Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«արմ» որոնման արդյունք՝ 2355 բառահոդված · Էջ 179 / 236
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 564, սյունակ 1 Էջ 564
ՆԱԹԻ (անաթի, նօթի, անօթի) «քաղցած, անօթի»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *nag- (անմիջական նախաձեւ՝ *nagh-ti-) հայ-հունական զուգաբանութիւն
(հայ-հունական զուգաբանութիւն)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
(ա)նաթութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. νήφω «զգաստ լինել»
Մատենագիտություն
Pok. IEW 754
Էջ 564, սյունակ 1 Էջ 564
ՆԱԻՐԱ «սապտուկ, ձիւնածաղկի արմատ»
Ծագումն անհայտ է
Էջ 564, սյունակ 1 Էջ 564
ՆԳՈՅՐ «կոճք»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ իրանական (՞) (թերեւս)
Ըստ Աճառեանի (ՀԱԲ 3, 438), նոյնն է նբոյր բառի հետ, որ Աճառեանը բխեցնում է հնդեւրոպական *neik- «հացահատիկը թափահարելով մաքրել, տեփրել» արմատից։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 438
Տե՛ս նաեւ
Էջ 564, սյունակ 1 Էջ 564
ՆԵԱՐԴ (-ի, -ից, նաեւ -աց) (նիարդ, նեարդ, նարդ, ներտ) «նեարդ, ներվ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(s)neu- «թելեր ոլորել, հիւսել» (անմիջական նախաձեւ՝ *sneurt-)
Բնիկ հնդեւրոպական՝ *sneurt-` *(s)neu- «թելեր ոլորել, հիւսել» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նեարդապատ, նեարդատեսակ
Նոր՝
նեարդային, նեարդայնութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. snāvan «կապ, լար»
աւ. snāvarə «լար ջիղ»
հուն. νευρά «պարան, լար. նեարդ»
Մատենագիտություն
H. AG 478; Աճ. ՀԱԲ 438
Էջ 564, սյունակ 1 Էջ 564
ՆԵԽ (-ոյ) «նեխում նեխած»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *nek- «մարմնական մահացում» (անմիջական նախաձեւ՝ *nekh-)
Քիչ հաւանական է ենթադրել հնդեւրոպական *nek- «մարմնական մահացում» արմատի *nekh-ով տարբերակ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նեխել, նեխած, նեխական, նեխութիւն, նեխավայր, նեխուտ
Նոր՝
հականեխել, հաւանեխական, հականեխում
Էջ 565, սյունակ 1 Էջ 565
ՆԵՂ «նեղ, տառապյալ, ձերպ, նեղություն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *sner- «պտտել, ոլորել» (անմիջական նախաձեւ՝ *sner-lo-)
(*sner-lo նախաձեւի վերականգնումը հեղինակինն է):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նեղել, նեղիչ, նեղութիւն, նեղածերպ, նեղսրտութիւն, նեղուց, նեղանձուկ, նեղանցուկ, սրտնեղիչ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. անգլ. nearu
անգլ. narrow «նեղ»
Մատենագիտություն
H. AG 478
Էջ 565, սյունակ 1 Էջ 565
ՆԵՏ (-ի, -ից) «նետ, կայծակ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *nedo- «եղեգ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նետալից, նետաթափ, նետակալ, նետաձիգ, նետող, նետել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. nada «եղեգ»
Մատենագիտություն
H. AG 478; Աճ. ՀԱԲ 440
Էջ 565, սյունակ 1 Էջ 565
ՆԵՐ I (նեար, ներ), -ոյ, -ի «տագերակին, մյուս կին»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *enéter- (անմիջական նախաձեւ՝ *iénəter-)
Զուգաբանություններ այլ լեզուներում
հնդկ. yatar
հուն. ένάτηρ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 443; Ջահ. ՀԼՊ 130
Էջ 565, սյունակ 1 Էջ 565
ՆԵՐ II «մեջ, տակ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(e)nero- «ներքին»
հ.-ե. արմատ՝ *ner- «տակ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ի ներքս, ներքին, ներքինի, ներքսակողմն, ներքնակ, ներքնատուն, ներքնագունդ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. ένεροι «ներքնայիններ»
Էջ 566, սյունակ 1 Էջ 566
ՆԵՐԱԼ «հուսալ, սպասել»
Անստույգ
ԲՀ-ն ունի «գովել» (ներացեալ «գովեալ»), եթե նույն բառն է։