Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
-ԱՅԻՆ
«ամառային, ամսային, գարնանային, երկնային, մարդկային, իւրային, ծերային, մերային, նոցային»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կազմուած է -ա(յ) տարրից եւ -ին ածանցից: Հմմտ. նախ՝ իւրային-իւրոյին, ծերային-ծերոյին, մերային-մերոյին տարբերակները՝ իւրոյ, ծերոյ, մերոյ ձեւերի կողքին՝ իւրոյ-իւրոյին-իւրային զարգացմամբ (վերջինս՝ համաբանութեամբ): Երկրորդ՝ նոցա-նոցային կազմութիւնը՝ հիմքային ա-ի պահպանմամբ եւ -ին ածանցով: Երրորդ՝ ա-ով հիմք ունեցող բառերի -ային-ով կազմութիւնները՝ հնդեւրոպական դարբին, -ա-ց-դարբնային, երկիր, -ա-ց-երկրային, լեզու, -ա-ց- լեզուային եւ այլն (հերթագայական են ամարային, ձմերային ձեւերը ամառն, -րան, ձմեռն, -րան ձեւերից՝ ամառնային, ձմեռնային ուշ ձեւերի կողքին), ոչ հնդեւրոպական ագարակ, -ա-ց - ագարակային, աշխարհ, -ա-ց - աշխարհային, խաւար, -ա-ց - խաւարային, հրեշտակ, -ա-ց - հրեշտակային եւ այլն: Հիմքային -ա-ի անկումից յետոյ ընկալուելով որպէս ինքնուրոյն ածանց՝ -ային-ը բառեր է կազմել նաեւ ոչ -ա-ով հիմքերից՝ աշուն, -նան - աշնանային, երկին, -ի-ց - երկնային, հող, -ոյ հողային, ջերմ, -ոյ ջերմային եւ այլն: Անհաւանական պէտք է համարել իրանական ծագման վարկածը՝ -aina- (աւեստ. -aēna-, հ. պրսկ. -aina-) ածանցից, որ նիւթական ածականներ է կազմել՝ աւեստ. zaranaēna- «ոսկեայ», հ. պրսկ. aθangaina «քարէ» եւ այլն: Իրանական ածանցը գործածութեամբ շատ աւելի նեղ է եղել եւ միջին շրջանում ունեցել է -են տեսքը: Կարելի է կարծել, որ իրանական ածանցը նպաստել է հայերեն ածանցի բաղադրիչների միասնացմանը եւ տարածմանը, եթէ ունենայինք նիւթ նշանակող իրանական ծագման հիմքերից -ային-ով կազմութիւններ, բայց այդպիսիք չկան: ուրարտական -aini-ով հատուկ անունները պէտք է հայկական եւ իրանական կազմութիւններ լինեն, կամ կազմուած լինեն ուրարտական -ni-ով՝ -ia-ով հիմքերից:
-ԱՅՆԻ
«ամարայնի, գարն(ան)այնի, ձմերայնի»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Մակբայական այս ածանցը հաւանաբար ծագում է -ային ածականական ածանցի հին ներգոյական ձեւից՝ ամարային- ամարայնի, գարն(ան)ային-գարնայնի, ձմերային-ձմերայնի. աւելի քիչ հաւանական է ենթադրել -ային եւ -ի ածանցների բաղարկութիւն կամ -այն ածանցի սեռական-տրականի ձեւ (*ամարայն, *գարնայն, *ձմերայն ձեւեր չկան):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամարայնի,
գարն(ան)այնի,
ձմերայնի
Մատենագիտություն
Greppin 1975, 105
-ԱՐԱՆ
(հմմտ. աւթանոց)
«անցարան, աւթարան, գործարան, երգարան, լոգարան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. -a-dan(a)-
«-a- հիմքակազմ տարր + dana- «տեղ»»
իրան. -a-dan(a)- ածանցակերպից (-a- հիմքակազմ տարր + dana- «տեղ»)։ հաճախ գիտակցւում է իրանական փոխառութիւններում՝ բաստարան, գանձարան, գոհարան։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անցարան,
աւթարան,
գործարան,
երգարան,
լոգարան,
բաստարան,
գանձարան,
գոհարան
Տե՛ս նաեւ
-ԷՆ
I
«հանդիպում է միայն իրանական փոխառություններում (նկարեն-նկար, այլեւ քաղկեն «գարեհաց», որի հարաբերությունը կասկ «կեղծած գարի» բառի հետ չի գիտակցվում)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. -ēn
Ծագում է իրան. -ēn (aina-) ածանցից:
-ՈՒՀԻ
«աշակերտուհի, աստուածուհի, թագուհի, մարգարէուհի, սրբուհի, քրմուհի»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. *-urhi
Հաւանական է այս ածանցի իրանական ծագումը, բայց ստուգաբանութեան մէջ եղած փորձերն առայժմ լիովին համոզիչ չեն: ըստ Մարկվարտի (1931, 28)՝ -purhi>-urhi -uhi, ըստ Բենվենիստի (1945, 74)՝ *-brθrya > *-wrhri > -urhi, ըստ Շահիձէի՝ -urhi = աւարի - (աւրիորդ բառի մէջ):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աշակերտուհի,
աստուածուհի,
թագուհի,
մարգարէուհի,
սրբուհի,
քրմուհի
Մատենագիտություն
Մարկվարտ 28;
Բենվենիստ 74
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։