Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 240 բառահոդված (էջ 18/24)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 533, սյունակ 1 Էջ 533
ՄՈՂԵՍ (մողեզ, մոդիզ, մոսղես, մուզեզ, մուղիզ, մուղուզ, մայլաղեզ) «մողես»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *mel- «մանրել, փշրել, փշուր; գոյնանիշ (մթին, կեղտոտ գոյնէր նշանակող)» (անմիջական նախաձեւ՝ *mel-, *mol-)
կամ համեմատւում է յատկապէս *mel- «մանրել, փշրել, փշուր» արմատից ծագող հ. վ. գ. moll, molle «սալամանդր», հայ. մլուկ բառերի (Pok. IEW), կամ միեւնոյն գ. բառերի հետ միասին գոյնանիշ (մթին, կեղտոտ գոյնէր նշանակող) *mel-, *mol- արմատի հետ։ Աճառեանը (ՀԱԲ 3, 342) փոխառեալ է համարում մ. պ. մի ձեւից՝ նկատի ունենալով պ. mālūs (mālōs) «կանաչ մողես» բառ։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ.
moll, molle
«սալամանդր»
հայ.
մլուկ
պ.
mālūs (mālōs)
«կանաչ մողես»
Մատենագիտություն
Pok. IEW None; Աճ. ՀԱԲ 342
Էջ 539, սյունակ 1 Էջ 539
ՄՈՒՇՏ II «շարա-, շաղա-, միասին»
Ստուգաբանություն (փոխառություն)
Փոխառյալ մուշտ «բռունցք» բառն է, որին Թրակացու թարգմանիչը վերագրել է նախդիրի արժեք։
Էջ 543, սյունակ 1 Էջ 543
ՄՐՈՒՐ I (-ռ) «մրուր, դիրտ, մրրիկ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *meu- «խոնավ, կեղտոտ, հեղուկ, կեղտոտել» (անմիջական նախաձեւ՝ *mu-ro-)
մուր բառի հետ միասին (տե՛ս) պատկանում է *mu-ro- նախաձեւին՝ *meu- «խոնավ, կեղտոտ, հեղուկ, կեղտոտել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մրրախառն, մրրիլ, մրրութիւն, մրրուկ, մրրիկ, մրրկել, մրրկածին, մրրկածուփ, մրրկախառն, անմրուր
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 370
Տե՛ս նաեւ
Էջ 543, սյունակ 1 Էջ 543
ՄՕՏԻՒԷԳԻՆ «Երեւակ (մոլորակ)»
Ստուգաբանություն (բաղադրական)
թերեւս բ. մօտ խէթին «Հայկի այսինքն՝ Օրիոնի համաստեղության մոտ»:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 373
Էջ 545, սյունակ 1 Էջ 545
ՅԱԳՉԻԼ «լավ նստել (զգեստի մասին), կպչել, փակչել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *eu- «հագնել» (անմիջական նախաձեւ՝ *ou-)
Ագ- արմատը գալիս է հնդեւրոպական նախաձեւից։ (կասկածով)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 376
Տե՛ս նաեւ
Էջ 562, սյունակ 1 Էջ 562
ՆԱՆԻՐ (-ոյ, -ի, -աց) «նանիր, ունայն, սին»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրութիւններ՝ նանրագիր, նանրութիւն, նանրանալ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նանրագիր, նանրութիւն, նանրանալ
Էջ 574, սյունակ 1 Էջ 574
ՆՊԱՍՏ (ուշ՝ -ի, -ից) «նպաստ, օգնություն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *ni-upasta
ըստ Աճ. ՀԱԲ 3, 474, բայց upa-ի հետ միասին իրան. pa- նախարմատի առկայության մասին տե՛ս Benvéniste, Etudes, 20-21:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նպաստամատույց, նպաստութիւն, նպաստաւոր, նպաստաւորութիւն, նպաստել, աննպաստ, բարենպաստ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 474
Տե՛ս նաեւ
Էջ 575, սյունակ 1 Էջ 575
ՆՍԵՐՏ «թոյլ, փափուկ» (բբ)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *k'erd- «սերտ» (անմիջական նախաձեւ՝ *ne-k'erd-) ն- ժխտական
Աճ. ՀԱԲ 3, 476, գրում է «պէտք չէ՞ արդեօք հասկանալ անսերտ» չմտածելով ն-ի հնարաւոր հնդեւրոպական ծագման մասին։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 476
Տե՛ս նաեւ
Էջ 586, սյունակ 1 Էջ 586
ՇԵՔ (բ. շէք, շէնք, շքեռ) «շեք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *skek- «ցատկել, արագ շարժում» (անմիջական նախաձեւ՝ *skhek-)
Ավելի անհավանական է Աճառյանի վարկածը (ՀԱԲ 3, 512) ասորերենից ծագելու մասին՝ ասոր. saga «ազդր»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շեք-շեքել, շեքատակ, շեքամէջ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ.
scehan
«շտապել»
մ. վ. գ.
schicken
«ուղարկել»
հ. սլավ.
skoka
«ցատկ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 512
Էջ 592, սյունակ 1 Էջ 592
ՇՈՂՈՔՈՐԹ (շողոաթորթ, շողոքորդ) «կեղծաւոր, քծնող»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kel- «գայթակղեցնել, խաբել, շողոքորթել» (անմիջական նախաձեւ՝ *skholo-) *s-ով եւ կարճ ձայնաւորով ձեւից (*skholo->շողո-)
Առաջին մասը շողոմ-ի հետ միասին կարող է գալ հնդեւրոպական արմատից: Բայց ի՞նչ է -քորթ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շողոքորթել, շողոքորթանք, շողոքորթութիւն
Տե՛ս նաեւ