Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ամ» որոնման արդյունք՝ 3432 բառահոդված
· Էջ 178 / 344
ԿԵՂԾ
«կեղծ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kelg-
«ոլորվել, գալարվել. նենգություն, կեղծիք»
կ/խ հերթագայությամբ
բնիկ հնդեւրոպական, որ կ/խ հերթագայությամբ (հմմտ. տկեղտ ծ/տխեղտ) կապված է հնդեւրոպական *kelg- «ոլորվել, գալարվել. նենգություն, կեղծիք» արմատի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կեղծիք,
կեղծավոր,
կեղծավորակից,
կեղծավորիլ,
կեղծատրություն,
անկեղծավոր,
անկեղծիկ,
տկեղծ,
տգեղծ,
տկեղտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. իռլ.
celg «նենգություն, խորամանկություն, դավաճանություն»
հ. անգլ.
hylc «ծռում, ոլորք»
լեհ.
chołgać się «սողալ, սահել, քարշ գալ»
Մատենագիտություն
Pok. IEW 554
Տե՛ս նաեւ
ԿԵՂՏԱՇՏ
«կեղծ բառ»
Ծագումն անհայտ է
որ ստեղծվել է կեղտ «աղտ» կեղտ, աղտ բառահոդվածի հիման վրա` աղտ-ի փոխարեն աշտ գրությամբ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 571;
Ամալյան, ԲՀ 389
ԿԵՄ
(-ոյ)
(կետմ)
«կեմ, խոտե բոկ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gem-
«բռնել, սեղմել, ճնշել, բոկ, շղթա»
(անմիջական նախաձեւ՝ *gemos-)
որովհետեւ 1) *e-ն չի փոխվում ե-ի, եւ 2) *g-ն տալիս է կրկնակի արտացոլում` ճեմ, ճիմ եւ կեմ (հմմտ. *gʷenā->կին): Աճառյանը (ՀԱԲ 2, 571) համարում է փոխառություն` հուն. κημός «սանձ» բառից, որ իմաստով հեռու է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կետմատարագ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 571
ԿԵՆԴԻՂԻՈՆ
(կենդիռիոն ?)
«հրամանատար, հարյուրապետ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κεντυρίων < լատ. centurio, -onis
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 572
ԿԵՆԴԻՆԱՐ
(կենտար)
«ծանրության մի չափ` հարյուր լիտրանոց, հարյուրանոց (դրամ)»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κεντηνάριον < լատ. centenarium
Մատենագիտություն
H. AG 356;
Աճ. ՀԱԲ 572
ԿԵՌ
(բրբ. նաեւ կոռ)
«ծուռ, կեռ, կեռիկ, ճանկ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ger-
«պտտել, ոլորել»
(անմիջական նախաձեւ՝ *ger-s-)
Աճառյանը (ՀԱԲ 2, 574) համարում է կոր-ի տարբերակը՝ առանց մանրամասների մեջ մտնելու
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կռածագ,
կռապայլ,
կեռկեռ,
կռանալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
նորվ.
karra «կուլ գալ, ոլորվել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 574
ԿԵՍԱՐՈՍ
(կեսարոս)
«իշխան»
Անստույգ
Կայսր բառի սխալագրությունը՝ ա եւ տ տառերի շփոթությամբ
ԿԵՐԿԵՐԻԼ
«խսպոտել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ger-
«խսպոտ կանչել»
Բաղադրութիւն (նոր)՝ կերկերում, կերկերուն: Թերեւս կրկնաւոր կազմութիւն՝ բնիկ հնդեւրոպական *ger- «խսպոտ կանչել» արմատից, որտեղից՝ «կռունկ» նշանակող բառեր։ Աղայանը համեմատում է հուն. γαργαρίζω «ողողել (կոկորդը)» բայի հետ՝ *gʷer- «կլանել» արմատից, որ քիչ հաւանական է։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կերկերում,
կերկերուն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
jaratē «աղմկում է, հնչում է»
հ. հնդկ.
jarā «ճիչ, աղմուկ»
հ. վ. գ.
carrōn «ճռնչալ»
մ. ն. գ.
kerren, karren «ձայն հանել, ճռնչալ, ճռռալ»
նորվ.
karra «կչկչալ, կռկռալ»
Մատենագիտություն
Աղայան, ԲՍՀ 83;
Pok. IEW 476
ԿԵՐՄԱՍ
«փող, դրամ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κέρμα
Մատենագիտություն
H. AG 356;
Աճ. ՀԱԲ 577
ԿԵՐՊԱՍ
(-ոյ, -ու, ուջ՝ նաեւ -ի, -ից)
«նուրբ գործուածք, կերպաս, մետաքս»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. karpās (karbās)
Աղբյուր՝ թելուգ. karpās
«բամբակ»
Փոխառութիւն իրանական աղբիւրից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կերպասաբեր,
կերպասագործ,
կերպասի,
կերպասեայ
Նոր՝
կերպասավաճառ
կերպասավաճառ
Մատենագիտություն
H. AG 168;
Աճ. ՀԱԲ 579
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։