Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ական» որոնման արդյունք՝ 4658 բառահոդված · Էջ 179 / 466
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 319, սյունակ 1 Էջ 319
ԽԱՏԽԱԼ «լուսնասերմազգի մի բույս» կամ, թերեւս, «առյուծախոտ»
Ծագումն անհայտ է (թերեւս)
եթե կապ չունի պ. xatmxālī, xatuxālī «խայտաբղետ, գույնզգույն» բառի հետ. ընդ որում արաբ. ծագման xatm-ը նշանակում է «բաղբջուկ, սիրիական վարդ»
Էջ 319, սյունակ 1 Էջ 319
ԽԱՐ «անասնակեր»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. xvār «կեր, ուտելիք»
Աղբյուր՝ պ. xvār «կեր»
իրանական աղբյուրից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 339
Տե՛ս նաեւ
Էջ 319, սյունակ 1 Էջ 319
ԽԱՐԱԶ (վատաբանող մի ածական)
Ծագումն անհայտ է
Բաղադրություն՝ խարազդիմաց
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խարազդիմաց
Էջ 319, սյունակ 1 Էջ 319
ԽԱՐԱԶԱՆ (-ի, -աց) «խարազան, մտրակ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. *xarāzan «էշ քշող»
իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խարազանահարված, խարազանել
Մատենագիտություն
H. AG 158; Աճ. ՀԱԲ 340
Էջ 319, սյունակ 1 Էջ 319
ԽԱՐԱԿ «կարծր քար, ապառաժ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. xārāk
իրանական աղբյուրից. հմմտ. պ. xārā «գրանիտ»
Մատենագիտություն
H. AG 158; Աճ. ՀԱԲ 341
Էջ 319, սյունակ 1 Էջ 319
ԽԱՐԱՀԱՐ (խադահար) «մի տեսակ բույս (խոտ)՝ արեւամայր (արեգական մայր)»
Ծագումն անհայտ է (թերեւս)
-հար-ը թերեւս հայերեն բաղադրիչն է, բայց այս դեպքում ի՞նչ է խադ/ր-
Էջ 319, սյունակ 1 Էջ 319
ԽԱՐԱՄ «հալվածքի մնացորդ»
Անստույգ
հ.-ե. արմատ՝ *ker- «կեղտագույն, գորշագույն» (անմիջական նախաձեւ՝ *ker-/*k'er-)
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *ker-/*k'er- «կեղտագույն, գորշագույն» արմատի հետ... Քիչ հավանական է կապը նաեւ խարել «այրել, դաղել» բայի հետ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. kardama «կեղտ, աղբ»
հ. վ. գ. uoz
հ. սաքս. hrot «մուր, մրուր»
Տե՛ս նաեւ
Էջ 319, սյունակ 1 Էջ 319
ԽԱՐԱՄԱԶ(ԱՆ) «գնարբուք, թավրնջակ»
Փոխառություն
բուն աղբյուրը չի հավաստված (իրանական՞)
Էջ 320, սյունակ 1 Էջ 320
ԽԱՐԱՏԻԼ «կարծրանալ (մորթի մասին)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kar- «պինդ, կարծր» *k/kh անցմամբ
Եթե կապ չունի խարել «այրել, դաղել» արմատի հետ, ապա ծագում է հնդեւրոպական արմատից:
Էջ 320, սյունակ 1 Էջ 320
ԽԱՐԱՓ I «խորխորատ» կամ «որոգայթ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)ker- «կտրել» (անմիջական նախաձեւ՝ *khorəph-) *k/kh անցմամբ
Եթե ուղղելի չէ խարխափ կամ խարակ, ապա ծագում է հնդեւրոպական արմատից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. անգլ. scræf «քարայր, խոռոչ, խորշ»