Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԿԱԽ
«կախ, կախված»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հազիվ թե ծագի որեւէ հնդեւրոպական centum տիպի լեզւից՝ *k'enk- «երերալ, տատանվել» արմատից եկող ոչ ռնգային եւ *kh-ով ձեւից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կախել,
կախաղան,
կախան,
ստորակախել,
կախարան,
անկախ,
անկախաբար,
անկախութիւն,
կիսանկախ
ԿԱԿԱՒԻԼ
«քաջվարդ, խաչափայտ (բույս)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *gāu-
«ուրախանալ»
Թերեւս կրկնավոր կազմություն՝ -իլ վերջածանցով՝ հնդեւրոպական *gāu- «ուրախանալ» արմատից: հմմտ. քոխ. Ա kāwälte «գեղեցիկ»:
Զուգաբանություններ այլ լեզուներում
քոխ. Ա
kāwälte
«գեղեցիկ»
ԿԱՀՐԱՅ
«բռնութիւն, իշխանութիւն, ուժ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. qahra
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կահրայութիւն
Մատենագիտություն
Ղազ.-Ավ. ՄՀԲ 377
ԿԱՃՈՒԿ
««խանձարուր, բարուր» («առնապան»?)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
կաճ «քաղիք» արմատից
ԿԱՅՈ
I
«վիճակ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կեղծ բառ` ստացված ո-ի հավելագրությամբ (կայոն փոխանակ կային ձեւի)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 507
ԿԱՆԹ
«ամանի կոթ, ունկ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *guet-
«ուռուցք, կլոր բան»
(անմիջական նախաձեւ՝ *gunt-)
ոճականով՝ *gunt- > կանթ՞
Ակնհայտ է նմանությունը կոթ բառին, բայց սրա ծագումն անհայտ է: Քիչ հավանական է վերջինիս կապը հնդեւրոպական *guet- «ուռուցք, կլոր բան» արմատի հետ (համապատասխան ոճականով՝ *gunt- > կանթ՞):
ԿԱՐԱՒԱՆԴ
«անակուշտ, կողատակ, գոտկատեղ» կամ «զրահի կապ (գոտի)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. -band
իրանական աղբիւրից (հմմտ. -վանդ = -band), բայց բուն աղբիւրը չի հաւաստուած։ Ըստ Փերիխանեանի (МЭСДЯ 59)՝ կարաւանդ < *karan «կողմ, կող» + -band:
ԿԵՍԱՐՈՍ
(կեսարոս)
«իշխան»
Ստուգաբանություն (անստույգ)
Կայսր բառի սխալագրությունը՝ ա եւ տ տառերի շփոթությամբ
ԿԻՄԱԹԵԼ
«բարձրանալ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. g(y)m
արմատի՞ց (կա նաեւ gimāt, բայց նշանակում է «բարուր, խանձարուր»)
ԿԻՑ
«մոտ, կպած, միասին, ճանապարհների կցատեղ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *geit-
«հարեւան կամ կից լինել»
(անմիջական նախաձեւ՝ *geit-so- կամ *geit-sk-)
արմատի վերականգնումը հեղինակինն է
Ավելի քիչ հավանական է փոխառություն լինելը արեւելակովկասյան աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կցեմ,
կցան,
կցորդ,
կցորդող,
կցուած,
կցկտուր,
կցկցութիւն,
կցխանի,
կցղաք,
կցիր,
ձայնակից,
գոռակից,
գործակից,
ժամանակակից,
ժառանգակից,
իւրակից,
լծակից,
խաչակից,
ծառայակից,
կենակից,
նիզակակից,
հանցակից,
գաղափարակից,
մեղսակից,
կիցք,
կիցսընկեց,
կցուտող,
կցածեմ,
կցարկեմ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
γείτων
«հարեւան, դրկից»
հուն.
γειτόσυνος
«հարեւան»
հայ-հունական զուգաբանություն
տինդ.
kicv
«հանգույց»
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։