մատենագիտություն
H. AG 168;
Աճ. ՀԱԲ 579
ԿԵՔԱՐԱՅ
«կարճ (ճանապարհ)»
(բբ)
Ծագումն անհայտ է
Անստոյգ բառ
ԿԵՔԵԼ
«երկմտել»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
ԿԶԱԿ
(-ի, -աց)
«կզակ, ներքին ծնոտ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *geu-
«ծռել»
(անմիջական նախաձեւ՝ *gu-g(h)-)
*-ակ ածանցով
հ.-ե. զուգահեռները *g-ով են, թեեւ իրանական, բալթիական, սլաւոնական խմբերում *g(h)-ի եւ *g(')-ի արտացոլումները չեն տարբերւում, հայերենում էլ *-ugh- եւ *ugh- տալիս են -ուզ: Սակայն հնարաւոր է ամբողջական փոխառութիւն իրանական աղբիւրից (հնդեւրոպական *kug- *keu- «ծռել» արմատից), թեեւ այդպիսին չի հաւաստւած:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կզակահաց
Նոր՝
կզակակալ, կզակային
կզակակալ, կզակային
Զուգաբանություններ այլ լեզուներում
ն. վ. գ.
kugel «գնդակ»
գ.
kogal «կլոր լեռնագագաթ»
նորվ.
kjūka «գունդ»
խոլ.
kjūka «մատնակոճ»
լիտվ.
guga «(փոքր) սապատ»
ռուս.
гугля «ելունդ»
պ.
güzak «ոտքի կոճ»
լիտվ.
gùžus
լեհ.
guz «ելունդ»
Մատենագիտություն
ն. վ. գ. None
ԿԷԶ
(կիզ-)
«կիզում, այրում»
Ծագումն անհայտ է (թերեւս)
թերեւս պատահական է նմանութիւնը թիւրք.-թաթար. գəz «վառւել, բոցավառւել, կարմրել» արմատի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կիզող,
կիզելի,
կիզուց,
արեգնակէզ,
հրկէզ,
հրկիզել,
ածխակէզ,
արեւակէզ,
անկէզ,
դժոխակէզ,
ցրտակէզ,
երկնակէզ,
դիւրակէզ,
ողջակէզ,
ողջակիրել
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։