Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 308 բառահոդված (էջ 18/31)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 418, սյունակ 1 Էջ 418
ԿՈՅՍ II -ի, -ից «կույս, չամուսնացած աղջիկ, մաքուր, փակված, խորհրդավոր, մի կենդանակերպ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
իրանական աղբիւրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կուսան, կուսանանալ, կուսանոց, կուսածին, կուսաստան, կուսաբար, կուսորդի, կուսութիւն, մշտակոյս, յաւէժակոյս, յաւիտնակոյս
Էջ 422, սյունակ 1 Էջ 422
ԿՈՐ III «կորուստ, փչացում»
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *g^er- «կլանել, կոկորդ, անդունդ»
հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *g^er- «կլանել, կոկորդ, անդունդ» արմատի հետ։ Ենթաշերտային բա՞ռ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կորնչիլ, կորուսանել, կորնչումն, կորուստ, կորուսիչ, կորստախառն, կորստական, անկորուստ, երախտակորոյս, խորհրդակորոյս, համակորոյս, հետակորոյս, մտակորոյս, շնորհակորոյս, դաշնակորոյս, կանխակորուստ
Էջ 424, սյունակ 1 Էջ 424
ԿՈՐՃ «շրջում, շուռ տալը, կործանում, տապալում»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ger- «պտտել, դարձնել, շրջել, ոլորել» (անմիջական նախաձեւ՝ *gor-g'-)
Անմիջական արմատից է կոր բառը, որի եւ կործ-ի կապը երեւում է ի կոր կործանեմ արտահայտության մեջ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կործել, կործան, կործանեմ, կործանեցուցանեմ, կործանիչ, կործանում, դիակործան, դիակործանելի, բիւրակործան, եգիպտակործան, երկրակործան, ինքնակործան, կործանարար
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իսլ.
krākr, krōkr
«ծռում, բերում. ծովախորշ, կեռ»
լիտվ.
grazyti
«պտտել, շրջել, շուռ տալ, ոլորել»
լիտվ.
gráižyti
«գայլիկոնել, ծակել, շրջել, ծկել, տապալել»
մ. անգլ.
crinkled
«շրջված, շուռ տված»
հ. անգլ.
criucan
«կուչում ընկնել»
Էջ 435, սյունակ 1 Էջ 435
ԿՐՃՈՒՄՆ (կոճումն, կրըժումն) -ունք «գիծ (ձեռքի ափին), խորշոմ»
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *ger- «պտտել, ոլորել» (անմիջական նախաձեւ՝ *gērdio-)
Հազիվ թե *gērdio-` հնդեւրոպական *ger- «պտտել, ոլորել» արմատից։
Էջ 436, սյունակ 1 Էջ 436
ԿՔՐԻԼ «խրոխտալ, հոխորտալ, ընդդիմանալ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԲՀ՝ կքրել «ձեւանալ»:
Էջ 438, սյունակ 1 Էջ 438
ՀԱԶԵՂՈՒԹԻՒՆ «համեղություն, ախորժելիություն»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Ծագումն անհայտ է, եթե հաճելիութիւն բառի սխալագրությունը չէ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 7
Էջ 439, սյունակ 1 Էջ 439
ՀԱԿԱՏԵԼ «մտածել, խորհել, պարուրել» (ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ: Ծագումն անհայտ է (հավանաբար կապ չունի հակ արմատի հետ)
Էջ 441, սյունակ 1 Էջ 441
ՀԱՄԱՐ II ««ժառանգություն, հայրենի (ժառանգություն)» (ԲՀ)»
Ստուգաբանություն (անստույգ)
կապված է նախորդ համար բառի հետ՝ ներկայացնելով նրա իմաստային մի զարգացումը
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 23
Էջ 447, սյունակ 1 Էջ 447
ՀԱՆՃԱՐ (ոյ ուշ՝ նաեւ -ի, -ից) «խելք, իմաստութիւն, հանճար»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *hančar
ըստ Բոլոնիեզի։ Աճառյանը (ՀԱԲ 3, 41) տալիս է պ. hanjar «կերպ, եղանակ ճանապարհ, ուղի» զուգահեռ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հանճարագիտութիւն, հանճարել, հանճարեղ, անհանճար, անհանճարութիւն, բազմահանճար, կորովահանճար, տղայահանճար, գերահանճար, հոգեհանճար
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. պ.
hang'r-
«մտածել, խորհել, մտածմունք, խորհրդածութիւն»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 530; Աճ. ՀԱԲ 41
Էջ 448, սյունակ 1 Էջ 448
ՀԱՊԱՂՓԱԿ (հապալակ) «մի դեղաբոյս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. habb-ul-γār «habb «հունդ» բառից»
Նոյն ծագումն ունեն նաեւ հապըլխոր, հապըլմիթ, հապըլմուք, հապըլնիլ, հապըլպան դեղաբոյսերի անունները:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հապըլխոր, հապըլմիթ, հապըլմուք, հապըլնիլ, հապըլպան
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 45