Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«արմ» որոնման արդյունք՝ 2355 բառահոդված · Էջ 178 / 236
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 557, սյունակ 1 Էջ 557
ՅՈՒՐԱՆ (-ոյ) (յաւրան, յօրան, սխալմամբ՝ ցուրան) «ցորենի դեզ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *er- «բարձրացնել»
կապ ունենա հնդեւրոպական *er- «բարձրացնել» արմատի հետ, որից յառնել:
Տե՛ս նաեւ
Էջ 557, սյունակ 1 Էջ 557
ՅՍՏԱԿ (յիստակ) «հստակ, մաքուր, վճիտ, թափանցիկ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ai- «այրել, լուսաւորել» *-st-ով մի ձեւ
Այս արմատի յստ-ի սկզբնական ձեւը յիստն-է, որի իստ-ը կարող է գալ հնդեւրոպական *ai- «այրել, լուսաւորել» արմատի *-st-ով մի ձեւից: հմմտ. *aisk- «պարզ, հստակ»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յստակել, յստակութիւն, յստակասպաս, յստակամիտ, յստակզրուց, նստակ
Էջ 557, սյունակ 1 Էջ 557
ՅՕՐԱՆՋ (յաւրանջ, յորանջ, յորոնջ, յորաջ, յորոջ) «հորանջ, հորանջում»
Բնաձայն (թերեւս)
պատկերաւոր-բնաձայնական կազմութիւն՝ յաւր արմատական ձեւից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յաւրանջել, յաւրանջտիլ
Էջ 559, սյունակ 1 Էջ 559
Ն- (3-րդ դեմքի ցուցական արմատ) «3-րդ դեմքի ցուցական արմատ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(e)no
*(e)no արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նա, ան, նոյն, այն, աւանիկ, անաւանիկ, անդ, անդր, անդրեն, անտի, անդուստ, անդստին, անդանաւր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. *ana
ավ. ana
հուն. ένη «երեկ չէ առաջին օրը, վաղանց»
գոթ. jains
լիտվ. anas
ռուս. он «նա»
Մատենագիտություն
H. AG 478; Աճ. ՀԱԲ 416
Էջ 561, սյունակ 1 Էջ 561
ՆԱՅ սեռ. -ի «թաց, խոնաւ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *snā- «հոսել» (անմիջական նախաձեւ՝ *snət-)
Բնիկ հնդեւրոպական՝ *snət- *snā- «հոսել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նայացուցանել, նայական, նայամէտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. snā- «լողանալ, լուանալ»
աւ. snā «լուանալ»
հուն. νάμα «հոսող ջուր»
լատ. no, natāre «լողալ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 426
Էջ 561, սյունակ 1 Էջ 561
ՆԱՅԻԲՈՒԱԿ «մի տեսակ խունկ»
Անստույգ
Աղբյուր՝ իրանական բուակ
Կազմուած է այլուստ անծանօթ նայ արմատից եւ իրանական ծագման բուակ բառից
Մատենագիտություն
H. AG 123; Աճ. ՀԱԲ 427
Էջ 563, սյունակ 1 Էջ 563
ՆԱՐՄ «մեղմ, քնքուշ հանդարտ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
Աղբյուր՝ պ. narm
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նարմաշարժ, նարմանագուկ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 432
Էջ 563, սյունակ 1 Էջ 563
ՆԱՐՄՈՒՇԿ (նարմուշկ, նարշիշ) «մի բույս»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. nārmušk
«նռան մուշկ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 432
Էջ 563, սյունակ 1 Էջ 563
ՆԱՒ (-ու, -ի, -աց) «նավ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *nāu «նավ»
Հաւանական է համարւում նաեւ իրանական ծագման վարկածը, մանաւանդ որ նաւազ, նաւապետ բառերը ակնյայտօրէն իրանական ծագում ունեն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նաւել, նաւորդ, նաւակ, նաւակիկ, նաւագնացք, նաւագործ, նաւակալ, նաւահանգիստ, նաւապետ, ծանրանաւել, բացանաւել
Նոր՝
նաւամատոյց, նաւաշինարան, նաւաշինութիւն, ակնանաւա, բեռնանաւ, շոգենաւ, ռազմանաւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հնդկ. nau
հուն. ναύς
լատ. nāvis
Մատենագիտություն
H. AG 201; Աճ. ՀԱԲ 433
Էջ 564, սյունակ 1 Էջ 564
ՆԱԹ II (-ի, -ից) (նօթ) «կարմրադեղ (կարմիր ներկ)»
Ծագումն անհայտ է
Պատահական է նմանութիւնը «նավթ» բառին։