Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«նա» որոնման արդյունք՝ 5512 բառահոդված · Էջ 180 / 552
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 278, սյունակ 1 Էջ 278
Թ(Ր)ՊՏԱԼ (թըպտալ) «թպրտալ»
Բնաձայն (թերեւս)
կապ ունի թիռ արմատի հետ, եթե ինքնուրույն պատկերավոր-բնաձայնական տիպի կրկնավոր կազմություն չէ
Էջ 278, սյունակ 1 Էջ 278
ԹՕԹՈՎ (թաւթով) «մի ակնթարթ»
Բնաձայն
Թօթափ (թաւթափ) կրկնավոր բառի տարբերակն է
Էջ 279, սյունակ 1 Էջ 279
ԺԱՀ (-ու, ուզ՝ նաեւ -ի, -ից) «կեղտոտություն, աղտեղություն, գարշահոտություն»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *žah
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ժահադիմութիւն, ժահահոտ, ժահահոտութիւն, ժահատեսակ, ժահահամ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 220
Էջ 279, սյունակ 1 Էջ 279
ԺԱՀՐ (ժահռ) «թույն»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. zahr «թույն»
Աղբյուր՝ քրդ. žāhr «թույն»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ժահրոտ, ժահրոտել, ժահրոտում
Մատենագիտություն
H. AG 156; Աճ. ՀԱԲ 221
Էջ 279, սյունակ 1 Էջ 279
ԺԱՄ (-ու, մյուս հոլովները՝ -ի, -աց) «մեկ ժամ, եկեղեցական ժամասացություն, եկեղեցի, ժամանակ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական žamān
Առանձնացված է իրանական žamān ձեւից՝ -ān եւ հայ. -ան ածանցների բաղարկմամբ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ժամաբաշխ, ժամադէտ, ժամադիր, ժամադրել, ժամակալ, ժամալար, ժամապահ, ժամակոչ, ժամագիրք, ժամակարգութիւն, ժամատուն, ժամատեղի, յայնժամ, ցայնժամ, յորժամ, առժամայն, նոյնժամայն, գիշերաժամ, տարաժամ, դատարկաժամ, բարեժամ, ապաժամեան
Նոր՝
ժամանց, ժամագործ, ժամացոյց, ժամասացութիւն, ժամասէր, ժամասիրութիւն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 223
Տե՛ս նաեւ
Էջ 279, սյունակ 1 Էջ 279
ԺԱՄԱԿ «ժամանակ»
Ստուգաբանություն
Ժամանակ բառի սխալագրությունը
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 224
Էջ 279, սյունակ 1 Էջ 279
ԺԱՄԱՃԱՃԵԼ «դիպախոսել» (ԲՀ)
Ստուգաբանություն
փոխանակ «դիպախոսել»-ու, որ հաստատվում է այլ ձեռագրերի «պատշաճախոսել» մեկնությամբ (հմմտ. ԲՀ, 374), այսպիսով, ժամաճաճել-ը բաղկացած է ժամ(ա) եւ ճահել բաղադրիչներից
Էջ 279, սյունակ 1 Էջ 279
ԺԱՄԱՆ I «ժամանակին հասնող, փութկոտ. գործունյա»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. žamān
Բաղադրություններ՝ ժամանել, կանխաժաման, ապաժաման, ապաժամանութիւն, ապաժամանել, բարեժամանութիւն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ժամանել, կանխաժաման, ապաժաման, ապաժամանութիւն, ապաժամանել, բարեժամանութիւն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 223
Էջ 279, սյունակ 1 Էջ 279
ԺԱՄԱՆԱԿ (-ի, -աց) «ժամանակ»
Ստուգաբանություն
Բաղադրություններ՝ ժամանակագիր, ժամանակակից, ժամանակաչափ, ժամանակեան, ժամանակել, առժամանակեայ, բազմաժամանակեայ, երկայնժամանակեան, նոր՝ ժամանակամիջոց, ժամանակատրապէս, համաժամանակեայ, տարաժամանակեայ եւ այլն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ժամանակագիր, ժամանակակից, ժամանակաչափ, ժամանակեան, ժամանակել, առժամանակեայ, բազմաժամանակեայ, երկայնժամանակեան
Նոր՝
ժամանակամիջոց, ժամանակատրապէս, համաժամանակեայ, տարաժամանակեայ
Էջ 280, սյունակ 1 Էջ 280
ԺԱՄԱՐՈՒՆԱԿ «անժամանակ» (ԲՀ) կամ «հիրաւի, արդարեւ»
Անստույգ
Ժամ բաղադրիչով ինչ-որ կազմութիւն: