Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«եւ» որոնման արդյունք՝ 4539 բառահոդված
· Էջ 180 / 454
ԽԱՌ
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)ker-
«ոլորել, ծռել»
(անմիջական նախաձեւ՝ *khr- (*khror-, *khər-))
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խառամանել,
խառոմանել,
խառնամանել,
խառան,
խառնել,
խառնածիգ,
խառիսախոտ,
խառատել,
խառատումն,
խառել,
միգախառն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
κυριος «ծուռ»
հուն.
κορωνος «ծուռ, ոլոր»
լատ.
curvus «ծուռ, ոլոր»
ռուս.
сорточки «պպզած»
ԽԱՌՆ
(-ի, -ից)
«խառն, անմիատարր, խառնակ, պիղծ, միասին, (հգն.) զուգավորություն»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ խեթ. harna
(թերեւս)
«շարժել, խառնել, խռովել, գրգռել»
բառից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խառնել,
խառնելիք,
խառնաբանջար,
խառնագնաց,
խառնախումբ,
խառնակ,
խառնակել,
խառնուած,
գիրկընդխառն,
ընդխառնել,
երկախառնել,
ոգեխառնել,
գիշերախառն,
նոր-խառնակից,
խառնակչութիւն,
խառնակեցութիւն,
խառնաշփոթ,
խառնաշփոթութիւն,
խառնճուկ
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 314
Տե՛ս նաեւ
ԽԱՌՈՒՂ
(խարուխ, խառուկ)
«խորշակահար»
Անստույգ
որի բուն ձեւը եւ բուն իմաստը չեն ճշտված
ԽԱՍՐՏԻ
(բբ)
«հժարությամբ, դիտմամբ, մտադրությամբ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ արաբ. qasdi
(թերեւս)
«դիտմամբ»
ժողովրդական ստուգաբանությամբ կապված հայ. սրտի ձեւի հետ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 338
ԽԱՏ
«գիր, արվեստով գիր կամ զարդ, զարդանկար (պատկերագործ խատերով զարդարեալ)»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. hatt
«գիծ, գիր, գրարվեստ»
պարսկ. միջնորդութեա՞մբ: Աճառեանը (ՀԱԲ 2, 338) փոխառութիւն է համարում վրացերենից (xati «կերպարանք, պատկեր»), որ, թերեւս, նոյնպէս փոխառութիւն է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խատկել,
խատ(ը)տել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 338
ԽԱՏԽԱԼ
«լուսնասերմազգի մի բույս» կամ, թերեւս, «առյուծախոտ»
Ծագումն անհայտ է (թերեւս)
եթե կապ չունի պ. xatmxālī, xatuxālī «խայտաբղետ, գույնզգույն» բառի հետ. ընդ որում արաբ. ծագման xatm-ը նշանակում է «բաղբջուկ, սիրիական վարդ»
ԽԱՐԱԿՏԵԼ
(խարտակել, խաստակել, խայակել, այլեւ՝ խորտակել)
««ծեծել» (այլ ձեռ. «ծածկել») (ԲՀ)»
Անստույգ
Եթե խորտակել բայի աղավաղված գրությունը չէ, ապա ծագումն անհայտ է
ԽԱՐԱՀԱՐ
(խադահար)
«մի տեսակ բույս (խոտ)՝ արեւամայր (արեգական մայր)»
Ծագումն անհայտ է (թերեւս)
-հար-ը թերեւս հայերեն բաղադրիչն է, բայց այս դեպքում ի՞նչ է խադ/ր-
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։