Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 250 բառահոդված (էջ 18/25)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 548, սյունակ 1 Էջ 548
ՅԱՏ(ԱՆ)ԵԼ «հատել, կտրել, էտել»
Ստուգաբանություն ()
Հատանել-ի տարբերակը (տե՛ս)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յատուկ, յատումն, յատոց
Տե՛ս նաեւ
Էջ 548, սյունակ 1 Էջ 548
ՅԱՏԱԿ (ատակ), -ի, -աց «հատակ, ներքնամաս, գետին, հող, հայրենիք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *pedo- «ոտք»
բնիկ հնդեւրոպական՝ *pedo- «ոտք» արմատից, որից նաեւ հետք, ոտք-ք (տե՛ս)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յատակել, յատակաբուխ, սալայատակ, անյատակ, հիմնայատակ, քարայատակ, հարթայատակ, կարծրայատակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
հետք
հայ.
ոտք-ք
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 386
Էջ 550, սյունակ 1 Էջ 550
ՅԱՒՏ (յօտ) «որթի կտրած ճիւղ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Յատանել բայի՝ յ-ով աճած ձեւ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յաւտել, յաւտումն, յաւտահատել
Էջ 551, սյունակ 1 Էջ 551
ՅԵԿՏԱՆ (յեկոն) «փոքրկություն» (ԲՀ)
Ստուգաբանություն ()
Առնված է Աստվածաշնչի հատուկ անվան մեկնությունից:
Էջ 551, սյունակ 1 Էջ 551
ՅԵՂՈՒԼ (յաղ-) (յեղել «ծռել, թեքել») «փոխել, դարձնել, վերածել, թարգմանել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *el- «շարժել»
հ.-ե. արմատ՝ *kuel- «շրջ(վ)ել»
բուն աղբյուրը չի հավաստվում, դժվարություններ է հարուցում: Ամենից հավանական է համարվում հատկացումը կամ *el- «շարժել» արմատին, որից եղանիլ եւ եղանել, կամ *kuel- «շրջ(վ)ել» արմատին, որից հուն. πέλω, πέλομαι «շարժ(վ)ել»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յեղումն, յեղափոխ, յեղափոխել, յեղաշրջել, յեղադարձել, յեղական, յեղակացուն, (յ)եղանակ, յեղանակել, յեղանակաւոր, (յ)եղակարծ, աղեկարծ, յաղակարծ, դիւրայեղ, խելայեղ, ծայրայեղ, յեղյեղումն, անյեղյեղ, յեղաշրջութիւն, յեղաշրջումն, յեղափոխութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
πέλω, πέλομαι
«շարժ(վ)ել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 394
Էջ 553, սյունակ 1 Էջ 553
ՅԻՍԿԱՒՈՐ «միայնաւոր» (ԲՀ)
Ստուգաբանություն ()
Կազմուած է իսկ «հատուկ» բառից
Էջ 554, սյունակ 1 Էջ 554
ՅՈՅՍ «հույս, ակնկալություն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *peu- «հուսալ» (անմիջական նախաձեւ՝ *peu-k-)
որ հավանաբար կապված է *peu- «հետազոտել, հասկանալ» արմատի հետ: հայ. եւ սլավ. ձեւերի հիման վրա հ.-ե *peu- «հուսալ» արմատի վերականգնումը հեղինակինն է: Երկու արմատների իմաստային կապը երեւում է լատ. puto «խորհրդածել, հաշիվ անել, գնահատել, կարծել, հուսալ» բառից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յուսամ, յուսալից, յուսակորոյս, յուսահատ, անյոյս, մեծայոյս, բարեյոյս, դիւրայոյս, չյուսալի, նորայուսատու, յուսահատված, յուսախաբ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. սլավ.
upovati
«հուսալ, հույս դնել, ապավինել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 405-406
Էջ 559, սյունակ 1 Էջ 559
ՆԱԼ II «տուրք, հարկ (?)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստոյգ բառ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նալպահատու
Էջ 560, սյունակ 1 Էջ 560
ՆԱԽԱՀԵԼ (նախապետել) (նահատել) «ածել»
Ստուգաբանություն (անստույգ)
նախ-ով կամ նահ-ով աղավաղված կազմություն
Էջ 561, սյունակ 1 Էջ 561
ՆԱՀԱՏԱԿ (նախատակ) «առաջամարտիկ, նահատակ, մարտիրոս, քաջ, կտրիճ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
փոխատու լեզու՝ մ. պ. tak «վազք, հարձակում»
իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի հավաստուած. -տակ-ի համար հմմտ. մ. պ. tak «վազք, հարձակում»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նահատակել, նահատակութիւն, նախա-նահատակական, նահատակադիր, նախա-նահատակութիւն
Մատենագիտություն
Olsen, NBA 896; Bailey, DKS 190