Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԺՈՒԼԱԿ
«արտույտի տեսակ»
(բբ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բառարանային նորակերտություն
ԻԴՈՍ
I
«հռոմեական տոմարի մեջ մարտ, մայիս, հուլիս եւ հոկտեմբեր ամիսների 15-ը եւ մյուս ամիսների 13-ը»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. *είδος
փոխատու լեզու՝ լատ. idus
Մատենագիտություն
H. AG 350;
Աճ. ՀԱԲ 238
ԻԴՈՍ
II
«ձեւ, արտաքին տեսք, կերպարանք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. είδος
շփոթությամբ ίδος-ի հետ՞
Մատենագիտություն
H. AG 350;
Աճ. ՀԱԲ 238
ԻՋՈՒԱՆ
««նեղութիւն» (°) (իջուան չտան արտայայտութեան մէջ)»
Ստուգաբանություն (անստույգ)
իջեւան բառի տարբերակն է՝ գործածուած «(դիրքի) իջեցում, արժեզրկում, անարգում» իմաստով
ԼԱԼ
II
«լալ, լաց լինել, արտասվել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *lā
«բնաձայնական»
Աճառյանը (ՀԱԲ 2, 257) բխեցնում է *plā-k/g- «խփել, ծեծել» արմատի անաձայնական *plā- ձեւից, որ այլ լեզուներում չի վկայված։
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
lamentum
«լաց, հեկեկանք»
իսլ.
lōmrir
«ճիչ, գանգատ»
ռուս.
плакать
«լալ»
Մատենագիտություն
Pok. 650;
Աճ. ՀԱԲ 257
ԼԱԶՈՒԱՐԴ
(լազվարդ, լաժուարդ, լաժուրդ, լազուարդ, լազվարդ, լաճվարդ)
«մի կապտագոյն թանկագին քար, գոճագմ, պարտիզաքար, լազվարդ, սրանից պատրաստուած կապոյտ ներկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրսկ. lāžvard
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 257
ԼՈՒՌ
(-ի, -աց)
«լուռ, անխոս»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kleu-
«լսել»
(անմիջական նախաձեւ՝ *klus-ri-)
«լսող-լուռ» զարգացմամբ
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լռել,
լռելեայն,
լռասէր,
լռութիւն,
լռուն,
լռիկ,
լռակացութիւն,
լռակեաց
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հայ.
hljōt
«ունկնդրում, հանդարտություն, լռություն»
Մատենագիտություն
H. AG 454;
Աճ. ՀԱԲ 302;
Pok. IEW 606
ԽԱԲ
I
(-ի, -ից)
«խաբում, խաբելը»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. xabb
«խաբեբա»
փոխատու լեզու՝ արաբ. taxbīb
«խաբել»
արաբերենից (այսպես կոչված ասորա-արաբական կոյնեից)։ Քիչ հավանական է Lewy-ի համեմատությունը (KZ 52, 1924, 310) սլ. *xabati «փչացնել» բայի հետ, որի համար ավելի հավանական է կապը *xabati «բռնել, կծել» ձեւի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաբել,
խաբանք,
խաբեայ,
խաբեբայ,
խաբեութիւն,
խաբկանք,
խաբկիլ,
խաբկոտ,
խաբու,
խաբուսիկ,
խաբողիկ,
անխաբ,
արագախաբիկ,
մտախաբ,
ճարտարախաբ,
որսորդախաբ,
դիւախաբ,
դիւրախաբող
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 309;
Ջահ. ՀԼՊ 486;
ԷՍՍՅԱ 7
ԽԱՂԱՂ
(կա նաեւ մ. հ. խաղոդիլ «խաղաղվել, հանգստանալ, մեղմանալ, թուլանալ»)
«խաղաղ, հանդարտ, հանգիստ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *khl-
(անմիջական նախաձեւ՝ *khl- (կամ *khəl-, *khəl-))
կրկնաւոր կամ -աղ ածանցով ձեւ
եթե ճիշտ է Մեյեի համեմատութիւնը հուն. χαχαω «արձակել, թողնել, թուլացնել» բայի հետ: Թերեւս հնարաւոր է նաեւ համեմատութիւնը կաղաղ «որջ» (սկզբնապես «հանգստավայր, ապաստարան») բառի հետ՝ կ/խ հերթագայութեամբ (հմմտ. կեղ «ծուռ» - խեղ):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաղաղանալ,
խաղաղական,
խաղաղակոյտ,
խաղաղարար,
խաղաղիկ,
խաղաղութիւն,
հետախաղաղ,
հողմախաղաղ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
χαχαω
«արձակել, թողնել, թուլացնել»
Մատենագիտություն
Meillet, EGCAC 36
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։