Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ագ» որոնման արդյունք՝ 4294 բառահոդված
· Էջ 179 / 430
ԿԱՒԱՍ
«մի կոչում»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. gawwās
«նետաձիգ, աղեղնավոր, զինված ծառա»
Ըստ Աւագյանի (ՎԱԲ 142-143), տեքստը Ս. Բարխուդարյանի ընկալմամբ պետք է կարդալ ոչ թե որդի Աշոտի կաւասն..., այլ որդի Աշոտկա, վասն ոչ գոլո..., այսինքն՝ կաւաս-ը համարվում է կեղծ բառ:
Մատենագիտություն
ՎԱԲ 142-143
ԿԱՒՇ
(կօշ)
«շշադրում»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կոկաւշ,
կոկօշ
ԿԱՒՇԵԼ
«մռնչալ (առյուծի մասին)»
Ծագումն անհայտ է
ԿԱՇԻԿ-Ք
«վարձ»
Անստույգ (թերեւս)
նախորդ բառի հետ նույն ծագումն ունի
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 687
ԿԱՓԱԿ
«աքաղաղի ձագ, որձակ»
Անստույգ
հ.-ե. արմատ՝ *gē(i)-
«երգել, կանչել»
(անմիջական նախաձեւ՝ *gə-ph-)
կապ ունենա հնդեւրոպական *gē(i)- «երգել, կանչել» արմատի հետ (*gə-ph-՞), որտեղից` լիտվ. gaidys «աքաղաղ»:
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
gaidys «աքաղաղ»
ԿԱՓՈՒՆՔ
(կափանք)
«հաւոց»
Անստույգ (՞)
Ծագումն անհայտ է (բնաձայնական կազմությու՞ն):
ԿԵԱՆՔ
(կեն-), -աց
«կյանք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *gʷei-
(անմիջական նախաձեւ՝ *gʷei̯u-nā-)
*-n ածանցով
Համարւում է հայկական կազմութիւն կեա-ից՝ -ան ածանցով, բայց հաւանական է կեան- ձեւի անմիջական հնդեւրոպական ծագումը: Ցեղակից լեզուներում պահպանւել են բայական կազմութիւններ՝ հ. հնդկ. jinvati, լիտվ. gyve'nù:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կենակից,
կենասեր,
կենասիրութիւն,
կենատու,
անկեանք,
դժուարակեանք,
կենսաբեր,
կենսատուր,
կենսական,
կենսունակ,
կենսառիթ,
կենսաբան,
կենսագիր,
կենսագրութիւն,
կենսաթոշակ,
կենսարթթու,
կենսալից,
կենսունակութիւն,
կենսուրախ,
կենցաղ,
կենցաղական,
անկենցաղ,
կենցաղավարական,
կենցաղավարութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
jinvati
լիտվ.
gyve'nù
Մատենագիտություն
H. AG 459;
Աճ. ՀԱԲ 465-466
ԿԵԾԻ
«կվենի»
Ծագումն անհայտ է (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gʷet-
«ժամոն, կիվ»
Եթե կապ ունի հնդեւրոպական *gʷet- «ժամոն, կիվ» արմատի հետ, ապա պիտի ունենար, թերեւս, կեցի ձեւը՝ *gʷet-s- կամ *gʷetio-:
ԿԵԿՍ
(*կեկիս կամ *կեկուս)
«ծույլ»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կեկսութիւն
ԿԵՂ
III
«ծուռ, թյուր, թերի»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)k(h)el-
«ծռել, հեկել, ծուռ»
կ/խ հերթագայութեամբ
Թերեւս բնիկ հնդեւրոպական, որ կ/խ հերթագայութեամբ կապուած է խեղ բառի հետ եւ ծագում է հնդեւրոպական *(s)k(h)el- «ծռել, հեկել, ծուռ» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կեղակարծ,
կեղակարծիք,
կեղակարծել,
կեղակարծելի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
σκολιος «ծուռ»
հուն.
κελλου «ծուռ» (Հեսիքիոս)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 490-491, 568
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։