Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առ» որոնման արդյունք՝ 7635 բառահոդված
· Էջ 179 / 764
ԴՈՒԴԵԼ
«թռչել»
(բբ)
Ծագումն անհայտ է (թերեւս)
Անստույգ բառ: Թերեւս նույնը դու(ռ)ել «թաքչիլ» ձեւի հետ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 681
ԴՈՒԵԼ
«կուտակել»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ: Ծագումն անհայտ է: (ԲՀ՝ «կուտել»)
ԴՈՒԽՏ
««դուստր, աղջիկ» (հատուկ անուններում)»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. duxt
Աղբյուր՝ պ. duxt
Փոխառություն իրանական աղբյուրից՝ իրանական բաղադրություններում:
Մատենագիտություն
H. AG 144;
Աճ. ՀԱԲ 682
ԴՈՒԿԱՆ
(դոկան, դակոն)
«գերան»
(բբ)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ: Ծագումն անհայտ է. անհավանական է Ամալյանի կարծիքը, որ ըստ դագօն ձեւի եբր. «ցորեան» մեկնության, «ցորեան»-ը համարում է «գերան» մեկնության աղբյուրը:
ԴՈՒԿԵՆԱՐԻՈՍ
(դուկենասիոս)
«երկհարյուրապետ»
Փոխառություն
Աղբյուր՝ բյուզ. հուն. δουκηνάριος
< լատ. ducenarius
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 683
ԴՈՒՂԱՅ
I
«մի տեսակ թանկագին կերպաս»
Փոխառություն (թերեւս)
(ըստ Աճ. (ՀԱԲ 1, 683) ուղղելի է դուռայ). թերեւս փոխառություն թյուրք-թաթարական աղբյուրից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 683
ԴՈՒՂԱՅ II
II
«ցցունք, գլխի մազափունջ կամ փետրափունջ»
Փոխառություն
Աղբյուր՝ թրք. tug
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 683
ԴՈՒՄ
(դմոտ)
«հարբուխ»
Փոխառություն
Աղբյուր՝ չաղաթ. dumagu
Աղբյուր՝ թաթար. tumav
Աղբյուր՝ թրք. tumagi
Փոխառություն թյուրք-թաթարական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դմոտ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 683
ԴՈՒՄԱՅ
«նմանություն» կամ «բնակվել»
(ԲՀ)
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ եբր. dǝmth
(թերեւս)
«նմանություն»
Փոխառություն՝ թերեւս եբր. dǝmth «նմանություն» բառից։
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 362
ԴՈՒՆ
I
«քիչ, հազվագյուտ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *dheu-
«փոշի»
Հազիվ թե կապված լինի հնդեւրոպական *dheu- «փոշի» արմատի հետ՝ «մանր» > «քիչ» անցմամբ (հմմտ. դոյզն բառի մասին ասվածը)։
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։