Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՑԱՆԾ-
«մասամբ կամ ամբողջական»
Ստուգաբանություն (անստույգ)
սրանից են ցանծատոր «քրքում», ցանծուկ «սպանախ», ցանծուկ «մի բույս»։ թերեւս ցանած ձեւից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ցանծատոր,
ցանծուկ,
ցանծուկ
ՑԱՆՑ
(-ի, -ից (ուշ նաեւ՝ -ոյ))
«ցանց»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)ken(d)-
«պոկել, անջատել, պոկված կաշի, կեղեւ, թեփ»
(անմիջական նախաձեւ՝ *skn-sko-)
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *skn-sko-` *(s)ken(d)- «պոկել, անջատել, պոկված կաշի, կեղեւ, թեփ» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ցանցել,
ցանցիլ,
ցանցարկ,
ցանցիկ,
ցանցորդ,
ցանցառ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. կելտ.
skinn
«կաշի, մորթ»
հ. կելտ.
skan
«կեղեւ, թեփ»
հ. կելտ.
hinne
«բարակ կաշի, բաղանք»
ՑԱՒ
«ցավ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ k'sā-
«այրել»
(անմիջական նախաձեւ՝ *k'sā-po-)
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *k'sā-po-` k'sā- «այրել» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ցաւիլ,
ցաւագին,
ցաւած,
ցաւոտ,
աչացաւ,
գլխացաւութիւն,
կրծացաւութիւն,
կեղցաւ,
լերդացաւ,
կուրացաւ,
սրտացաւութիւն,
ցաւագար,
ցաւագարութիւն,
ցաւալի
ՑԱՎԱՏ
«ծվեն, պատառ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *skəu-
«կտրել»
Թերեւս հնդեւրոպական՝ *skəu- «կտրել» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ցաւատել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
skāuti-
«քրքում է, պատառ-պատառ է անում»
ՑԵԽ
(ցիխ)
«ցեխ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *k'ek-
«կղկղել»
հ.-ե. արմատ՝ *k'ek-r/n-
«աղբ, կեղտ»
Թերեւս կապ ունի հնդեւրոպական *k'ek- «կղկղել», *k'ek-r/n- «աղբ, կեղտ» արմատի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ցխոտ,
ցխատեսակ,
ցխոտիլ,
ցեխաթաթախ,
ցեխիք
ՑԻՑ
(-ոյ)
«ցից»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ակկադ. sissu(m)
«ձող»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ցցել,
ցցումն,
ցցունք,
ցցուիլ,
ցցատեղի,
սայլացից
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 471
ՑՄԱԽ
(ցմաս)
«ցմախ, մի տեսակ լեղի բույս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ վրաց. čmaxi
«թթու դրած բանջարեղեն»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ցմախստակ,
ցմախ(խ)ոտ,
ցմախխադ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 458-459
ՑՆԴԵԼ
(-իլ, -անիլ)
(ցունդ)
«սփռել, ցրել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)ken-
«հանդես գալ, երեւալ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ցնդուան,
բազմացունդ,
հոմացնդիլ,
հոմացնդելի
ՑՆԾԱԼ
«ցնծալ, ուրախանալ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *skend(h)-
«խնդալ»
(անմիջական նախաձեւ՝ *skendio-)
եթե առանց *s-ի ձեւից է ծագում *khend > հայ. խնդոյ ձեւը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ցնծութիւն,
ցնծալից,
ցնծալի
Ց(Ն)Կ/ԳՆԻԼ
«ծնել (կենդանիների մասին)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ken-
«հանդես գալ, ձագ ունենալ»
(անմիջական նախաձեւ՝ *sken-)
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս.
щенок
«ձագ»
ռուս.
щениться
«ձագ ունենալ, ցնկնել»
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։