Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«մի» որոնման արդյունք՝ 2396 բառահոդված
· Էջ 178 / 240
ՊԱԽՃԱՎԱՆԴ
-ի, -աց
««սեղմիրան» (°)»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական -wand
(բուն աղբյուրը չի հավաստված)
հմմտ. -wand
ՊԱԽՐՈՒՃԻ
«մի բույս (secale cornutum (°))»
(բուսաբանական)
Ծագումն անհայտ է
Կապ ունի՞ բ. պախրու (պախրայ «այծյամ» բառի սեռ. հ.) ձեւի հետ:
ՊԱԿՆՈՒԼ
(պակչիլ)
«վախենալ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական՞ (՞)
(բուն աղբյուրը չի հավաստված)
Արմատը փոխառություն է պախ- արմատի հետ միասին, բայց բուն աղբյուրը (իրանակա՞ն) չի հավաստված
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պակումն
ՊԱԿԱՍ
ուշ՝ -ի, -ից
«պակաս, թերի»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *upa-kas
«փոքր, պակասավոր»
*upa-kas (upa- նախածանց եւ kas- «փոքր, պակասավոր»)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պակասել,
պակասամիտ,
անպակաս,
հացապակաս
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
kasu-
սողդ.
kas- «փոքր»
պ.
kāstan «պակասել»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 539
ՊԱԿՇԻԼ
«զմայլվել»
Ծագումն անհայտ է (՞)
Բաղադրություններ՝ պակշոտ (պագշոտ) («գոհ»), պակշոտիլ, պակշոտութիւն: Ծագումն անհայտ է: Ճի՞շտ են միացված արդյոք պակշիլ-ի եւ պակշոտ-ի արմատները:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պակշոտ,
պակշոտիլ,
պակշոտություն
ՊԱՀ
I
(պարհ)
(-ու)
«պահում, պահպանություն, պահպանության մեկ հերթ, երեք ժամ, պահ, ժամանակամիջոց, կարճ ժամանակ, մեկ ժամ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *pahr
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պահել,
պարհել,
պահունք,
պահայոյզ,
պահանորդ,
պահարկել,
պահեստ,
պահնակ,
անպահ,
գիշերապահ,
շաբաթապահ,
դժուարապահ,
տեղապահ,
գանձապահ,
ժամապահ,
խորհրդապահ,
կողմնապահ,
թիկնապահ,
դռնապահ
Նոր՝
անասնապահ, անասնապահութիւն, անվերապահ, անվերապահօրէն
անասնապահ, անասնապահութիւն, անվերապահ, անվերապահօրէն
Զուգաբանություններ այլ լեզուներում
պրթ.
pahr «պահպանութիւն»
մ. պ.
pās «պահակ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 9;
Ջահ. ՀԼՊ 539
Տե՛ս նաեւ
ՊԱՀ
II
««լավ, պատշաճ» (ԲՀ)»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
պահ արմատի մի առումը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պահապետ
ՊԱՀՄԻ
«մի տեսակ որոմ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. bahman
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 12
ՊԱՂԱՂ
«պարզ, միազանգված»
Ծագումն անհայտ է (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *pal-
«ծալել»
Աղբյուր՝ ակկադ. balālu(m)
(կասկածելի)
«խառնել, ձուլել»
Կասկածելի է ակկադական ծագման վարկածը՝ balālu(m) «խառնել, ձուլել»։ Պարզ չէ նաեւ հարաբերութիւնը հնդեւրոպական *pal- «ծալել» արմատի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
միապաղաղ
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 470
ՊԱՂԱՏԻՆ
«մի տեսակ նավ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. πλατήν
«հայց. ձեւ»
տառադարձութիւն հուն. πλατήν (հայց. ձեւ) բառից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 14
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։