Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ել» որոնման արդյունք՝ 4109 բառահոդված · Էջ 178 / 411
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 367, սյունակ 1 Էջ 367
ԾՈՒԿԱԼ «համառել (°)» կամ «հավատալ (°)»
Ծագումն անհայտ է
Անստոյգ բառ։
Էջ 368, սյունակ 1 Էջ 368
ԾՈՒՂԱԿ (ծողակ, ծաւղակ, ծաղուկ, ծաղաղակ, ծատղակ, ծալալակ, ծղուղակ, ծաղ) «ծուղակ, որոգայթ, բակարդ»
Ծագումն անհայտ է
բխեցնել հնդեւրոպական *geu-l- ձեւից՝ *geu- «ծռել» արմատի քմայնացած *g'eu- տարբերակից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծուղարկել
Նոր՝
ծուղակել, ծուղակում
Էջ 368, սյունակ 1 Էջ 368
ԾՈՒՆԳ (-ի, -աց) (ծուն-ք, -աց, ծունգ/կն, -ան, -անց) «ծունկ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *g'enu- «ծունկ» (անմիջական նախաձեւ՝ *g'on-ui-) երկակի թիվ կամ, թերեւս, *g'on-g
հիմքից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծնկակապ, ծնկել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. jānu
հուն. γόνυ
լատ. genū
գոթ. kniu
խեթ. génu
Մատենագիտություն
H. AG 457; Աճ. ՀԱԲ 473; Pok. IEW 381
Տե՛ս նաեւ
Էջ 368, սյունակ 1 Էջ 368
ԾՈՒՆՐ (ուշ՝ ծունդր) «ծունկ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *g'enu- «ծունկ» (անմիջական նախաձեւ՝ *g'onu-r-) մի այլ ձեւ
Բնիկ հնդեւրոպական՝ ծունգ բառի (տե՛ս) մի այլ ձեւ՝ *g'onu-r-` *g'enu- հիմքից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծունրդրութիւն, ծնրադրութիւն, ծնրադրական, ծնրել
Մատենագիտություն
H. AG 457; Աճ. ՀԱԲ 473; Pok. IEW 381
Տե՛ս նաեւ
Էջ 368, սյունակ 1 Էջ 368
ԾՈՒՌ (-ոյ) «ծուռ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *g'ers- «պտտել, ծռել» (անմիջական նախաձեւ՝ *g'orsos-)
որտեղից նաեւ ծուռ, ծառայ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծռել, ծռութիւն, ծռութիք, ծռավիզ, ծուռումուռ, ծամածուռ, ծամածռել, ծեքածուռ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. γέρρον «հյուսված վահան»
մ. վ. գ. kerren «շուռ տալ, դարձնել»
Մատենագիտություն
Pok. IEW 392; H. AG 457; Աճ. ՀԱԲ 474
Էջ 368, սյունակ 1 Էջ 368
ԾՈՒՓ (ծուպ) «ծփանք, ալեծածանություն, ներքին անհանգստություն, խուզարկություն, քննություն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *g'eub- «ծփալ, ալեկոծվել» (անմիջական նախաձեւ՝ *g'ub-)
եթե ճիշտ է համեմատությունը ռուս. зыбь «ալեծածանություն, ծփանք» բառի հետ։ Հնարավոր է պատկերավոր-բնաձայնական կազմություն լինելը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծփել, ծփանք, ծփանի, ծփալի, ծփալից, ծփական, ծփին, ծփումն, ծփոց, անծուփ, բազմածուփ, գեղածփիլ, երկրածուփ, յարածուփ, հեղեղածուփ, ծովածփանք
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս. зыбь «ալեծածանություն, ծփանք»
Մատենագիտություն
Սարաջեւա, ԱՍԼՍՊ 24
Էջ 368, սյունակ 1 Էջ 368
ԾՊՆԵԼ «փակցնել, կպցնել»
Ծագումն անհայտ է
ծ/թ հերթագայությամբ կապել հնդեւրոպական *steib(h)- «ձող, բուն, կարծր, պինդ, սեղմ(վ)ել» արմատի հետ, որտեղից՝ հայ. ստեպ, ստիպել։
Տե՛ս նաեւ
Էջ 369, սյունակ 1 Էջ 369
ԾՊՏԵԼ «ծպտել, հագուստափոխել, կերպանափոխել, խուսափել, հալածել, ծածկել, թաքցնել, տարածել»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ ակկադ. sibtu (թերեւս, կասկածով) «մի զգեստ»
Աղբյուր՝ ակկադ. subātu(m) (թերեւս, կասկածով) «կտոր, զգեստ, հագուստ»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 472
Էջ 369, սյունակ 1 Էջ 369
ԾՐԱՐ (-ի, -ի) «կապոց, փաթեթ, քսակ, ծրար»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. sərārā «քսակ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծրարել, ծրարոց, ծրարասէր
Նոր՝
ամպածրար, վերմակածրար
Մատենագիտություն
H. AG 306; Աճ. ՀԱԲ 475
Էջ 369, սյունակ 1 Էջ 369
ԾՐԴԻԼ (բրբ. ծըռիլ) «կեղտոտվել, կեղտակորույս լինել»
Ծագումն անհայտ է (թերեւս)
թերեւս ծիրտ բառի տարբերակն է
Տե՛ս նաեւ