Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«տի» որոնման արդյունք՝ 2894 բառահոդված · Էջ 179 / 290
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 472, սյունակ 1 Էջ 472
ՀՐՃՈՒ «կարմրաշուշան, լեռնաշուշան»
Ծագումն անհայտ է
Կապ ունի՞ արդյոք հրճիւ «ուրախություն» արմատի հետ:
Էջ 472, սյունակ 1 Էջ 472
ՀՕՏԻՍՈՅ (հոտիսոյ, հոտոսան, հոտսան) «մեղրաձուծ (բույս)» (բուսաբանություն)
Ծագումն անհայտ է
Էջ 473, սյունակ 1 Էջ 473
ՁԱԳ (-ու, ուշ՝ -ունք) «ձագ, ճնճղուկ, (մի) թռչուն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *g'hag- արմատից
Աղբյուր՝ պ. zāg «ձագ, հաւի ճուտ»
Աղբյուր՝ ալբ. zag «թռչուն»
Աղբյուր՝ ալբ. zogu «հաւի ճուտ»
Ըստ Հիւբշմանի (AG 185), իրանական փոխառութիւն է, բայց այս դէպքում սպասելի էր աւելի շուտ *զագ ձեւ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ձագախառն, ձագարան, ձագախոտ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 141; AG 185
Էջ 473, սյունակ 1 Էջ 473
ՁԱԳԱՐ (ձագառ) «ձագար»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *g'heu- «լցնել, թափել» (անմիջական նախաձեւ՝ *g'hu-) արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ձագարաձեւ
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 128
Տե՛ս նաեւ
Էջ 473, սյունակ 1 Էջ 473
ՁԱԳԵԼ (ձակել) «չափել» (բբ)
Անստույգ (թերեւս)
նոյնն է ձագար բառի արմատի հետ (-ար-ը վերջածանց է)։
Տե՛ս նաեւ
Էջ 473, սյունակ 1 Էջ 473
ՁԱԽ (-ու, -ոյ, -մէ) «ձախ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *g'huel- «ծռուել, գլխաւոր ուղղութիւնից շեղուել, մոլորուել» արմատից (*g'huel- > ձաղ > ձախ)
Եթէ *l > ղ > խ անցման դէպքեր եղել են նաեւ IX դարից առաջ, ապա ծագում է հնդեւրոպական *g'huel- արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ձախակողմն, ձախել, ձախլիկ, ձախանալ, ձախող, ձախողանք, ձախողիլ, ձախորդ
Էջ 473, սյունակ 1 Էջ 473
ՁԱՂ (-ու) «ծաղր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *g'hel- «ուրախ լինել, կատակել» (անմիջական նախաձեւ՝ *g'hleu-) արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ձաղել, ձաղանք, ձաղածանակ, ձաղադեմ, ձաղումն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. χλεύη «կատակ, ծաղր»
հ. իսլ. glaumr «ուրախութիւն»
հ. անգլ. glēo «խաղ, ուրախութիւն»
Մատենագիտություն
H. IF Anz. 48; Աճ ՀԱԲ 143
Էջ 473, սյունակ 1 Էջ 473
ՁԱՂԿ (-ի, -աց, ուշ՝ -ից, -ոյ) «փայտ, ճիպոտ, ճիւղ, ծեծ, ձաղկ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *g'halg(h)- «ճյուղ, ձող» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ձաղկել, ձաղկահեր, ձաղկամազ, ձաղկանք, ձաղկուն, բարձրաձաղկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
գոթ. galga «ցից, խաչ»
լիտվ. žalgas «ձող»
Մատենագիտություն
H. AG 469; Աճ. ՀԱԲ 143
Էջ 473, սյունակ 1 Էջ 473
ՁԱՅՆ (-ի, -ից) «ձայն, եղանակ, բառ, լեզու, խօսք»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *g'huen- «հնչել» (անմիջական նախաձեւ՝ *g'hunii-) արմատից
Աճ. ՀԱԲ 3, 144 (կասկածելի է համարում)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ձայնել, ձայնակից, բարձրաձայն, ձայնաւոր, ձայնատու, ձայնատուր, ձայնարկու, ձայնալար, ձայնագիր, ձայնագրութիւն, ձայնաւոր, բառաձայն
Զուգաբանություններ այլ լեզուներում
ալբ. ze «ձայն»
հ. սլ. zvaneti «հնչել»
ռուս. звенеть «հնչել»
Մատենագիտություն
Pok. IEW 490; Ջահ. ՀԼՊ 129; Աճ. ՀԱԲ 144
Էջ 474, սյունակ 1 Էջ 474
-ՁԱՆՁ (բարաձանձ «ուռց» բառում)
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
նույնն է ձանձ «ցորենի կճեպ» արմատի հետ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 145