Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 665 բառահոդված (էջ 18/67)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 262, սյունակ 1 Էջ 262
ԹԱՓԽԱԼԻԼ «մի տեսակ արատ (շան մասին)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պարսկերեն xelal «արատ, պակասություն»
(պարսկերենի՞ց. հմմտ. xelal «արատ, պակասություն»):
Էջ 263, սյունակ 1 Էջ 263
ԹԵՄ (թէմ), թիմի, թիմով, թեմաւք «եպիսկոպոսական տարածք, երկիր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. θεμα
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թեմաբերդ, թեմակալ, թեմական, թեմականաւարտ, թեմականացի
Մատենագիտություն
H. AG 350; Աճ. ՀԱԲ 172
Էջ 264, սյունակ 1 Էջ 264
ԹԵՄԱՉԻ «թաթարական մի զորատեսակ (՞)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 264, սյունակ 1 Էջ 264
ԹԵՊԵԿ (-ի) (թեբեկ, այլն, թերեւս, բոբեկ, բոբէկ, բոփեկ) «մի տեսակ կափիկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
Էջ 264, սյունակ 1 Էջ 264
ԹԵՐ I «կողմ, կողք, պակասավոր, սակավ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *pet- «տապալել, թռչել, ընկնել» (անմիջական նախաձեւ՝ *pter-)
Հնարավոր է *ter- «մի կողմ, հեռու» արմատի ազդեցությունը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թերապետութիւն, թերանցուկ, թերածու, թերի, թերալից, թերակատար, թերահաւատ, թերանալ, թերավարժ, թերաքամեալ, թերեւս, ընթեր, առընթեր, անթերութիւն, թերակիրթ, թերակղզի, թերուս
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
πτερόν
«թեւ, ծայր, կողմնակառույց»
հ. վ. գ.
fedara
«փետուր»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 174
Տե՛ս նաեւ
Էջ 266, սյունակ 1 Էջ 266
ԹԻԶ (-ի, -աց) «թիզ, թզաչափ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *steigh- «քայլել, ելնել, բարձրանալ» (անմիջական նախաձեւ՝ *tighiā-) *tigh- (երկրորդական ձեւ)
որտեղից՝ *st(o)igho-, *stigh-tā- «ճանապարհ, ուղի»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թզեան, թզաչափ, թզաչափաբար, թզուկ, թզահասակ, երեքթզեան, իննըթզեան
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
στιξ, -χος, στοσχος
«շարք, կարգ»
հ. իռլ.
teiht
«գնալը, ընթացք»
հ. վ. գ.
stig
«արահետ, աստիճան»
հ. վ. գ.
steg
«կամրջակ, ուղիղ գիծ»
լատվ.
stiga
«արահետ»
Էջ 269, սյունակ 1 Էջ 269
ԹՆՁՈՒԿ II «մի տեսակ ուտելի սունկ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *tenk-
Ծագումով թերեւս կապվում է նախորդի հետ: Հնդեւրոպական *tenk- արմատից ծագում են նաեւ բուսանուններ:
Էջ 271, սյունակ 1 Էջ 271
ԹՈՊԵԼ «ծեծել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *steb(h)p- «սյուն, նեցուկ, նեցուկ դնել, ամրացնել, ոտք դնել» (անմիջական նախաձեւ՝ *tob-)
արմատից: սակայն օրինակներ է բերում նաեւ *steu- «հրել, խփել» արմատի ձեւերից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թոպիւն, թոպամահ, թոպող, ընդունայնաթոպ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
στοβέω, στοβάζω
«նախատել»
հուն.
στειμβω
«տրորել»
հ. իռլ.
stappa
«հրել, տրորել, փշրել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 197
Էջ 273, սյունակ 1 Էջ 273
ԹՈՒԱՅ (թւայ) «մի տեսակ վառարան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. tāba (tāva)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 200
Էջ 276, սյունակ 1 Էջ 276
ԹՈՒՓ -ոյ «թուփ, կարճ ծառ, տերեւալից ճյուղ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *tu- «ուռչել» (անմիջական նախաձեւ՝ *tu-pho-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թփամուտ, թփատեսակ, թփուտ, թաւաթուփ, թանձրաթուփ, վարդաթուփ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. անգլ.
dūf
«սաղարթ, տերեւափունջ»
հ. անգլ.
dufel
«թուփ»