Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 559 բառահոդված (էջ 18/56)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 218, սյունակ 1 Էջ 218
ԵՌԱՆԴ I «երեկվա նախորդ օրը»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կազմված է եռ եւ անդ բաղադրիչներից: Աճառյանը (ՀԱԲ 2, 32) մերժում է այս մեկնութիւնը այն պատճառաբանութեամբ, որ եռ-ով բաղադրված բառերը հետոսկեդարյան են. սակայն ոսկեդարյան եւ հետոսկեդարյանի նման հակադրութիւնը օրինաչափ չէ. հետոսկեդարյան համարված շատ ձեւեր հանդիպում են «ոսկեդարյան» կոչված շրջանում:
Մատենագիտություն
Աճառյան (ՀԱԲ) 32; Վ. Առաքելյան, ԱՀԳԼՊ 91-106
Էջ 219, սյունակ 1 Էջ 219
ԵՐԱ- «առաջին, նախա-»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *prō- «առաջ, առջեւից, նախա» (անմիջական նախաձեւ՝ *prə-)
երախայրի բառում. -խայրի-ի համար տե՛ս խայ-րի: Բնիկ հնդեւրոպական` *prə-` *prō- «առաջ, առջեւից, նախա» ձեւից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
frā-
ռուս.
пра-
«նախա»
հ. վ. գ.
fruo
«վաղ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 35-36
Տե՛ս նաեւ
Էջ 219, սյունակ 1 Էջ 219
ԵՐԱԶ -ոյ, ուշ` -իւք «երազ, քնատեսիլ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան.
փոխատու լեզու՝ մ. պ. rāz «գաղտնիք»
փոխատու լեզու՝ ավ. razah- «մենակություն, մեկուսացածություն»
Հավանական փոխառություն իրանական աղբյուրից, բայց մատնանշված աղբյուրը իմաստով տարբեր է. հմմտ. մ. պ. rāz «գաղտնիք», այլեւ` ավ. razah- «մենակություն, մեկուսացածություն»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երազական, երազահան, երազատես, երազացոյց, երազըմռնիան, երազիլ, երազանալ
Մատենագիտություն
AG 147; ՀԱԲ 34
Էջ 222, սյունակ 1 Էջ 222
ԵՐԴ (-ոյ) «տանիքի լուսամուտ, երդիկ, տուն, ծուխ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *per- «անցկացնել, տանել» (անմիջական նախաձեւ՝ *per-to-)
արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երդակից, երդաշէն, երդահամար, երդումարդ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
pərǝtu-
«անցարան, անցուղի, անցատեղ»
հուն.
—
լատ.
porta
«դարպաս, մուտք, ելք, անցարան»
լատ.
portus
«նավահանգիստ, ապաստան, տուն»
հայ.
հորդ
«անցք, անցուղի»
Մատենագիտություն
Աղայան, ԲՍՀ 64
Էջ 223, սյունակ 1 Էջ 223
ԵՐԵԱՅ ««ծառ» (ԲՀ)»
Ստուգաբանություն (անստույգ)
փոխատու լեզու՝ եբր. 'ēz «ծառ»
Աճառյանը (ՀԱԲ 2, 69) հնարավոր է համարում նույնացնել երու (երիւ) անստույգ բառի երուաց ձեւի հետ: Ամալյանը (ԲՀ 365) հանում է եբր. 'ēz «ծառ» բառից (?):
Մատենագիտություն
ՀԱԲ 69; ԲՀ 365
Էջ 224, սյունակ 1 Էջ 224
ԵՐԷԿ (-ի, -եկի եւ -իկի) «երեկ, երեկվա օր»
Ստուգաբանություն (անստույգ)
Նույնն է համարվում երեկ «երեկո» բառի հետ, բայց հնչյունական փոխհարաբերությունը չի բացատրված։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երեկեան, իրիկեան, երեկածին
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 52
Տե՛ս նաեւ
Էջ 225, սյունակ 1 Էջ 225
ԵՐԻԹ (իրիթ) «մեծ սեպ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uer- «պատռել, ճեղքել» (անմիջական նախաձեւ՝ *urit-)
այս արմատի *ureid-s- ձեւից է համարվում երգիծանել-ը (տե՛ս): Աւելի քիչ հաւանական է *rei- «պատռել, քերծել» արմատի *re-t- ձեւից բխեցնելը:
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 156
Տե՛ս նաեւ
Էջ 228, սյունակ 1 Էջ 228
ԵՐՈՒ (երի՞լ), -ուաց «?»
Ստուգաբանություն (անստույգ)
Աճառեանը (ՀԱԲ 2, 69) երուաց ձեւը հնարաւոր է համարում նոյնացնել երեաց ձեւի հետ եւ հասկանալ «ծառերի»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 69
Էջ 230, սյունակ 1 Էջ 230
ԵՔԹԵՐԱՆ (եբթերան, սխալմամբ՝ (ն)եբտիւրբան) ««ձկնային» (որպես հատուկ անուն գործածված Երուսաղեմի տոների մեկի համար)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ιχθυηραν
տառադարձություն
Մատենագիտություն
H. AG 349; Աճ. ՀԱԲ 73
Էջ 230, սյունակ 1 Էջ 230
ԵՔՍԿԵՓՏՈՐՈՍ «նոտար, համարակալ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. εξέκπτωρ, -ορος
փոխատու լեզու՝ լատ. exceptor
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 73